Նոր Կտակարան 2023
Օգոստոս 21-27-ը: Ա Կորնթացիս 1-7. «Միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք»


«Օգոստոս 21-27-ը: Ա Կորնթացիս 1-7. «Միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Օգոստոս 21-27-ը: Ա Կորնթացիս 1-7», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ 2023

Նկար
հին Կորնթոսը

Corinth, Southern Greece, the Forum and Civic Center [Կորնթոս՝ Հարվային Հունաստան, հավաքավայր և քաղաքացիական կենտրոն], նկարիչ՝ Բալաժ Balogh/www.ArchaeologyIllustrated.com

Օգոստոս 21-27-ը

Ա Կորնթացիս 1-7

«Միեւնոյն մտքի եւ միեւնոյն կարծիքի մէջ հաստատուած լինիք»

Երեց Ջեֆրի Ռ․ Հոլլանդն ուսուցանել է, որ մարդկանց մեծ մասը գալիս է եկեղեցի հոգևոր փորձառություն ունենալու համար (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26)։ Ա Կորնթացիս 1-7-ը կարդալիս աղոթքով մտածեք, թե ինչ կարող եք անել, որպեսզի հոգևոր փորձառություններ ստեղծեք ձեր դասարանում։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին կարող եք հրավիրել գրի առնել, թե ինչ գործեր են կատարել սուրբ գրություններից իրենց սովորածի արդյունքում։ Խնդրեք դասարանի մի քանի անդամների կիսվել իրենց գրածով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ա Կորնթացիս 1․10-173

Քրիստոսի եկեղեցու անդամները պետք է միասնական լինեն

  • Ա Կորնթացիս գրքի առաջին մի քանի գլուխների քննարկումը թույլ կտա ավելի մեծ միասնություն ձևավորել ծխի անդամների մեջ։ Կարող եք սկսել՝ խնդրելով դասարանի անդամներին խոսել ակումբի, խմբի, թիմի կամ այլ կազմակերպության մասին, որոնց իրենք պատկանում են, և որտեղ գոյություն ունի միասնության մեծ զգացում։ Ինչո՞ւ է տվյալ խումբը այդքան միասնական։ Այնուհետև, կարող եք ուսումնասիրել միասնության մասին Պողոսի որոշ ուսմունքները Ա Կորնթացիս 1․10-13, 3․1-11-ում։ Ի՞նչ են ուսուցանում այս հատվածները և մեր սեփական փորձառություններն այն մասին, թե ինչն է օգնում ստեղծել միասնություն և ինչն է սպառնում դրան։ Ի՞նչ զոհաբերություններ պետք է կատարենք, որպեսզի հասնենք միասնության։ Ի՞նչ օրհնություններ են ստանում նրանք, ովքեր միասնական են։ Տես նաև քույր Շարոն Յուբենկի համանմանության մասին խոսքերը «Օժանդակ նյութերում»։

  • Ա Կորնթացիս 3․9-17-ում Պողոսը օգտագործում է շինության պատկերը՝ միասնություն խրախուսելու համար։ Ինչպե՞ս կարող է այս համանմանությունը օգնել դասարանին, որ ավելի լավ հասկանան, թե ինչ է միասնությունը։ Օրինակ՝ այս հատվածները միասին կարդալուց հետո կարող եք դասարանի յուրաքանչյուր անդամի տալ մեկական թեթև աղյուս և նրանք, միասին աշխատելով, ինչ-որ կառույց հավաքեն։ Ի՞նչ իմաստով ենք մենք «Աստծո շինվածը»։ (Ա Կորնթացիս 3․9)։ Ինչպե՞ս է Աստված մեզ կառուցում անհատապես։ Ի՞նչ ենք մենք միասին կառուցում՝ որպես համագործակից սրբեր։ Մենք ի՞նչ կարող ենք անել՝ որպես միասնական ծուխ, ինչը չենք կարող անել որպես անհատներ։

Ա Կորնթացիս 1․17-31, 2, 3․18-20

Աստծո գործը կատարելու համար մեզ հարկավոր է Աստծո իմաստությունը

  • Ահա մի միտք, որը կօգնի ձեր դասարանին ապավինել Աստծուն․ դասարանի անդամներին բաժանեք խմբերի և խնդրեք նրանց աչքի անցկացնել Ա Կորնթացիս 1․17-31, 2 կամ 3.18-20-ը, փնտրելով իմաստուն և հիմար բառերի հոմանիշները։ Ապա նրանք կարող են իրենց խմբերում քննարկել, թե ինչ են այդ հատվածներն ուսուցանում Աստծո աշխատանքի մեջ իմաստուն լինելու մասին։ Որո՞նք են ավետարանի մասին այն թյուրըմբռնումները, որոնք կարող են հիմարություն թվալ որոշ մարդկանց։ Ինչպե՞ս են դրանք ցուցադրում Աստծո իմաստությունը։ Թերևս դասարանի անդամները կարող են նաև կիսվել փորձառություններով, երբ ապավինել են ոչ թե իրենց սեփական, այլ Աստծո իմաստությանը՝ Նրա աշխատանքը կատարելիս։

Ա Կորնթացիս 6․9-20

Մեր ֆիզիկական մարմինները սուրբ են

  • Այս հատվածների շուրջ քննարկում սկսելու համար կարող եք գրատախտակին գրել այսպիսի հարցեր․ Տերն ինչպե՞ս է ցանկանում, որ մենք վերաբերվենք մեր մարմիններին։ Ինչո՞վ է սա տարբերվում նրանից, թե ինչպես է սատանան ցանկանում, որ մենք վերաբերվենք մեր մարմիններին: Ի՞նչ է նշանակում՝ մեր մարմինները Սուրբ Հոգու տաճարներն են: Խնդրեք դասարանի անդամներին գտնել այս հարցերի պատասխանները Ա Կորնթացիս 6․9-20-ում (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 88․15, Մովսես 6․8-9

  • Մեր մարմինների սրբության շուրջ ձեր քննարկումը կարող է ներառել զրույց մաքրաբարոյության օրենքի մասին։ Միգուցե կարող եք ձեր դասարանի անդամներին հարցնել, թե ինչ են սովորել Պողոսից, ինչպես նաև Եկեղեցու այլ նյութերից, որը կօգնի նրանց ուրիշներին բացատրել, թե ինչու է մաքրաբարոյությունը կարևոր։ Այդ նյութերից մի քանիսը կարող եք գտնել «Օժանդակ նյութեր» բաժնում։

Նկար
աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Տարբերությունները թերության փոխարեն կարող են առավելություն դառնալ

Քույր Շերոն Յուբենկը նկարագրել է, թե ինչպես են թիավարման թիմերը միասնության հասնում.

«Թիավարները պետք է վերահսկեն իրենց անկախությունը և միևնույն ժամանակ առավելագույնս գործի դնեն իրենց անհատական ունակությունները։ Մրցումների հաղթանակի գրավականը միանմանությունը չէ։ Լավ թիմը լավ համադրություն է․ մեկը ղեկավարն է, մեկը պահեստային խաղացողն է, մեկը հիմնական պայքարը մղողն է, մեկը խաղաղություն հաստատելու համար է։ Ոչ մի թիավարող ավելի արժեքավոր չէ, քան մյուսը, նավում յուրաքանչյուրն ունի իր առավելությունը, բայց որպեսզի նրանք միասին լավ թիավարեն, յուրաքանչյուրը պետք է հարմարվի մյուսների կարիքներին և հնարավորություններին. կարճ ձեռքեր ունեցողը փորձում է առավելագույնս երկարել իր ձեռքը, երկար ձեռք ունեցողը մի փոքր հետ է պահում իրեն։

Տարբերությունները թերության փոխարեն կարող են առավելություն դառնալ» («Զգացմունքների միասնականությամբ մենք զորություն ենք ձեռք բերում Աստծո հետ», Լիահոնա, նոյեմբեր 2020, 56; see Daniel James Brown, The Boys in the Boat: Nine Americans and Their Epic Quest for Gold at the 1936 Berlin Olympics [2013], 161, 179)։

Սեռական մաքրության օրհնությունները

Jeffrey R. Holland, “Personal Purity,” Ensign, Nov. 1998, 76.

Դեյվիդ Ա․ Բեդնար, «Մենք հավատում ենք մաքրաբարո լինելուն», Լիահոնա, մայիս 2013, 42։

“Chastity: What Are the Limits?,” “I Choose to Be Pure” (videos), ChurchofJesusChrist.org

Բարելավենք մեր ուսուցումը

Վկայություն բերեք Հիսուս Քրիստոսի մասին։ Պողոսը եկավ «ոչ թէ խոսքի կամ իմաստութեան գերազանցությունովն … Աստուծոյ վկայությունը ձեզ պատմելու» (Ա Կորնթացիս 2․1)։ Փրկիչի մասին ձեր պարզ վկայությունը կարող է խորը ազդեցություն ունենալ։

Տպել