Նոր Կտակարան 2023
Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը: Գործք Առաքելոց 22-28․ «Պաշտօնեայ եւ վկայ»


«Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը: Գործք Առաքելոց 22-28. «Պաշտօնեայ եւ վկայ», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը: Գործք Առաքելոց 22-28», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Պողոսը բանտում

Հուլիսի 31-ից օգոստոսի 6-ը

Գործք Առաքելոց 22-28

«Պաշտօնեայ եւ վկայ»

Կարդացեք Գործք Առաքելոց 22-28-ը` ձեր սրտում աղոթելով, որ Սուրբ Հոգին ոգեշնչի ձեզ իմանալ, թե ինչի վրա կենտրոնանաք, որը կօգնի ձեր դասարանի անդամներին։ Գրի առեք ցանկացած գաղափար, որ կգա ձեր միտքը․ սա կարող է լինել ձեր ուսուցման ծրագրի սկիզբը։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Խնդրեք դասարանի անդամներին Գործք 22-28 գլուխներից գրել մի հատված, որը մեծ տպավորություն է գործել իրենց վրա այս շաբաթ։ Հավաքեք նրանց պատասխանները և միասին կարդացեք հատվածներից մի քանիսը։ Հրավիրեք դասարանի մի քանի անդամների կիսվել, թե ինչու են այս հատվածները կարևոր նրանց համար:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Գործք Առաքելոց 22․1-21, 26․1-29

Վկայությունը հայտարարություն է ճշմարտության մասին, որը հիմնված է անձնական գիտելիքի կամ հավատքի վրա

  • Պողոսի վկայությունը Փեստոսի և Ագրիպպաս թագավորի առջև կարող է հնարավորություն հանդիսանալ քննարկելու, թե ինչ է նշանակում վկայություն բերել։ Կարող եք խնդրել դասարանի անդամներին վերանայել Գործք 22․1-21 և 26․1-29 հատվածները։ Ի՞նչ ենք սովորում Պողոսի օրինակից վկայություն բերելու մասին։ Լրացուցիչ ի՞նչ սկզբունքներ ենք սովորում վկայություն բերելու մասին նախագահ Մ․ Ռասսել Բալլարդի խոսքերից, որոնք տրված են «Օժանդակ նյութերում»։ Լսելով կամ երգելով “Testimony” (Hymns, no. 137) օրհներգը, կօգնեք հրավիրել Հոգուն ձեր քննարկմանը։

  • Չնայած Պողոսը չէր փնտրում այն հոգևոր վկայությունը, որը նա ստացավ Դամասկոս տանող ճանապարհին, իր կյանքի մնացած օրերը նա անցկացրեց՝ աշխատելով պահպանել ու պաշտպանել իր վկայությունը (տես Գործք 22․10, 14-16, 26․19)։ Պողոսի օրինակը կարող է օգնել ձեր դասարանին հասկանալ, որ վկայությունը պահանջում է աշխատանք և զոհաբերություն։ Այս թեմայով զրույց ծավալելու նպատակով դասարանի որևէ անդամ կարող է նկարագրել իր ջանքերը փորձառու երաժիշտ, նկարիչ կամ մարզիկ դառնալու համար։ Նման հմտություն զարգացնելն ինչո՞վ է նման վկայություն ձեռք բերելուն և այն ամրացնելուն։ Ի՞նչ ջանքեր են պահանջվում վկայություն ձեռք բերելու և այն ամրապնդելու համար (տես նաև Ալմա 5․46

Գործք Առաքելոց 26․9-23

Մեր պարտականությունն է ծառայել ուրիշներին

  • Տերը կանչեց Պողոսին որպես «պաշտօնեայ» (Գործք 26․16), իսկ ի՞նչ է նշանակում այդ բառը։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ուսումնասիրել, թե ինչպես կարող են ծառայել ուրիշներին՝ պաշտոնական հանձնարարությո՞ւն ունենալով, թե՞ առանց դրա, կարող եք գրատախտակին գրել նմանատիպ մի հարց. Ի՞նչ է նշանակում ծառայել։ Հրավիրեք դասարանի անդամներին պատասխաններ փնտրել հետևյալ աղբյուրներում․ Մատթեոս 20․25-28, Գործք 26․16-18, 3 Նեփի 18․29-32, Ջին Բ․ Բիգհեմ, «Սպասավորել Փրկիչի ձևով», Լիահոնա, մայիս 2018, 104-107։ Երբ նրանք կիսվեն իրենց գտածով, խրախուսեք քննարկել ուղիներ, որոնցով մենք բոլորս կարող ենք ծառայել ուրիշներին, ներառյալ Եկեղեցու մեր կոչումներում։ Կարող եք նաև դիտել տեսանյութ՝ “The Miracle of the Roof” (ChurchofJesusChrist.org

Գործք Առաքելոց 27

Եթե մենք ականջալուր լինենք Տիրոջ մարգարեների ձայնին, Նա կառաջնորդի և կպաշտպանի մեզ չարից

  • Դասարանի անդամներին հրավիրեք խոսել հարյուրապետի պատասխանի մասին, երբ Պողոսը մարգարեացավ, որ նավարկությունը «շատ վնասով» է լինելու և կյանքեր են կորցնելու (Գործք 27․10)։ Ինչո՞ւ հարյուրապետը այդպես արձագանքեց։ Թերևս դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչ կասեին հարյուրապետին, որպեսզի օգնեին նրան հավատալ Պողոսի մարգարեությանը: Ուրիշ ի՞նչ դասեր ենք քաղում Գործք 27-ից՝ Տիրոջ ծառաներին հետևելու վերաբերյալ։ Դասարանի որոշ անդամներ գուցե ունեցել են մարգարեների առաջնորդությանը հետևելու փորձառություններ, նույնիսկ, երբ այն տարբերվել է իրենց շրջապատող մարդկանց կարծիքներից։ Դասարանի մի քանի անդամների հրավիրեք կիսվել իրենց փորձառություններով:

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Բերեք վկայություն

Նախագահ Մ․ Ռասսել Բալլարդը խոսել է Ագրիպպաս թագավորի առջև Պողոսի բերած վկայության մասին և ուսուցանել է, թե մեզ համար ինչ է նշանակում վկայություն բերելը․

«Վկայության մեր ժողովները պիտի ավելի կենտրոնացած լինեն Փրկիչի, ավետարանի վարդապետությունների, Վերականգնման օրհնությունների և սուրբ գրությունների ուսմունքների վրա։ Պատմությունները, ճամփորդական տեղեկագրերն ու դասախոսությունները պետք է փոխարինվեն մաքուր վկայություններով։ Նրանք, ում հանձնարարվում է խոսել և ուսուցանել մեր ժողովների ժամանակ, պետք է անեն դա վարդապետական զորությամբ, որը կլսեն և կզգան, ամրացնելով հոգիները և շենացնելով մեր ժողովրդին։…

…Թեև միշտ էլ լավ է արտահայտել սեր և երախտագիտություն, սակայն նման արտահայտությունները չեն հանդիսանում այնպիսի վկայություն, որը հավատ կներշնչի ուրիշներին։ Վկայություն բերել նշանակում է «վկայություն բերել Սուրբ Հոգու զորությամբ․ ճշմարտության վերաբերյալ հանդիսավոր հայտարարություն անել՝ հիմնված անձնական գիտելիքի կամ հավատքի վրա» [Սուրբ գրքերի ուղեցույց, «Վկայել», scriptures.ChurchofJesusChrist.org]։ Ճշմարտության վերաբերյալ պարզ հայտարարությունը փոխում է մարդկանց կյանքը։ Դա է, որ փոխում է սրտերը։ Դա է, որ Սուրբ Հոգին կարող է հաստատել Աստծո զավակների սրտերում» («Անարատ վկայություն», Լիահոնա, նոյեմբեր 2004, 41)։

Բարելավենք մեր ուսուցումը

Պատրաստվեք նախապես։ «Երբ խորհեք, թե ձեր ուսուցանած ավետարանի սկզբունքներն ինչպես կօրհնեն ձեր դասարանի անդամներին, մտքերն ու գաղափարները կծագեն ձեր առօրյա կյանքում՝ երբ աշխատավայրի ճանապարհին եք, տնային գործերն եք կատարում կամ շփվում ընտանիքի և ընկերների հետ: Մի մտածեք հոգևոր պատրաստվածության մասին որպես մի բանի, ինչին դուք պետք է ժամանակ հատկացնեք, այլ որպես մի բանի, որը դուք միշտ անում եք» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 12):