Նոր Կտակարան 2023
Հոկտեմբերի 9-15-ը։ Փիլիպպեցիս, Կողոսացիս․ «Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»


«Հոկտեմբերի 9-15-ը։ Փիլիպպեցիս, Կողոսացիս․ «Ամեն բան կարող եմ ինձ զօրացնող Քրիստոսով», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Հոկտեմբերի 9-15-ը։ Փիլիպպեցիս, Կողոսացիս», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Պողոսը նամակ է թելադրում բանտից

Հոկտեմբերի 9-15-ը

Փիլիպպեցիս, Կողոսացիս

«Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով»

Նախ կարդացեք Փիլիպպեցիս և Կողոսացիս գրքերը և աղոթքով խորհեք վարդապետության շուրջ, որը Տերը ցանկանում է ուսուցանեք։ Թույլ տվեք Հոգուն առաջնորդել ձեզ, մինչ կխորհեք հարցերի և աղբյուրների շուրջ, որոնք կարող եք օգտագործել այս վարդապետությունն ուսուցանելիս։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին ասել մի բառ կամ արտահայտություն, որն ամփոփում է Փիլիպպեցիս և Կողոսացիս գրքերից իրենց սովորածը, ապա բացատրել, թե ինչու են ընտրել այդ բառը կամ արտահայտությունը։ Խրախուսեք նրանց իրենց բացատրության ժամանակ կիսվել սուրբգրային հատվածներով։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Փիլիպպեցիս 2․1-5, 14-18, 4․1-9, Կողոսացիս 3․1-17

Մենք դառնում ենք «նոր», երբ ապրում ենք Հիսուս Քրիստոսի ավետարանով

  • Կարող եք օգնել ձեր դասարանի անդամներին պատկերացնել, թե ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսի միջոցով «հանեցէք հին մարդն» և «հագէք նոր մարդը» (Կողոսացիս 3․9-10)։ Դա անելու համար դուք կարող եք ցուցադրել մի հին առարկայի նկար, որը ձևափոխվել և դարձել է նոր (օրինակ՝ կահույքի, տան կամ հեծանիվի): Դասարանի անդամները կարող են քննարկել, թե ինչպես ենք մենք դառնում «նոր»՝ առ Հիսուս Քրիստոսը մեր հավատի և Նրա ավետարանով ապրելու մեր ցանկության շնորհիվ։ Որպես այս քննարկման մաս կարող եք խնդրել դասարանի կեսին ուսումնասիրել Փիլիպպեցիս 2․1-5, 14-18, 4․1-9 հատվածները, իսկ մյուս կեսը կարող է ուսումնասիրել Կողոսացիս 3․1-17 հատվածները՝ նշելով «հին մարդու» և «նոր մարդու» հատկանիշները։ Կարող եք նաև հրավիրել դասարանի մի քանի անդամների կիսվել, թե ինչպես է առ Հիսուս Քրիստոսն ունեցած հավատը և Նրա ավետարանով ապրելն օգնել իրենց դառնալ նոր մարդիկ։

Փիլիպպեցիս 4.1-13

Մենք կարող ենք ուրախություն գտնել Քրիստոսում՝ անկախ մեր հանգամանքներից

  • Չնայած մեր հանգամանքները տարբերվում են Պողոսի հանգամանքներից, մենք բոլորս կարող ենք սովորել նրա՝ գոհ լինելու և իր կյանքի բոլոր հանգամանքներով ուրախանալու պատրաստակամությունից: Այս թեմայով քննարկում սկսելու համար կարող եք վերանայել Պողոսի ունեցած որոշ փորձությունները (տես օրինակ, Բ Կորնթացիս 11․23-28)։ Ապա կարող եք խնդրել դասարանի անդամներին ուսումնասիրել Փիլիպպեցիս 4․1-13 հատվածները և գտնել Պողոսի տված խորհուրդը, որը կարող է օգնել մեզ ուրախանալ նույնիսկ փորձության պահերին։

  • Դասարանի անդամները գուցե կիսվեն փորձառություններով, երբ զգացել են «Աստուծոյ խաղաղութիւնը, որ ամեն մտքից վեր է» (Փիլիպպեցիս 4․7) կամ, երբ նրանք զորացել են «Քրիստոսով» (հատված 13)՝ իրականացնելով ինչ-որ բան, որն այլապես չէին կարող անել։

  • Եթե կցանկանաք շարունակել այս թեմայի ուսումնասիրությունը, կարող եք խնդրել դասարանի մի անդամի կիսվել մի քանի ոգեշնչող պատմություններով կամ հայտարարություններով նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Ուրախություն և հոգևոր գոյատևում» ելույթից (Լիահոնա, նոյեմբեր 2016, 81-84)։ Կամ դասարանը կարող է դիտել տեսանյութ՝ “Trial of Adversity” (ChurchofJesusChrist.org)։ Ինչպե՞ս են Նախագահ Նելսոնի ելույթում նկարագրված մարդիկ կամ տեսանյութում ներկայացված կինը ուրախություն գտնում՝ անկախ իրենց դժվարին հանգամանքներից։

  • Քանի որ այսօր աշխարհում չարը գնալով շատանում է, ձեր դասարանի անդամների համար օգտակար կլինի Պողոսի խորհուրդը՝ մտածել բաների մասին, որոնք սուրբ, սիրուն, բարի անուն ունեցող, առաքինի կամ գովասանքի արժանի են (Փիլիպպեցիս 4․8)։ Դասարանի յուրաքանչյուր անդամի կարող եք հանձնարարել (կամ դասարանի անդամների փոքրիկ խմբերին) արժանիքներից մեկը, որոնք տրված են Փիլիպպեցիս 4․8 կամ Հավատո Հանգանակ 1․13-ում։ Օգտվելով Սուրբ գրքերի ուղեցույցից՝ նրանք կարող են գտնել իրենց հանձնարարված հատկանիշի վերաբերյալ սուրբգրային հատվածներ և դասարանի հետ կիսվել իրենց գտածով։ Նրանք կարող են կիսվել նաև այդ արժանիքներով աչքի ընկնող մարդկանց օրինակներով։ Ինչպե՞ս ենք մենք «ձգտում այդ ամենին»։

Կողոսացիս 1․12-23, 2․2-8

«Արմատանալով» Հիսուս Քրիստոսում՝ մենք զորանում ենք աշխարհիկ ազդեցությունների դեմ

  • Կողոսացիս 1․12-23, 2․2-8 հատվածներում գտնվող Պողոսի վկայությունը Փրկիչի մասին լավ հնարավորություն է տալիս դասարանի անդամներին խորհել և ամրացնել իրենց հավատը։ Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել այդ հատվածները, որպեսզի գտնեն իրենց հավատն առ Հիսուս Քրիստոսը զորացնող խոսքեր։ Ի՞նչ է նշանակում լինել «Արմատացած եւ [Հիսուս Քրիստոսում] շինուած» (Կողոսացիս 2․7Այս շաբաթվա համառոտ շարադրանքի ծառի նկարը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում և “Spiritual Whirlwinds” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը կարող են օգնել դասարանի անդամներին քննարկել այդ հատվածը։ Ի՞նչը կարող է ամրացնել կամ թուլացնել ծառի արմատները։ «Արմատացած եւ [Հիսուս Քրիստոսում] շինուած» լինելն ինչպե՞ս է ամրացնում մեզ աշխարհիկ ազդեցությունների դեմ (տես Կողոսացիս 2․7-8, տես նաև Հելաման 5․12, Եթեր 12․4

    2:24
  • Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին թվարկել այն քայլերը, որոնք ըստ Կողոսացիս 1․12-23-ի և 2․2-8-ի, մենք կարող ենք կատարել, որպեսզի խուսափենք «դարտակ խաբեբայութիւնից», որը կարող է «հափշտակել» մեր հավատքն առ Քրիստոս (Կողոսացիս 2․8)։ Ինչպե՞ս կարող ենք աջակցել միմյանց՝ Փրկիչին հետևելու և սատանայի խաբեություններից խուսափելու մեր ջանքերում:

Բարելավենք մեր ուսուցումը

Օգտագործեք երաժշտություն: Հոգևոր երաժշտությունը հրավիրում է Սուրբ Հոգու ազդեցությունը: Այն կարող է ստեղծել ակնածալից մթնոլորտ ու ոգեշնչել պարտավորություն և գործողություն։ Ինչպե՞ս կարող եք ձեր դասերի ընթացքում «իրար [սովորեցնել եւ խրատել] սաղմոսներով եւ հոգեւոր երգերով» (Կողոսացիս 3․16, տես նաև Ուսուցանել Փրկիչի ձևով, 22