Նոր Կտակարան 2023
Սեպտեմբերի 4-10-ը: Ա Կորնթացիս 14-16. «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»


«Սեպտեմբերի 4-10-ը: Ա Կորնթացիս 14-16. «Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Սեպտեմբերի 4-10-ը: Ա Կորնթացիս 14-16», Ե՛կ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

տաճարի մկրտության ավազանը

Սեպտեմբերի 4-10-ը

Ա Կորնթացիս 14-16

«Աստուած խռովութեան Աստուած չէ, այլ խաղաղութեան»

Նախքան այս նյութն ուսումնասիրելը կարդացեք Ա Կորնթացիս 14-16-ը։ Գրի առեք ձեր առաջին տպավորությունները, թե որ ճշմարտությունները կօգնեն ձեր դասարանի անդամներին, և ուսուցանելուն պատրաստվելիս անընդհատ փնտրեք լրացուցիչ առաջնորդություն Հոգուց։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին տրամադրեք մի քանի րոպե, որպեսզի ուսումնասիրեն Ա Կորնթացիս 14-16 գլուխները և գտնեն հատված, որը հատուկ նշանակություն ունի իրենց համար։ Հրավիրեք նրանց դասարանում գտնել մեկին, ում հետ կարող են կիսվել իրենց հատվածով և բացատրել, թե ինչու են դա ընտրել։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ա Կորնթացիս 14

Երբ մենք միասին հավաքվում ենք, պետք է ձգտենք շենացնել միմյանց

  • Օգտագործեք Ա Կորնթացիս 14 գլխում տրված Պողոսի ուսմունքները, որպեսզի հիշեցնեք դասարանի անդամներին, որ եկեղեցում մենք բոլորս կարող ենք շենացնել կամ աջակցել ու գոտեպնդել միմյանց։ Այս գլուխն ուսումնասիրելու հասարակ մի միջոց կարող է լինել գրատախտակին նմանօրինակ հարց գրելը․ Ո՞րը պիտի լինի մեր նպատակը, երբ միասին հավաքվենք։ Հրավիրեք դասարանի անդամներին հնարավոր պատասխանները փնտրել Ա Կորնթացիս 14-ում։ Այլ գաղափարներ կարելի է գտնել Մորոնի 6․4-5 և Վարդապետություն և Ուխտեր 50․17-23 հատվածներում։ Երբ դասարանի անդամները կիսվեն իրենց գտածով, հարցրեք նրանց, թե իրենց կարծիքով, որքանո՞վ է ձեր դասարանին հաջողվում իրականացնել այդ նպատակները։ Նրանք կարող են կիսվել նաև փորձառություններով, երբ դասարանի անդամը որևէ բանով կիսվել է իրենց հետ, ինչի արդյունքում իրենք կատարելագործվել են։

Ա Կորնթացիս 15

Քանի որ Հիսուս Քրիստոսը հարություն առավ, մենք բոլորս հարություն կառնենք

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Ա Կորնթացիս 15 գլխում տրված Պողոսի վկայությունը, որպեսզի ամրապնդեք ձեր դասարանի անդամների վկայությունները Հարության վերաբերյալ։ Դասարանը բաժանեք երկու խմբի և մի խմբին խնդրեք Ա Կորնթացիս 15 գլխում փնտրել հետևանքները, որոնց առջև մենք կկանգնեինք, եթե Հիսուս Քրիստոսը հարություն չառներ։ Մյուս խումբը կարող է փնտրել օրհնությունները, որոնք մենք ստանում ենք Նրա Հարության շնորհիվ։ Ապա յուրաքանչյուր խումբ գրատախտակին կարող է գրել, թե ինչ սովորեցին: Ի՞նչ կարող են նրանք ավելացնել իրենց գրածին Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի խոսքերը կարդալուց հետո, որոնք տրված են «Օժանդակ նյութերում»։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին զգալ Հոգին այս քննարկման ժամանակ, ցուցադրեք հարություն առած Փրկիչի նկարը (տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում), կարող եք նաև երգել կամ լսել Հարության մասին որևէ օրհներգ։

  • Քանի որ Պողոսը արձագանքում էր մարդկանց, ովքեր չէին հավատում հարությանը, ձեր դասարանի համար օգտակար կլինի բեմադրել նմանատիպ մի իրավիճակ։ Օրինակ, նրանք ինչպե՞ս կարող են ամրապնդել իրենց սիրելի մարդկանցից մեկի հավատքն առ Հարությունը։ Ի՞նչ ենք մենք գտնում Ա Կորնթացիս 15 գլխում, որը կօգնի մեզ բացատրել Հիսուս Քրիստոսի Հարության կարիքը և փաստը։ Ուրիշ ի՞նչ սուրբ գրություններ կարող ենք օգտագործել։ (Տես, օրինակ՝ Ղուկաս 24․1-12, 36-46, Ալմա 11․42-45

    արևածագ

    Պողոսն ուսուցանել է Հարության մասին՝ «երկնաւոր մարմինները» նմանեցնելով արևին (Ա Կորնթացիս 15․40

  • Ա Կորնթացիս 15 գլուխը սուրբ գրությունների այն սակավաթիվ աղբյուրներից է, որտեղ հիշատակվում են մահացածների համար մկրտությունները (տես հատված 29, տես նաև Վարդապետություն և Ուխտեր 128․18)։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել իրենց ուրախ զգացումներով, երբ մկրտություններ կամ այլ արարողություններ են կատարել իրենց նախնիների համար։ Ինչո՞ւ է Պողոսն անդրադարձել մահացածների համար մկրտություններին՝ որպես Հարության ապացույցի։ Եթե օգտակար կլինի քննարկել, թե ինչու են անհրաժեշտ մահացածների համար մկրտությունները, տես Gospel Topics article “Baptisms for the Dead” (topics.ChurchofJesusChrist.org)։ “Glad Tidings: The History of Baptisms for the Dead” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը բացատրում է, թե ինչպես է մեր օրերում վերականգնվել այս սկզբունքը։

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Հարության կարևորությունը

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․

«Մի պահ խորհեք Հարության կարևորության մասին` Նազովրեցի Հիսուսի ճշմարիտ ինքնության և կյանքի մեծ փիլիսոփայական վիճաբանությունների ու հարցերի մեկընդմիշտ որոշման մեջ: Եթե Հիսուսն իրոք բառացիորեն հարություն է առել, ապա դրա ակնհայտ հետևությունն այն է, որ Նա աստվածային էակ է: Ոչ մի հասարակ մահկանացու իր մեջ զորություն չունի, որ մահանալուց հետո կրկին կենդանանա: Քանի որ Հիսուսը հարություն է առել, Նա չէր կարող միայն հյուսն, ուսուցիչ, ռաբուննի կամ մարգարե լինել: Քանի որ Հիսուսը հարություն է առել, Նա պետք է որ Աստված լիներ, այսինքն՝ Հոր Միածին Որդին:

Հետևաբար, այն ամենն, ինչ Նա ուսուցանել է, ճշմարիտ է. Աստված չի կարող ստել:

Հետևաբար, Նա երկրի Արարիչն է, ինչպես որ Ինքն է ասել:

Հետևաբար, երկինքն ու դժոխքն իրական են, ինչպես որ Նա է ուսուցանել:

Հետևաբար, գոյություն ունի հոգիների աշխարհ, որտեղ Նա այցելեց Իր մահից հետո:

Հետևաբար, Նա կրկին կգա, ինչպես որ ասել են հրեշտակները, ու «անձամբ կթագավորի երկրի վրա»:

Հետևաբար, բոլորի համար կա Հարություն ու վերջին դատաստան» («Հիսուս Քրիստոսի Հարությունը», Լիահոնա, մայիս 2014, 113)։

Բարելավենք մեր ուսուցումը

Ճանաչեք նրանց, ում ուսուցանում եք։ Երկու բացարձակ նման մարդ չկա․ յուրաքանչյուր ոք, ում դուք ուսուցանում եք, ունի իր պատմությունը, մտածելակերպը և տաղանդները։ Աղոթեք, որ իմանաք, թե ինչպես կարող եք օգտագործել դրանք, որպեսզի ներգրավեք ձեր ուսանողներին։ Երբ ավելի լավ եք հասկանում նրանց, ում ուսուցանում եք, կարողանում եք ստեղծել իմաստալից և հիշարժան ուսուցման պահեր նրանց համար (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 7):