Նոր Կտակարան 2023
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը։ Ա Կորնթացիս 8-13. «Դուք Քրիստոսի մարմինն եք»


«Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը։ Ա Կորնթացիս 8-13. «Դուք Քրիստոսի մարմինն եք», Եկ, հետևիր ինձ, Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը։ Ա Կորնթացիս 8-13», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

հաղորդության ժողով

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը

Ա Կորնթացիս 8-13

«Դուք Քրիստոսի մարմինն եք»

Երեց Ռիչարդ Գ. Սքոթն ուսուցանել է, որ մենք «կարող ենք անտեսված թողնել Հոգու առավել արժեքավոր անձնական առաջնորդությունը», եթե գրի չառնենք և չարձագանքենք «[մեզ] տրված առաջին իսկ հուշումներին» («Ձեռք բերել հոգևոր առաջնորդություն», Լիահոնա, նոյեմբեր 2009, 8)։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ա Կորնթացիս 8-13 գլուխներում Պողոսն ուսուցանել է ավետարանի ճշմարտությունները՝ օգտագործելով փոխաբերություններ, ինչպիսիք են՝ վազորդը, մարդու մարմինը և «հնչեցող ծնծղայ» (տես Ա Կորնթացիս 9․24-25, 12․13-26, 13․1)։ Կարող եք հարցնել դասարանի անդամներին, թե նրանք ինչ են սովորել այս համեմատություններից: Ինչպե՞ս են այդ համեմատություններն օգնում մեզ հասկանալ ավետարանի ճշմարտությունները:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ա Կորնթացիս 10․1-13

Աստված ուղի է ապահովում, որ խուսափենք գայթակղությունից

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին բացահայտել զորեղ ճշմարտություններ Ա Կորնթացիս 10․13-ում։ Գաղափարներից մեկն է՝ հատվածը հակիրճ արտահայտութունների բաժանել, դրանցից յուրաքանչյուրը դասարանի տարբեր անդամների տալ և խնդրել նրանց, որ ասեն այդ արտահայտությունն իրենց բառերով։ Օրինակ, ուրիշ ի՞նչ կերպ կարելի է ասել «Աստուած հաւատարիմ է» կամ «ձեր կարողութիւնիցը վեր փորձուելու» արտահայտությունները։ Այնուհետև դուք կարող եք վերընթերցել հատվածը՝ օգտագործելով դասարանի անդամների որոշ արտահայտությունները: Դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ համոզվել են, որ այս հատվածի խոստումները ճշմարիտ են։ Այս հատվածներին համահունչ ի՞նչ լրացուցիչ մտքեր կարող ենք գտնել Ալմա 13․27-28-ում։

  • Որևէ մեկի որոշակի փորձությունների վրա կենտրոնանալու փոխարեն դուք կարող եք կենտրոնացնել ձեր քննարկումը Ա Կորնթացիս 10․13 հատվածի փորձությունների վրա, որոնք, ըստ Պողոսի, «մարդկային փորձութիւններ» են։ Դասարանի անդամները կարող են սկսել ներկայացնել փորձությունները, որոնց մասին Պողոսը նախազգուշացնում է 1-12 հատվածներում։ Նրանք կարող են նաև քննարկել ժամանակակից փորձությունների օրինակներ, ինչպես՝ անազնիվ լինելու, բամբասելու կամ ուրիշներին քննադատելու փորձությունները։ Ինչպե՞ս կարող է մարդն Աստծո օգնությամբ «ելք» գտնել այդ փորձություններից։

Ա Կորնթացիս 10․16-17, 11․23-30

Հաղորդությունը միավորում է մեզ՝ որպես Քրիստոսի Եկեղեցու անդամների

  • Այս հատվածները կարող են ոգեշնչել քննարկում ծավալել այն մասին, թե ինչպես կարող է հաղորդությունը միավորել ձեր ծխին, մինչ ջանում եք նմանվել Փրկիչին։ Կարող եք սկսել՝ կարդալով Ա Կորնթացիս 10․16-17 հատվածները, ապա բացատրել, թե ինչ նշանակություն ունի հաղորդություն բառն այս համատեքստում (որևէ մեկը բառարանում կարող է փնտրել սահմանումը)։ Հաղորդությունը միասին ընդունելով, ինչպե՞ս կարող ենք ավելի միաբանված զգալ։ Պողոսի՝ «թող մարդ փորձէ իր անձը» խորհուրդը ինչպե՞ս է կապված այս նպատակի հետ: (Ա Կորնթացիս 11․28

Ա Կորնթացիս 12

Հոգևոր պարգևները տրվում են Երկնային Հոր բոլոր զավակների օգտի համար

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել օրինակներ, թե ինչպես է իրենց հոգևոր պարգևների զարգացումն օգնում շենացնել Եկեղեցին, հրավիրեք նրանց մտածել հոգևոր պարգևների մասին, որոնք ունեին սուրբ գրությունների մարդիկ։ Օրինակ՝ դուք կարող եք հանձնարարել նրանց ուսումնասիրել «Օժանդակ նյութերում» տրված սուրբ գրությունների հղումներից մեկը և ասել, թե իրենց կարծիքով, այդ մարդն ինչ հոգևոր պարգևներ ուներ։ Նրանք կարող են նաև խոսել հոգևոր պարգևների մասին, որոնք տեսնում են միմյանց մեջ: Ինչպե՞ս են այս մարդկանց հոգևոր պարգևները օրհնություն հանդիսանում բոլորիս համար: Ինչպե՞ս կարող ենք մենք օգտագործել մեր հոգևոր պարգևները, որպեսզի օրհնենք ուրիշներին և շենացնենք Քրիստոսի մարմինը կամ Եկեղեցին (տես Ա Կորնթացիս 12․12-31, տես նաև Ա Կորնթացիս 14․12

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ, թե ինչպես զարգացնեն հոգևոր պարգևներ, հրավիրեք նրանց կարդալ Ա Կորնթացիս 12․27-31, Մորոնի 7․48, 10․23, 30, Վարդապետություն և Ուխտեր 46․8 հատվածները։ Սուրբգրային այս հատվածներն ի՞նչ են մեզ ուսուցանում այն մասին, թե ինչպես ձեռք բերել հոգևոր պարգևներ։ Հոգևոր պարևների զարգացումն ինչպե՞ս է օգնում մեզ ավելի նմանվել Հիսուս Քրիստոսին: Դասարանի անդամներին հրավիրեք ընտրել մի պարգև, որն ուզում են ձեռք բերել և փնտրել Տիրոջ օգնությունը՝ այդ պարգևը ստանալու համար։

Ա Կորնթացիս 13

Գթությունը հոգևոր բոլոր պարգևներից մեծագույնն է

  • Խնդրեք դասարանի անդամներին մտքում խորհել Ա Կորնթացիս 13 գլխի մասին և մտածել իրենց ծանոթներից մեկի մասին, ով լավ օրինակ է հանդիսանում՝ որպես Պողոսի նշած գթության մեկ կամ ավելի հատկանիշներով օժտված մարդ։ Դասարանի մի քանի անդամներ կարող են նկարագրել այն մարդուն, ում մասին մտածել են, և փորձառությունը, որի ընթացքում այդ անձնավորությունը գթության օրինակ է եղել։ Կարող եք նույնիսկ գրատախտակին գրել Պողոսի նկարագրության առանձին մասերը և հրավիրել դասարանի անդամներին կիսվել մտքերով, թե ինչ է նշանակում, որ գթություն ունեցող մարդը «երկայնամիտ» է կամ «չէ գրգռվում» (Ա Կորնթացիս 13․4-5)։ Ինչպե՞ս էր Փրկիչը մարմնավորում գթության այդ հատկանիշները։ Գթության մասին ի՞նչ լրացուցիչ ճշմարտություններ են ուսուցանվում Մորոնի 7․46-48 հատվածներում։

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Հոգևոր պարգևների օրինակներ սուրբ գրություններում

Բարելավենք մեր ուսուցումը

Ապրեք համաձայն այն սկզբունքների, որոնք դուք ուսուցանում եք։ Ապրելով ձեր ուսուցանած սկզբունքներով՝ կկարողանաք ավելի զորեղ վկայություն բերել դրանց վերաբերյալ։ Պողոսն ուսուցանել է ․«Այնպէս էլ Տէրը հրաման տուաւ աւետարանը քարոզողներին աւետարանիցն ապրել» (Ա Կորնթացիս 9․14