Նոր Կտակարան 2023
Հոկտեմբերի 16-22-ը: Ա և Բ Թեսաղոնիկեցիս․ «Ձեր հաւատքի պակասութիւնը լրացնենք»


«Հոկտեմբերի 16-22-ը։ Ա և Բ Թեսաղոնիկեցիս․ «Ձեր հաւատքի պակասութիւնը լրացնենք», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Հոկտեմբերի 16-22-ը։ Ա և Բ Թեսաղոնիկեցիս», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ 2023

Նկար
քույր միսիոներները խոսում են մի երիտասարդի հետ

Հոկտեմբերի 16-22-ը

Ա և Բ Թեսաղոնիկեցիս

«Ձեր հաւատքի պակասութիւնը լրացնենք»

Ալման ուսուցանել է․ «Մի վստահեք ոչ մեկին՝ ձեր ուսուցիչը լինելու, ոչ էլ ձեր սպասավորը, եթե նա Աստծո մարդ չէ՝ նրա ուղիներում քայլող ու նրա պատվիրանները պահող» (Մոսիա 23․14): Ի՞նչ է սուրբ գրության այդ հատվածն ուսուցանում այն մասին, թե ինչպե՞ս պետք է պատրաստվեք ուսուցմանը։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին մի քանի րոպե տվեք, որպեսզի արագ աչքի անցկացնեն Ա և Բ Թեսաղոնիկեցիս գրքերը և գտնեն իրենց համար տպավորիչ մի հատված։ Խնդրեք նրանց իրենց գտած հատվածներով կիսվել դասարանի մեկ այլ անդամի հետ, ապա խնդրեք մի քանի զույգերի՝ կիսվել միմյանցից սովորած նյութով:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ա Թեսաղոնիկեցիս 1․5-8, 2․1-13

Տիրոջ ծառաները պետք է քարոզեն սրտանց և սիրով

  • Պողոսը սկսում է իր Թուղթ առ Թեսաղոնիկեցիս-ը` հիշեցնելով սրբերին, թե ինչպես են ինքը և մյուսները ավետարանով կիսվել նրանց հետ։ Դա կարող է լավ հնարավորություն լինել ձեր դասարանի անդամների համար, որ գնահատեն, թե ինչպես են ընթանում միմյանց սովորեցնելու և միմյանցից սովորելու իրենց գործերը։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ Ա Թեսաղոնիկեցիս 1․5-8, 2․1-13 հատվածները և գտնել ավետարանը արդյունավետ քարոզելու սկզբունքները։ Ապա նրանք կարող են գրել հարցեր՝ հիմնվելով այդ հատվածների վրա, որոնք կօգնեն գնահատել ավետարանն ուրիշներին ուսուցանելու իրենց ջանքերը: Օրինակ՝ «Արդյո՞ք ես օրինակ եմ հանդիսանում այն ամենի, ինչը գիտեմ» (տես Ա Թեսաղոնիկեցիս 1․7)։ Այս հատվածի սկզբունքներին հետևելով, ինչպե՞ս կարող ենք ավելի լավ ծառայել նրանց, ում ուսուցանում ենք։

Ա Թեսաղոնիկեցիս 3․9-13, 4․1-12

Եթե հետևենք Հիսուս Քրիստոսին, Նա կարող է մեզ սրբացնել

  • Պողոսն ուսուցանում էր թեսաղոնիկեցի սրբերին, որ «Աստուած մեզ չկանչեց պղծութեան մէջ, այլ սրբութեան մէջ» (Ա Թեսաղոնիկեցիս 4․7)։ Սրբության մասին քննարկում սկսելու համար ձեր դասարանը կամ անդամներից մեկը կարող է երգել “More Holiness Give Me” (Hymns, no. 131)։ Խնդրեք դասարանի անդամներին քննարկել սրբության հատկանիշները, որոնք նշվում են օրհներգում և նշանակալից են իրենց համար։ Գրատախտակին գրեք Ավելի շատ սրբություն տուր ինձ, ավելի շատ …, և հրավիրեք դասարանի անդամներին գտնել Ա Թեսաղոնիկեցիս 3․9-13, 4․1-12 հատվածներից խոսքեր կամ արտահայտություններ՝ այդ նախադասությունն ավարտելու համար։ Ինչպե՞ս կարող ենք զարգացնել այդ հատկանիշները։

  • Սուրբ լինելու հրավերը կարող է վախեցնող թվալ։ Օգտակար կլինի, եթե դասարանի անդամները հասկանան, որ սրբություն զարգացնելը աստիճանական գործընթաց է, որը պահանջում է, որ ավելի ու ավելի «ավելանանք» ժամանակի ընթացքում (Ա Թեսաղոնիկեցիս 4․10)։ Այդ գործընթացը ավելի լավ բացատրելու համար դասարանի անդամներից մեկին խնդրեք պատմել իր տաղանդի կամ նվաճման մասին (օրինակ՝ վերմակ կարելու կամ երաժշտական գործիք նվագելու), որը զարգացնելու համար երկար ժամանակ և ջանքեր են պահանջվել։ Ինչո՞վ է այդ գործընթացը նման սուրբ դառնալուն: Հրավիրեք դասարանի անդամներին վերանայել Ա Թեսաղոնիկեցիս 3․9-13, 4․1-12 հատվածները և կիսվել Պողոսի նկարագրած ձևով սուրբ դառնալու ջանքերի մասին մտքերով։ Ի՞նչն է օգնում մեզ առաջանալ դեպի սրբություն։

Ա Թեսաղոնիկեցիս 4․11-12, Բ Թեսաղոնիկեցիս 3․7-13

Մենք պետք է աշխատենք, որ ապահովենք ինքներս մեզ և նրանց, ովքեր կարիքի մեջ են

  • Հետևյալ հարցերը կարող են ոգեշնչել քննարկում սկսել աշխատանքի վերաբերյալ Պողոսի խորհրդի շուրջ․ Որո՞նք են ծուլության հետևանքները։ Որո՞նք են աշխատանքի օրհնությունները: Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ Պողոսը «հանդարտ» ասելով։ (Ա Թեսաղոնիկեցիս 4․11, Բ Թեսաղոնիկեցիս 3․12): Կարող եք գրատախտակին գրել նմանատիպ հարցեր, որպեսզի դասարանի անդամները խորհեն և քննարկեն, երբ կարդան Ա Թեսաղոնիկեցիս 4․11-12 և Բ Թեսաղոնիկեցիս 3․7-13 հատվածները։ Ուրիշ ի՞նչ սուրբ գրությունների հատվածներ կան, որոնք օգնում են մեզ հասկանալ աշխատանքի կարևորությունը և ծուլության վտանգները (տես «Օժանդակ նյութերում» առաջարկվածները)։

Բ Թոսաղոնիկեցիս 2

Ուրացությունը պետք է նախորդեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյանը

  • Օգտակար կլինի քննարկել որոշ փոխաբերություններ, որոնց միջոցով մարգարեները նկարագրում էին Ուրացությունը, օրինակ՝ մոլորությունը (տես Բ Թեսաղոնիկեցիս 2․3), սովը (տես Ամովս 8․11-12), հոտը մտնող հափշտակող գայլերը (տես Գործք 20․28-30), և լսելիքների մարմաջելը (տես Բ Տիմոթեոս 4․3-4)։ Դասարանը բաժանեք զույգերի և խնդրեք, որ կարդան այդ հատվածներից մեկը կամ մի քանիսը (կամ այլ հատվածներ ձեր ընտրությամբ), և նկարագրեն, թե ինչ են դրանք ուսուցանում Մեծ Ուրացության մասին։ Մարգարեներն ի՞նչ են ուսուցանել ուրացության և դրա հետևանքների մասին։

  • Թեև Եկեղեցին «մոլորության» մեջ չի ընկնի (Բ Թեսաղոնիկեցիս 2․3), ինչպես դա եղել է հին ժամանակներում, սակայն մենք կարող ենք անհատապես մոլորվել: Համաձայն Բ Թեսաղոնիկեցիս 2-ի՝ ինչպե՞ս կարող է տեղի ունենալ մոլորությունը (տես 9-10 հատվածները), և մենք ինչպե՞ս կարող ենք խուսափել դրանից (տես 15-17 հատվածները

Նկար
աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Սուրբ գրություններ աշխատանքի և ծուլության մասին

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք ուսուցման տարբեր եղանակներ: Թեև հեշտ է ընտելանալ ուսուցման մի որոշակի եղանակի, ուսուցման տարբեր եղանակներով կարելի է լավ արդյունքներ ստանալ դասարանի տարբեր անդամների հետ։ Փնտրեք եղանակներ ձեր ուսուցումը բազմազան դարձնելու համար, օրինակ՝ տեսանյութերի, արվեստի գործերի կամ երաժշտության օգտագործումը, կամ ուսուցանելու հնարավորություն տալով դասարանի անդամներին (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 22

Տպել