Նոր Կտակարան 2023
Սեպտեմբերի 18-24-ը: Բ Կորնթացիս 8-13. «Աստուած սիրում է ուրախ տուողին»


«Սեպտեմբերի 18-24-ը: Բ Կորնթացիս 8-13. «Աստուած սիրում է ուրախ տուողին», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Սեպտեմբերի 18-24-ը: Բ Կորնթացիս 8-13», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Նկար
Հիսուսը խոսում է փոքր երեխայի հետ

Սեպտեմբերի 18-24-ը

Բ Կորնթացիս 8-13

«Աստված սիրում է ուրախ տվողին»

Կարդալով Բ Կորնթացիս 8-13 գլուխները, մտածեք նրանց մասին, ում ուսուցանում եք, և ծրագրեք վարժություններ, որոնք կօգնեն նրանց բացահայտել այդ գլուխների սկզբունքները։ Ապա ուսումնասիրեք այս նյութի լրացուցիչ գաղափարները։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Եղանակներից մեկը, թե ինչպես հրավիրեք դասարանի անդամներին կիսվել Բ Կորնթացիս 8-13-ից իրենց սովորածով, հետևյալն է․ խնդրեք նրանցից մի քանիսին գրել գրատախտակին ընթերցանության ժամանակ իրենց դուր եկած արտահայտությունը և կիսվել, թե այս արտահայտություններն ինչու են իմաստալից իրենց համար։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Բ Կորնթացիս 8․1-15, 9․6-15

Սրբերն ուրախությամբ կիսվում են իրենց ունեցածով, որպեսզի օրհնեն աղքատներին և կարիքավորներին

  • Աստված պատվիրել է Իր սրբերին հոգ տանել կարիքի մեջ գտնվողների համար, և Բ Կորնթացիս 8-9 գլուխները կոգեշնչեն ձեր դասարանի անդամներին իրենց այդ ջանքերում։ Որպեսզի օգնեք նրանց գտնել այդ հատվածները, գրատախտակին գրեք այսպիսի հարցեր. Ինչո՞ւ ենք մենք տալիս և Ինչպե՞ս պիտի տանք։ Դասարանի կեսը պատասխանները կարող է փնտրել Բ Կորնթացիս 8․1-15-ում, իսկ մյուս կեսը՝ Բ Կորնթացիս 9․6-15-ում։ (Կարող եք բացատրել, որ 8-րդ գլխի 1-5 հատվածներում Պողոսը խոսում էր Մակեդոնիայի սրբերի՝ որպես առատաձեռն մարդկանց օրինակների մասին)։ Ինչպե՞ս կարող են Պողոսի ուսուցանած սկզբունքներն օգնել մեզ ավելի լավ հոգ տանել աղքատների և կարիքավորների համար:

Բ Կորնթացիս 11․1-4

Մենք պետք է կենտրոնանանք «միամտութ[յան վրա]՝ որ Քրիստոսումն է»

  • Երբեմն Եկեղեցու անդամները ճնշվում են կյանքի պահանջներից, նաև, ըստ իրենց, վերջին օրերի սուրբ լինելու պահանջներից։ Օգտակար կլինի Պողոսի խորհուրդը «միամտութ[յան մասին]՝ որ Քրիստոսումն է» (Բ Կորնթացիս 11․3)։ Կարող եք միասին կարդալ Բ Կորնթացիս 11․3 հատվածը և քննարկել, թե ինչ կարող է նշանակել «միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է» արտահայտությունը։ Կարող եք նաև խնդրել դասարանի անդամներին պատկերացնել, որ իրենց հրավիրել են թերթում գրել Հիսուս Քրիստոսի ավետարանի նկարագիրը՝ օգտագործելով ընդամենը 100 բառ։ Ժամանակ տրամադրեք նրանց, որպեսզի գրեն իրենց նկարագրերը, ապա թույլ տվեք, որ միմյանց հետ կիսվեն իրենց գրածներով։ Եթե նրանք օգնության կարիք ունեն, կարող են բացել Հովհաննես 3․16-17, 3 Նեփի 27․13-21 և «Օժանդակ նյութերում» տրված Նախագահ Դիտեր Ֆ․ Ուխդորֆի խոսքերը։ Դասարանի անդամները կարող են կիսվել գաղափարներով այն մասին, թե ինչպես «պարզեցնել աշակերտ լինելու [մեր] մոտեցումը»։

Բ Կորնթացիս 12․5-10

Աստծո շնորհը բավական է, որ օգնի մեզ ուժ գտնել մեր թուլությունների մեջ

  • Ի՞նչ կասեք ձեր ընկերոջը, ով աղոթել է խնդիրների լուծումը ստանալու համար, սակայն զգում է, որ այդ աղոթքը պատասխան չի ստանում։ Հրավիրեք դասարանի անդամներին խորհել այդ հարցի շուրջ, մինչ մտքում կկարդան Բ Կորնթացիս 12․5-10 հատվածները։ Ապա նրանք կարող են մտքեր կիսել այդ հատվածներից, որոնք կօգնեն տվյալ իրավիճակում։ Նրանք կարող են նաև կիսվել փորձառություններով, երբ Հիսուս Քրիստոսի շնորհի կամ Նրա աստվածային զորության և օգնության շնորհիվ ուժ են գտել թուլության մեջ։ Ի՞նչ ազդեցություն է թողել այդ փորձառությունն իրենց կյանքում։ Ինչո՞ւ է կարևոր վստահել Տիրոջ ժամանակին:

Նկար
աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Մենք կարող ենք պարզեցնել ավետարանով ապրելու մեր մոտեցումը

Նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆն ուսուցանել է.

«Եղբայրնե՛ր և քույրե՛ր, ավետարանով ապրելը չպետք է բարդ լինի։

Այն իսկապես պարզ է։ Այն կարելի է այսպես նկարագրել.

  • Անկեղծ միտումով Աստծո խոսքին ականջ դնելով՝ մենք սկսում ենք հավատալ Աստծուն և վստահել Նրա խոստումներին։

  • Որքան ավելի ենք վստահում Աստծուն, այնքան ավելի է մեր սիրտը լցվում Նրա և միմյանց հանդեպ սիրով։

  • Աստծո հանդեպ մեր սիրուց դրդված, մենք ցանկանում ենք հետևել Նրան և մեր արարքները համահունչ դարձնել Նրա խոսքին։

  • Քանի որ մենք սիրում ենք Աստծուն, մենք ցանկանում ենք ծառայել Նրան։ Մենք ցանկանում ենք օրհնել մյուսների կյանքը և օգնել չքավորներին ու կարիքավորներին։

  • Որքան ավելի շատ ենք քայլում աշակերտության այս ուղիով, այնքան ավելի շատ ենք ցանկանում սովորել Աստծո խոսքը։

Այդպիսով, յուրաքանչյուր քայլը տանում է դեպի հաջորդը և լցնում մեզ անընդհատ աճող հավատքով, հույսով և գթությամբ։

Այն հրաշալիորեն պարզ է և հրաշալի կերպով է գործում։

Եղբայրնե՛ր և քույրե՛ր, եթե երբևէ մտածեք, որ ավետարանն այդքան էլ չի գործում ձեր կյանքում, ես հրավիրում եմ ձեզ մեկ քայլ հետ գնալ ու նայել ձեր կյանքին ավելի բարձր հարթակից և պարզեցնել աշակերտ լինելու ձեր մոտեցումը։ Կենտրոնացեք ավետարանի հիմնական վարդապետությունների, սկզբունքների և ծրագրերի վրա։ Ես խոստանում եմ, որ Աստված կառաջնորդի, կօրհնի ձեր ուղին ու կբարելավի ձեր կյանքը, իսկ ավետարանն, անպայման, ավելի օգտակար կլինի ձեզ համար» («Ավետարանը հրաշալիորեն գործում է», Լիահոնա, նոյեմբեր 2015, 22)։

Բարելավենք մեր ուսուցումը

Միասին աշխատեք ընտանիքի անդամների հետ։ «Մարդիկ, ովքեր մեծ ազդեցություն են թողնում անհատի վրա՝ լինի լավ, թե վատ, սովորաբար, նրանց տան անդամներն են: Քանի որ տունը ավետարանով ապրելու և սովորելու կենտրոնն է, դասարանի անդամին ամրացնելու ձեր ջանքերը առավել արդյունավետ կլինեն, եթե աշխատեք … հարազատների հետ միասին» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 8):

Տպել