Նոր Կտակարան 2023
Հուլիսի 24-30-ը։ Գործք Առաքելոց 16-21․ «Տէրն է հրաւիրել մեզ, որ աւետարանենք»


«Հուլիսի 24-30-ը։ Գործք Առաքելոց 16-21․ «Տէրն է հրաւիրել մեզ, որ աւետարանենք», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հուլիսի 24-30-ը։ Գործք Առաքելոց 16-21», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Նկար
Պողոսը ուսուցանում է բլրի վրա

Հուլիսի 24-30-ը

Գործք Առաքելոց 16-21

«Տէրն է հրաւիրել մեզ, որ աւետարանենք»

Նախքան այս նյութին անցնելը ձեր դասարանի անդամների հետ մտքում աղոթքով կարդացեք Գործք 16-21 գլուխները։ Հետևյալ մտքերը կարող են լրացնել այն ոգեշնչումը, որը դուք կստանաք Հոգուց։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել մի հատվածով Գործք 16-21 գլուխներից, որը հիշեցրեց նրանց մի փորձառության մասին, որ ունեցել էին ավետարանով կիսվելիս։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Գործք Առաքելոց 16-21

Որպես Փրկիչի եկեղեցու անդամներ՝ մենք վկայում ենք Նրա մասին և կիսվում ենք Նրա ավետարանով

  • Գործք 16-21 գլուխների հիմնական ուղերձներից մեկը Սուրբ Հոգու կարևորությունն է՝ ավետարանով կիսվելու գործում։ Օրինակ՝ դասարանի անդամները կարող են կարդալ, թե Սուրբ Հոգին ինչպես օգնեց Պողոսին և Շիղային Գործք 16․6-15-ում։ Ինչո՞ւ մենք Սուրբ Հոգու կարիքն ունենք, երբ կիսվում ենք ավետարանով (տես 2 Նեփի 33․1, Վարդապետություն և Ուխտեր 33․8-10, 42․14, 100․5-8)։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ Սուրբ Հոգին առաջնորդել է նրանց ավետարանով կիսվելիս։

  • Պողոսի փորձառություններն ինչպե՞ս կարող են օգնել դասարանի անդամներին խիզախ լինել, երբ ոգեշնչում ստանան՝ կիսվելու իրենց վկայություններով։ Դասարանի յուրաքանչյուր անդամին կարող եք խնդրել, որ վերանայի հետևյալ պատմություններից մեկը. Գործք 16․16-34, 17․16-34, 18․1-11։ Խնդրեք նրանց կիսվել Պողոսի քաջության և համարձակության մասին իրենց գտած ապացույցներով։ Ի՞նչ ճշմարտություններ էր Պողոսը ուսուցանում (և հասկանում), որ վստահություն էին տալիս նրան իր ուղերձի հանդեպ։ Ինչո՞ւ ենք մենք երբեմն վարանում կիսվել ավետարանով, և ինչպե՞ս է Փրկիչն օգնում մեզ: Քաջալերեք դասարանի անդամներին մտածել մի եղանակ, թե ինչպես կարող են հետևել Պողոսի օրինակին և ավելի հաճախ կիսվել Քրիստոսի մասին իրենց վկայությամբ (օգտակար կլինի դիտել “I’ll Go Where You Want Me to Go” [ChurchofJesusChrist.org])։

Գործք Առաքելոց 17․16-34

Աստուծոյ ազգիցն ենք

  • Արիսպագոսում Պողոսն ուսուցանեց Երկնային Հոր մասին մի խումբ մարդկանց, ովքեր քիչ բան գիտեին Աստծո իրական էության մասին։ Այս ուսմունքները քննարկելու համար դասարանի անդամները կարող են կարդալ Գործք 17․24-31 հատվածները և գրատախտակին գրել այն ճշմարտությունները, որոնք նրանք կգտնեն Երկնային Հոր մասին, Նրա հետ մեր հարաբերությունների մասին և միմյանց հետ մեր հարաբերությունների վերաբերյալ։ Այնուհետև նրանք կարող են կիսվել փորձառություններով, երբ զգացել են Պողոսի խոսքերի ճշմարտացիությունը՝ որ Աստված «հեռու չէ մեր ամեն մէկիցը» (հատված 27

  • Երբ միասին քննեք այդ հատվածները, քննարկեք հատված 29-ում ուսուցանված ճշմարտությունը՝ «Աստուծոյ ազգիցն ենք»։ Կարող եք գրատախտակին գրել Քանի որ մենք Աստծո զավակներն ենք, … և Եթե մենք չիմանայինք, որ Աստծո զավակներն ենք, … անավարտ նախադասությունները։ Դասարանի անդամներին հրավիրեք առաջարկել, թե ինչպես կարելի է ավարտել այս նախադասությունները։ Օրինակ՝ Աստծո զավակները լինելու փաստն ի՞նչ է մեզ ուսուցանում մեր մասին և այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվենք միմյանց: Ինչպիսի՞ն կլիներ մեր կյանքը, եթե չիմանայինք Աստծո հետ մեր իրական կապի մասին։ Այս քննարկումն ինչպե՞ս են լրացնում «Օժանդակ նյութերում» տրված նախագահ Դալլին Հ. Օուքսի խոսքերը։

    Նկար
    երեխան ապահով ձեռքերում է

    Մեզանից յուրաքանչյուրը Աստծո զավակն է:

Նկար
աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Մենք բոլորս Աստծո զավակներն ենք

«Ընտանիք` հայտարարություն աշխարհին» հռչակագրում տրված են հավերժական ճշմարտություններ Աստծո հետ մեր հարաբերությունների մասին․ «Մարդկային էակները՝ տղամարդիկ և կանայք, բոլորն արարվել են Աստծո պատկերով: Յուրաքանչյուրը երկնային ծնողների կողմից սիրված հոգևոր որդին կամ դուստրն է, և, որպես այդպիսին, յուրաքանչյուր ոք ունի աստվածային բնույթ և ճակատագիր» (ChurchofJesusChrist.org

Նախագահ Դալլին Հ. Օուքսը խոսել է մեզ նախ և առաջ որպես Աստծո հոգևոր զավակներ տեսնելու կարևորության մասին․

«Զգույշ եղեք, երբ բնութագրում եք ինքներդ ձեզ։ Ձեզ բնութագրելիս մի նշեք որևէ աշխարհիկ առանձնահատկություն։ Մեզ բնութագրող միակ առանձնահատկությունը պետք է լինի այն, որ մենք Աստծո որդին կամ դուստրն ենք։ Այդ փաստը գերազանցում է մնացած բոլոր հատկանիշներին՝ ներառելով ազգությունը, մասնագիտությունը, ֆիզիկական հատկանիշները, լավ համբավը կամ նույնիսկ՝ կրոնական պատկանելությունը…

Մենք ունենք ազատ ընտրության իրավունք և կարող ենք ընտրել ցանկացած հատկանիշ՝ մեզ բնութագրելու համար։ Սակայն մենք պիտի իմանանք, որ երբ որոշում ենք բնութագրել կամ ներկայացնել մեզ՝ ըստ որևէ հատկանիշի, որն ունի ժամանակավոր բնույթ կամ չնչին նշանակություն հավերժության տեսանկյունից, մենք չենք ընդգծում այն, ինչն ամենակարևորն է մեր մասին, և չափից ավելի ենք ընդգծում այն, ինչը համեմատաբար այդքան էլ կարևոր չէ։ Սա կարող է տանել մեզ սխալ ուղիով և խոչընդոտ հանդիսանալ մեր հավերժական զարգացման համար» («Եղեք իմաստուն» [Հոգևոր հավաք Բրիգամ Յանգի Համալսարանում՝ Այդահո, նոյեմբեր 7, 2006], byui.edu

Բարելավենք մեր ուսուցումը

Հրավիրեք երիտասարդներին ակտիվ մասնակցել ձեր դասին։ Եթե ուսուցանում եք երիտասարդների, հիշեք, որ նրանք հաճախ կարողանում են հասկանալ, թե ինչ են զգում իրենց հասակակիցները։ Երբ երիտասարդը բերում է վկայություն կամ ուսուցանում վարդապետություն, դա կարող է ավելի մեծ տպավորություն թողնել մյուս երիտասարդների վրա։ Երիտասարդներին հնարավորություն տվեք ուսուցանել միմյանց։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 28

Տպել