«Օգոստոսի 7-13-ը։ Հռովմայեցիս 1-6․ «Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Օգոստոսի 7-13-ը։ Հռովմայեցիս 1-6», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Օգոստոսի 7-13-ը
Հռովմայեցիս 1-6
«Աստուծոյ զօրութիւն է փրկելու համար»
Ձեր դասարանի անդամների հետ մտքում աղոթելով կարդացեք Հռովմայեցիս 1-6 գլուխները։ Սա կօգնի ձեզ ավելի ուշադիր լինել Հոգու հուշումների հանդեպ, մինչ դուք կնախապատրաստվեք ուսուցանելու։
Հրավիրեք կիսվել
Դասարանի անդամներին տվեք մի քանի րոպե, որպեսզի Հռովմայեցիս 1-6 գլուխներում գտնեն մի հատված, որը Սուրբ Հոգին օգնել է նրանց ավելի լավ հասկանալ։ Ապա նրանք կարող են կողքին նստածի հետ կիսվել իրենց ընտրած հատվածով։
Ուսուցանեք վարդապետությունը
«Ես Քրիստոսի աւետարանը ամօթ չեմ համարում»
-
Շատ մարդիկ ունեցել են փորձառություններ, երբ նրանց ծաղրել են իրենց համոզմունքների համար: Եթե դասարանի անդամներն ունեն նման փորձառություններ, նրանց օգնելու համար հրավիրեք կարդալ Հռովմայեցիս 1․16-17 հատվածները և վերհիշել դեպքեր Գործք Առաքելոց գրքից, երբ Պողոսը ցույց է տվել, որ ինքը ավետարանը «ամոթ չի համարում»։ Թերևս դասարանի անդամները կարող են նշել պատճառներ՝ թե ինչու «ամոթ չեն համարում» Հիսուս Քրիստոսի ավետարանը: Կամ նրանք կարող են կիսվել փորձառություններով, երբ իրենք կամ ուրիշները ցույց են տվել, որ ավետարանը «ամոթ չեն համարում»:
Ճշմարիտ աշակերտությունն առկա է մեր ներսում, և ոչ միայն մեր գործերում
-
Ինչպե՞ս ենք մենք գնահատում մեր աշակերտությունը: Հռովմեացիներին տրված Պողոսի խորհուրդը կօգնի մեզ հիշել, որ ավելի շատ կենտրոնանանք «սրտի [և հոգու]» (Հռովմայեցիս 2․29), ոչ թե՝ արտաքին գործողությունների վրա։ Որպեսզի օգնեք ձեր դասարանին հասկանալ Պողոսի խորհուրդը, գրատախտակին կարող եք արտագրել Հռովմայեցիս 2․28-29 հատվածները։ Հրէայ բառի փոխարեն գրեք Վերջին Օրերի Սուրբ և թլփատութիւնը բառի փոխարեն՝ ուխտը։ Այդ փոփոխությունն ի՞նչ է ավելացնում Պողոսի ուսմունքների վերաբերյալ մեր հասկացողությանը: Կարող եք քննարկել նաև օրինակներ, երբ մենք, որպես Եկեղեցու անդամներ, կատարում ենք գործեր, որոնք ավելի իմաստալից և զորեղ են, երբ կատարվում են «[սրտով և] հոգով» (Հռովմայեցիս 2․29)։
«Ուր որ աւելի եղաւ մեղքը, այնտեղ աւելի եւս շատացաւ շնորհքը»
-
Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ Պողոսի ուսմունքները հավատքի, գործերի և շնորհի մասին։ Կիսվեք հետևյալ երկու սցենարներով՝ օգնելով նրանց հասկանալ, որ մենք չպետք է դիտարկենք մեր բարի գործերը՝ որպես մեր արժանավորությունն ապացուցելու եղանակ, ոչ էլ պետք է դիտարկենք Քրիստոսի շնորհը՝ որպես մեր սխալներն ու մեղքերը արդարացնելու պատճառ: Դասարանի անդամները կարող են ճշմարտություններ փնտրել Հռովմայեցիս 3․20-31, 5․1-2, 6․1-2, 21-23 հատվածներում, որոնք կօգնեն Գլորիային և Ջաստինին։ «Օժանդակ նյութերում» տրված ուրիշ ի՞նչ ճշմարտություններ կան, որոնք կօգնեն դասարանի անդամներին հասկանալ թե՛ արդար գործեր կատարելու, թե՛ Քրիստոսի շնորհին ապավինելու կարևորությունը։
Օժանդակ նյութեր
Հավատ, շնորհ և գործեր
Սցենար 1
-
Ջ. Դեվն Քորնիշ, «Արդյո՞ք ես բավականաչափ լավն եմ։ Արդյոք ես կհասնե՞մ սելեստիալ արքայություն», Լիահոնա, նոյեմբեր 2016, 32-34։
-
Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆն ուսուցանել է. «Փրկությունը չի կարող գնվել ապաշխարության փողով, այն գնվել է Աստծո Որդու արյունով: … Շնորհը Աստծո պարգև է, և Աստծո յուրաքանչյուր պատվիրանին հնազանդ լինելու մեր ցանկությունը մեր մահկանացու ձեռքը պարզելն է՝ մեր Երկնային Հորից այդ սուրբ պարգևը ստանալու համար» («Շնորհի պարգևը», Լիահոնա, մայիս 2015, 109-110)։
Սցենար 2
-
Դ. Թոդ Քրիստոֆերսոն, «Իմ սիրո մեջ հաստատուն մնացեք», Լիահոնա, նոյեմբեր 2016, 48-51։
-
Նախագահ Ուխդորֆն ուսուցանել է․ «Եթե շնորհը Աստծո պարգևն է, ապա ինչո՞ւ է այդքան կարևոր հնազանդությունն Աստծո պատվիրաններին: Այդ դեպքում, ինչո՞ւ անհանգստանալ Աստծո պատվիրաններով կամ ապաշխարությամբ: … Աստծո պատվիրաններին մեր հնազանդությունն առաջանում է որպես բնական արդյունք Աստծո բարության հանդեպ մեր անսահման սիրո և երախտագիտության: Անկեղծ սիրո այս ձևը և երախտագիտությունը հրաշքով կմիացնեն մեր գործերը Աստծո շնորհի հետ» («Շնորհի պարգևը», 109)։