Նոր Կտակարան 2023
Հուլիսի 17-23-ը։ Գործք Առաքելոց 10-15. «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»


«Հուլիսի 17-23-ը։ Գործք Առաքելոց 10-15. «Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Հուլիսի 17-23-ը։ Գործք Առաքելոց 10-15, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Նկար
Պետրոսը խոսում է Կոռնելիոսի հետ

Հուլիսի 17-23-ը

Գործք Առաքելոց 10-15

«Աստուծոյ խօսքն աճում էր եւ շատանում»

Այս նյութը կարդալուց առաջ Գործք 10-15-ը աղոթքով ուսումնասիրելով՝ հուշումներ կստանաք Տիրոջից։ Ստորև տրված գաղափարները միայն առաջարկություններ են։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել կողքին նստողի հետ մի բանով, որը Հոգին սովորեցրել է նրանց, երբ ընթերցել են Գործք 10-15-ը։ Հրավիրեք մի քանի ուսանողների դասարանի հետ կիսվել իրենց մտքերով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Գործք 10, 11․1-18, 15․1-25

Երկնային Հայրն ուսուցանում է մեզ տող առ տող՝ հայտնության միջոցով

  • Դասարանի որոշ անդամներ կարող են թյուր պատկերացում ունենալ հայտնություն ստանալու գործընթացի մասին։ Օգտակար կլինի նրանց համար քննարկել, թե Պետրոսը ինչպես հայտնություն ստացավ և նրանք ինչպես կարող են առաջ շարժվել «առանց խղճմտանք անելու» (Գործք 10․20), երբ հայտնությունը թվում է ոչ լիարժեք կամ ոչ հստակ։ Կարող եք մի գիծ գծել գրատախտակին և գծի մի ծայրում գրել Ավետարանը պետք է քարոզվի հեթանոսներին։ Դասարանով վերանայեք Գործք 10-ը և 11․1-18-ը և գծի վրա ավելացրեք կետեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է Տերը քայլ առ քայլ հայտնում Պետրոսին, որ եկել է ավետարանը հեթանոսներին քարոզելու ժամանակը։ Օրինակ՝ դուք կարող եք սկսել կետից, որը վերնագրված է «Կորնելիոսը տեսիլք ունեցավ» (Գործք 10․1-6) կամ անգամ սկսել Իր աշակերտներին ուղղված «բոլոր ազգերին ուսուցանելու» Փրկիչի պատգամից Մատթեոս 28․19-ում։ Պետրոսի փորձառությունից ի՞նչ ենք սովորում հայտնության մասին։ Հայտնության մասին մեր գիտելիքները ինչպե՞ս են լրացնում Նեփիի ուսմունքները 2 Նեփի 28․30-ում և երեց Դեյվիդ Ա. Բեդնարի ուսմունքները, որոնք տրված են «Օժանդակ նյութերում»։

    Նկար
    սուրբ գրություններ ընթերցող աղջիկը

    Անձնական հայտնությունը հաճախ տրվում է որոշ ժամանակ անց՝ շարունակական ջանքերի արդյունքում։

  • Կարող եք ուսումնասիրել սուրբ գրությունների այն հատվածները, որոնցում Տերն ուսուցանել է մարդկանց տող առ տող։ Ի լրումն Պետրոսի փորձառությանը Գործք 10-ում, դասարանի անդամները կարող են վերանայել Նեփիի (1 Նեփի 18․1-3), Ալմայի (Ալմա 7․8, 16․20) և Մորմոնի (3 Նեփի 28․17, 36-40) փորձառությունները։ Ուրիշ ի՞նչ օրինակների մասին կարող են մտածել դասարանի անդամները, երբ մարդիկ հոգևոր առաջնորդություն են ստացել «մի քիչ այստեղ և մի քիչ այնտեղ»։ (2 Նեփի 28.30) Ինչո՞ւ է Տերը երբեմն այդ ձևով հայտնում որոշ բաներ՝ միանգամից մեզ պատասխաններ տալու փոխարեն (տես Վարդապետություն և Ուխտեր 50․40, 98․12

  • Երբեմն անդամները հարցեր կամ մտահոգություններ են ունենում, երբ փոփոխություններ են կատարվում Եկեղեցու քաղաքականության կամ ծրագրերի մեջ։ Օգտակար կլինի քննարկել, թե ավետարանը հեթանոսներին քարոզելու հայտնությունը (տես Գործք 10) ինչպես փոխարինեց Տիրոջ ավելի վաղ հրահանգներին, որոնք տրվել էին Իր աշակերտներին (տես Մատթեոս 10․1, 5-6)։ Կարող եք ցուցադրել տեսանյութ՝ “The Jerusalem Conference” (ChurchofJesusChrist.org)։ Ինչպե՞ս կարող են դասարանի անդամները պատասխանել Պետրոսի ժամանակակցին, ով համաձայն չէր Պետրոսի ուղղության հետ, քանի որ այն հակասում էր ավելի վաղ կիրառվող սովորույթներին։ Գործք 10-ում տրված հայտնությունն ինչպե՞ս կարող է նպաստել, որ մենք հետևենք մարգարեի միջոցով անընդհատ տրվող Տիրոջ հայտնություններին։

Գործք Առաքելոց 10․9-48

«Աստված աչառ չէ»

  • Ձեր դասարանի անդամները կարո՞ղ են օգուտ քաղել, քննարկելով, թե ինչ է նշանակում «աչառ չլինել»։ Կարող եք սկսել՝ հրավիրելով դասարանին կարդալ սուրբ գրությունները, որոնք ուսուցանում են, որ Աստված աչառ չէ, օրինակ Հռովմայեցիս 2․1-11, 1 Նեփի 17․34-40, 2 Նեփի 26․32-33, Ալմա 5․33, Մորոնի 8․12 և Վարդապետություն և Ուխտեր 1․34-35։ Դասարանի անդամներին խնդրեք գրել «աչառ չէ» արտահայտության հնարավոր սահմանումները, հիմնվելով իրենց կարդացածի վրա, ապա խնդրեք կիսվել իրենց գրածով։ Ինչպե՞ս են Գործք 10․34-48-ում նկարագրված իրադարձությունները և սկզբունքները ցույց տալիս, որ Աստված աչառ չէ։ Ինչպե՞ս կարող են արդարները ընդունված և սիրված լինել Աստծո կողմից, թեև Նա աչառ չէ (տես Գործք 10․34-35, 1 Նեփի 17․35

    Կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ, որ «աչառ» չլինել չի նշանակում, որ Աստված բոլորին հավասարապես օրհնում է՝ անկախ իրենց գործերից։ Նա ցանկանում է, որ ԻրՆրա բոլոր զավակները ընդունեն Իր ավետարանը, սակայն ավետարանի օրհնությունների լրիվությունը պահվում է նրանց համար, ովքեր Նրա հետ ուխտեր են կապում և պահում են դրանք։

Նկար
աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Հայտնություն ստանալ տող առ տող

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը ուսուցանել է․ «Շատերս, սովորաբար, ենթադրում ենք, որ կստանանք պատասխան կամ հուշում մեր եռանդուն աղոթքներին և աղերսանքներին։ Մենք նաև հաճախ ակնկալում ենք, որ այդ պատասխանը կամ հուշումը կտրվի անմիջապես և միանգամից։ Այսպիսով, մենք միտված ենք հավատալու, որ Տերը կտա մեզ լիարժեք պատասխան՝ արագ և նույն պահին։ Սակայն, սուրբ գրություններում անընդհատ կրկնվող եղանակը մեզ սովորեցնում է, որ մենք ստանում են «տող առ տող, ցուցում առ ցուցում», կամ, այլ կերպ ասած, բազմաթիվ փոքր պատասխաններ որոշ ժամանակի ընթացքում։ Սուրբ Հոգուց ոգեշնչում և օգնություն ձեռք բերելու համար շատ կարևոր է ճանաչել և հասկանալ այս եղանակը» (“Line upon Line, Precept upon Precept,” New Era, Sept. 2010, 3-4)։

Բարելավել մեր ուսուցումը

Սկսեք սուրբ գրություններից։ Օժանդակ նյութերից օգտվելուց առաջ ջանասիրաբար ուսումնասիրեք հին և ժամանակակից սուրբ գրությունները։ Աղոթքով ուսումնասիրելով Աստծո խոսքը, դուք թույլ կտաք, որ Հոգին օգնի ձեզ ուսուցանելիս կառուցել դասը ձեր ուսումնասիրած նյութի շուրջ։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 12

Տպել