Նոր Կտակարան 2023
Սեպտեմբերի 11-17-ը: Բ Կորնթացիս 1-7. «Հաշտուեցէք Աստուծոյ հետ»


«Սեպտեմբերի 11-17-ը: Բ Կորնթացիս 1-7. «Հաշտուեցէք Աստուծոյ հետ», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Սեպտեմբերի 11-17-ը: Բ Կորնթացիս 1-7», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Նկար
Հիսուս Քրիստոս

Սեպտեմբերի 11-17-ը

Բ Կորնթացիս 1-7

«Հաշտվեցեք Աստծո հետ»

Մինչ այս շաբաթ կարդաք Բ Կորնթացիս 1-7 գլուխները, մտածեք դասարանի որոշ անդամների մասին՝ նրանց, ովքեր գալիս են դասին և նրանց, ովքեր չեն գալիս։ Ինչպե՞ս կարող են այդ գլուխների սկզբունքներն օրհնել նրանց։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամները կարող են օգուտ քաղել միմյանցից մտքեր փոխանակելով այն մասին, թե ինչպես ավելի արդյունավետ դարձնել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրությունը: Ժամանակ առ ժամանակ մի քանի րոպե տրամադրեք դրան։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Բ Կորնթացիս 1․3-7, 4․6-10, 17-18, 7․4-7

Մեր փորձությունները կարող են օրհնություն լինել

  • Պողոսի նկարագրած փորձառությունները և խորհուրդը, որը նա տվել է Բ Կորնթացիս գրքում, կարող են օգնել դասարանի անդամներին մտածել օրհնությունների մասին, որոնք կարող են բխել իրենց դժվարություններից։ Քննարկում ծավալելու համար դուք կարող եք խնդրել դասարանի մի անդամի պատրաստված գալ և խոսել այն մասին, թե փորձությունն ինչպես է օրհնել իր կյանքը, կամ ինչ է նա սովորել մեկից, ով փորձություն է կրել։ Ապա դասարանի անդամներին կարող եք տրամադրել մի քանի րոպե, որպեսզի ուսումնասիրեն Բ Կորնթացիս 1․3-7, 4․6-10, 17-18 և 7․4-7 հատվածները, փնտրելով, թե ինչ է Պողոսն ուսուցանել փորձությունների նպատակների և օրհնությունների մասին։ Դասարանի անդամներին խնդրեք կիսվել իրենց գտածով։ Կարող եք խորհուրդ տալ, որ նրանք բարձրաձայն կարդան հատվածը, որտեղ գտել են որոշակի ուսմունք, և ապա կիսվեն փորձառությամբ կամ վկայությամբ, որն առնչվում է այդ ուսմունքի հետ։

  • Որպես ձեր քննարկման վերջաբան կարող եք միասին երգել դասարանի անդամների սիրած օրհներգերը, որոնք վկայում են մխիթարության և օրհնությունների մասին, որ Երկնային Հայրը և Փրկիչը տալիս են մեզ փորձության պահերին, ինչպես օրինակ՝ «Աստծո Սրբեր» (Հիմներ և մանկական երգեր, հ. 6)։ Միասին երգելուց հետո կարող եք հրավիրել դասարանի անդամներին Բ Կորնթացիս 1 և 4 գլուխներում փնտրել արտահայտություններ, որոնք ամփոփում են օրհներգի ուղերձը։

Բ Կորնթացիս 2.5-11

Ներումը օրհնություն է, որը մենք և՛ շնորհում ենք, և՛ ստանում

  • Մենք բոլորս էլ ունեցել ենք փորձառություններ, երբ մեկը «տրտմեցրել է» մեզ կամ մեր ընտանիքին (հատված 5)։ Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Բ Կորնթացիս 2․5-11 հատվածները, փնտրելով Պողոսի խորհուրդը, թե ինչպես վարվել մեկի հետ, ով վիրավորել է մեզ։ Հրավիրեք դասարանի անդամներին ուսումնասիրել Մատթեոս 5․43-48-ը և Ղուկաս 15․11-32-ը և ավելին իմանալ այն մասին, թե ինչպես պետք է վարվենք նրանց հետ, ովքեր վիրավորել են մեզ: Ինչպե՞ս ենք մենք վնասում ինքներս մեզ և ուրիշներին, երբ չենք ներում։

Բ Կորնթացիս 5․14-21

Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ մենք կարող ենք հաշտվել Աստծո հետ

  • Շատ մարդիկ գալիս են եկեղեցի՝ ցանկանալով ավելի մոտ զգալ Աստծուն, և Բ Կորնթացիս 5․14-21 հատվածների քննարկումը կարող է օգնել նրանց։ Սկզբում դասարանի անդամները կարող են պարզել հաշտվել բառի իմաստը՝ նախ փնտրելով այն բառարանում։ Ի՞նչ մտքեր է այն հաղորդում Աստծո հետ հաշտվելու վերաբերյալ: Ի՞նչ հավելյալ գաղափարներ ենք ձեռք բերում, կարդալով «Քավություն» թեման Սուրբ գրքերի ուղեցույցում։ Ինչպե՞ս են այդ գաղափարներն օգնում մեզ հասկանալ Բ Կորնթացիս 5․14-21-ը։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել Փրկիչի վերաբերյալ իրենց զգացումներով, ում Քավությունը մեզ հնարավորություն կտա վերադառնալ մեր Երկնային Հոր մոտ:

Բ Կորնթացիս 7․8-11

Աստծո ուզած կերպով տրտմությունը տանում է ապաշխարության

  • Բ Կորնթացիս 7․8-11 հատվածներն օգտակար բացատրություն են տալիս, թե որն է Աստծո ուզած կերպով տրտմությունը և դրա դերը ապաշխարության հարցում։ Ի՞նչ ենք մենք սովորում Աստծո ուզած կերպով տրտմելու մասին Բ Կորնթացիս 7․8-11 հատվածներից և «Օժանդակ նյութերում» տրված Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի խոսքերից։ Աստծո ուզած կերպով տրտմությունն ինչո՞ւ է առանցքային ապաշխարության համար:

  • Դուք գուցե հուշում ստանաք՝ ավելի լայն քննարկում անցկացնելու ապաշխարության վերաբերյալ։ Այդ դեպքում դուք կարող եք փորձել նմանատիպ մի բան․ գրատախտակին գրեք Ապախարությունը … է ։ Խնդրեք դասարանի անդամներին լրացնել այս արտահայտությունը՝ օգտագործելով Բ Կորնթացիս 7․8-11-ից իրենց սովորածը, ինչպես նաև սուրբ գրություններից և այլ նյութերից, օրինակ՝ Gospel Topics “Repentance” (topics.ChurchofJesusChrist.org). Ինչպե՞ս կարող ենք մենք օգտագործել այս ուսմունքները, որպեսզի օգնենք ինչ-որ մեկին հասկանալ, թե ինչպես անկեղծորեն ապաշխարել:

Նկար
աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Աստծո ուզած կերպով տրտմությունը բերում է փոփոխություն և հույս

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆը բացատրել է.

«Աստվածային տրտմությունը Հիսուս Քրիստոսի Քավության շնորհիվ փոփոխություն և հույս է ներշնչում: Աշխարհքի տրտմությունը քաշում է մեզ վար, մարում է հույսը և համոզում է մեզ տեղի տալ հետագա գայթակղություններին:

Աստվածային տրտմությունը մեզ դարձի է բերում ու փոխում է մեր սրտերը: Այն ստիպում է մեզ ատել մեղքը և սիրել բարությունը: Այն խրախուսում է մեզ կանգնել և քայլել Քրիստոսի սիրո լույսի ներքո: Ճշմարիտ ապաշխարությունը բերում է վերափոխում, այլ ոչ թե խոշտանգումներ կամ տանջանք» («Դուք կարող եք անել դա հիմա», Լիահոնա, նոյեմբեր 2013, 56)։

Բարելավել մեր ուսուցումը

Ընդգրկեք նրանց, ովքեր մաքառումների մեջ են։ Երբեմն դժվարությունների միջով անցնող դասարանի անդամները պարզապես կարիք ունեն ընդգրկված լինելու և սիրված զգալու։ Կարող եք նրանց հանձնարարություն տալ, որպեսզի մասնակցեն հաջորդ դասին։ Մի հուսահատվեք, եթե նրանք սկզբում չարձագանքեն ձեր ջանքերին։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 8-9

Տպել