«Հուլիսի 10-16-ը։ Գործք Առաքելոց 6-9. «Ի՞նչ ես կամենում որ անեմ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Հուլիսի 10-16-ը։ Գործք Առաքելոց 6-9», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Հուլիսի 10-16-ը
Գործք Առաքելոց 6-9
«Ի՞նչ ես կամենում որ անեմ»
Ուսումնասիրեք Գործք 6-9-ը և գրի առեք ձեր տպավորությունները: Սա կօգնի ձեզ հայտնություն ստանալ, թե ինչպես օգնեք դասարանի անդամներին ավելի մոտենալ Հիսուս Քրիստոսին այդ գլուխներն ուսումնասիրելու միջոցով։
Հրավիրեք կիսվել
Գրատախտակին գրեք որոշ մարդկանց անուններ, որոնք նշված են Գործք 6-9-ում, ինչպես օրինակ Ստեփաննոս, Սողոս, Փիլիպպոս, Անանիա, Պետրոս և Տաբիթա կամ Այծեմնիկ։ Հրավիրեք մի քանի ուսանողների կիսվել, թե այս շաբաթվա իրենց ուսումնասիրությունների ընթացքում ինչ են սովորել այս մարդկանցից որևէ մեկից։
Ուսուցանեք վարդապետությունը
Սուրբ Հոգուն հակառակվելը կարող է տանել դեպի Փրկիչի և Նրա ծառաների մերժումը
-
Դուք կարող եք քննարկում սկսել Ստեփաննոսի փորձառության մասին՝ հրավիրելով դասարանի անդամներին վերընթերցել Ստեփաննոսի խոսքերը Գործք 7․37-53-ում։ Ի՞նչ նախազգուշացումներ են պարունակում նրա խոսքերը մեզ համար այսօր։ Կարող եք կենտրոնանալ Գործք 7․51-ում գրված Ստեփաննոսի խոսքերի վրա։ Ի՞նչ է նշանակում «Սուրբ Հոգուն հակառակել»: Այս խոսքերն ավելի խորը հասկանալու համար դասարանի անդամները կարող են քննարկել հետևյալ հատվածներից մեկը կամ մի քանիսը․ 2 Նեփի 28․3-6, 33․1-2, Մոսիա 2․36-37, Ալմա 10․5-6 և Ալմա 34․37-38։ Ինչո՞ւ ենք մենք երբեմն «Սուրբ Հոգուն հակառակ[վում]»։ Մենք ի՞նչ պետք է անենք, որպեսզի ավելի լավ հասկանանք և հետևենք Սուրբ Հոգու հուշումներին։
Մեր սրտերը պետք է «ուղիղ [լինեն] Աստուծոյ առաջին»
-
Սիմոնի պատմությունը դասարանով ուսումնասիրելու համար գրատախտակին կարող եք գրել հետևյալ հարցերը․ Ո՞վ էր Սիմոնը։ Ի՞նչ էր նա ցանկանում և Ինչպե՞ս էր նա ցանկանում ստանալ դա։ Դասարանի յուրաքանչյուր անդամին հանձնարարեք կարդալ Գործք 8․9-24-ը՝ փնտրելով այդ հարցերի պատասխանները։ Որո՞նք են այն ճշմարտությունները, որոնք Սիմոնը դեռևս չէր հասկանում։ Մենք ի՞նչ կարող ենք սովորել Սիմոնի փորձառությունից: Ինչպե՞ս կարող ենք մեր սրտերը «ուղիղ [դարձնել] Աստուծոյ առաջին» (հատված 21)։
-
Իրենց անձնական ուսումնասիրության ժամանակ դասարանի որոշ անդամներ գուցե նկատել են այն հատկանիշները, որոնք ունեին Ստեփաննոսն ու Փիլիպպոսը, իսկ Սիմոնը չուներ (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում)։ Եթե այդպես է, կարող եք հրավիրել նրանց կիսվել իրենց սովորածով: Դասարանի անդամները կարող են նաև կիսվել Գործք 6-9 գլուխներից այլ մարդկանց օրինակներով, որոնց սրտերը ուղիղ էին Աստծո առաջ, ինչպես օրինակ՝ Փիլիպպոսը և եթեովպացի մարդը (տես Գործք 8․26-40), Սողոսը (տես Գործք 9․1-22) և Տաբիթան (տես Գործք 9․36-39)։
Սուրբ Հոգին կօգնի մեզ առաջնորդել ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը
-
Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե ինչպես կարող են առաջնորդել ուրիշներին դեպի Հիսուս Քրիստոսը (տես Գործք 8․31), կարող եք հրավիրել դասարանի երկու անդամի նստել իրար դիմաց և կարդալ Փիլիպպոսի և եթեովպացի մարդու երկխոսությունը Գործք 8․26-39-ում։ Դասարանի մի երրորդ անդամ կարող է կարդալ հեղինակի խոսքերը։ Ի՞նչ ենք սովորում Փիլիպպոսի օրինակից ավետարանն ուրիշներին ուսուցանելու մասին։
-
Գործք 8․26-39-ի վերաբերյալ ժամանակակից օրինակներ բերելու համար դասարանի անդամները կարող են պատմել ավետարանով կիսվելու կամ Եկեղեցուն միանալու փորձառությունների մասին։ Ինչպե՞ս է Սուրբ Հոգին օգնել նրանց։ Ինչպե՞ս է որևէ մեկը առաջնորդ հանդիսացել իրենց համար։ Հրավիրեք դասարանի անդամներին խորհել, թե ում կարող են առաջնորդել դեպի ավետարանը։
Երբ հնազանդվում ենք Տիրոջ կամքին, մենք կարող ենք գործիքներ դառնալ Նրա ձեռքում
-
Դասարանի անդամները կարող են զորեղ ճշմարտություններ սովորել իրենց սեփական դարձի մասին, ուսումնասիրելով Սողոսի փորձառությունը, ներառյալ այն ճշմարտությունը, որ յուրաքանչյուր ոք կարող է ապաշխարել և փոխվել, եթե ունի ցանկություն։ Կարող եք խնդրել դասարանի անդամներին, որ համեմատեն Սողոսի փորձառությունը Ալմայի (տես Մոսիա 17․1-4, 18, 26․15-21) և Անթի-Նեփի-Լեքիների (տես Ալմա 24․7-12) փորձառությունների հետ։ Ի՞նչ արեց Տերը, որ օգներ այդ մարդկանց դարձի գալ: Նրանք ինչպե՞ս ցույց տվեցին փոխվելու իրենց պատրաստակամությունը: Այս պատմություններում մենք ի՞նչ ուղերձներ ենք գտնում մեր սեփական կյանքի համար։
-
Սավուղի փորձառության մասին քննարկում սկսելու համար կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների, որ պատրաստ գան դասի՝ կիսվելու, թե ինչ են սովորել Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի՝ «Սպասելով դեպի Դամասկոս տանող ճանապարհին» վերնագրով ելույթի յուրաքանչյուր ենթավերնագրից (Լիահոնա, մայիս 2011, 70-77)։ Ինչպե՞ս ենք մենք երբեմն սպասում դեպի Դամասկոս տանող մեր սեփական ճանապարհին: Համաձայն Նախագահ Ուխդորֆի՝ ի՞նչը կարող է օգնել մեզ ավելի լավ լսել Աստծո ձայնը։ Կարող եք նաև դիտել տեսանյութ՝ “The Road to Damascus” (ChurchofJesusChrist.org)։ Դասարանի անդամները թերևս կարող են կիսվել իրենց փորձառություններով, երբ փնտրել և հետևել են Աստծո կամքին։