«Հոկտեմբերի 2-8-ը։ Եփեսացիս․ «Սուրբերի կատարելութեանը համար», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2021)
«Հոկտեմբերի 2-8-ը։ Եփեսացիս», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար․ 2023
Հոկտեմբերի 2-8-ը
Եփեսացիս
«Սուրբերի կատարելությանը համար»
Մինչ աղոթքով ուսումնասիրեք Եփեսացիս գիրքը, վերջին գերագույն համաժողովի ելույթները, այս նյութը և Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը, դուք մտքեր և հուշումներ կունենաք այն մասին, թե ինչ ուսուցանել և ինչպես ուսուցանել։
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք դասարանի անդամներին գրատախտակին մեկ նախադասությամբ ամփոփել այս շաբաթ իրենց ուսումնասիրության ժամանակ սովորածը։ Պատահականության սկզբունքով ընտրեք դրանցից մի քանիսը և հրավիրեք դասարանի անդամներին, ովքեր գրել են դրանք, կիսվել իրենց մտքերով։
Ուսուցանեք վարդապետությունը
Եփեսացիս 2․19-22, 4․4-8, 11-16
Մարգարեներն ու առաքյալները և մենք բոլորս ամրացնում և միավորում ենք Եկեղեցին
-
Կարո՞ղ եք դուք և ձեր դասարանը միասին կառուցել մի բան, ցույց տալու համար, թե ինչպես է Եկեղեցին «Առաքեալների եւ մարգարէների հիմքի վերայ շինուած» և ինչպես է Փրկիչը «անկիւնի գլուխը» (Եփեսացիս 2․20)։ Դասարանի անդամները կարող են պիտակավորել թեթև աղյուսները կամ թղթե բաժակները և հավաքել դրանք աշտարակի կամ բուրգի տեսքով, որտեղ հիմքը կազմում են Հիսուս Քրիստոսը և առաքյալներն ու մարգարեները։ Ապա կարող եք ցուցադրել, թե ինչ տեղի կունենա, եթե Քրիստոսը կամ առաքյալներն ու մարգարեները հեռացվեն։ Ինչո՞ւ է գլխավոր անկյունաքարը լավ փոխաբերություն Հիսուս Քրիստոսի և Եկեղեցում Նրա դերի համար։ (Գլխավոր անկյունաքարի նկարագրության համար տես «Օժանդակ նյութեր» բաժինը)։ Դասարանի անդամները կարող են Եփեսացիս 2․19-22, 4․11-16 հատվածներում փնտրել օրհնություններ, որոնք մենք ստանում ենք առաքյալների, մարգարեների և Եկեղեցու այլ ղեկավարների շնորհիվ։ Ի՞նչ կարող ենք անել՝ մեր կյանքը նրանց ուսմունքների վրա կառուցելու համար:
-
Եթե ձեր դասարանի անդամները լսել են գերագույն համաժողովը ձեր վերջին հանդիպումից հետո, հրավիրեք նրանց կիսվել, թե ինչպես է համաժողովի ընթացքում ուսուցանված նյութն օգնում իրականացնել Եփեսացիս 4․11-16-ում նշված նպատակները։
-
Դասարանի անդամներին կարող եք ժամանակ տրամադրել գրելու որոշ կոչումներ կամ պարտականություններ, որոնք մենք ստանում ենք՝ որպես Քրիստոսի եկեղեցու անդամներ (տես Եփեսացիս 4․1), օրինակ՝ սպասավորող եղբայր կամ քույր, առաքինի ծնող, Քրիստոսի աշակերտ և այլն։ Ապա նրանք կարող են դասարանի մեկ այլ անդամի հետ փոխանակել թերթիկները, կարդալ Եփեսացիս 4․4-8, 11-16 հատվածները և կիսվել, թե իրենց ցուցակներում նշված պարտականությունների կատարումն ինչպես է օգնում վեհացնել Քրիստոսի մարմինը: Ինչպե՞ս կարող ենք միասին աշխատել՝ միաբանվելով «Մէկ Տէր, մէկ հաւատք, մէկ մկրտութիւն» գաղափարի շուրջ:
Փրկիչի օրինակին հետևելով՝ կարող ենք ամրացնել մեր ընտանեկան հարաբերությունները
-
Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիրառել Պողոսի խորհուրդը ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ, կարող եք գրատախտակին գրել նմանօրինակ հարցեր․ Ինչպե՞ս կարող ենք հետևել Փրկիչի օրինակին մեր ընտանիքի անդամների հետ վարվելու ձևով (տես Եփեսացիս 5․25)։ Ի՞նչ է նշանակում ձեզ համար՝ «Պատուիր քո հօրը եւ մօրը» (Եփեսացիս 6․1-3)։ Ինչպե՞ս ենք մեծացնում մեր երեխաներին «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6․4)։ Դասարանի անդամները կարող են քննարկել այս հարցերը խմբերով կամ որպես դասարան՝ կարդալով առնչվող սուրբ գրությունները: Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել իրենց տեսած մարդկանց օրինակներով, որոնք ապրում են Պողոսի նկարագրած ձևերով:
Աստծո սպառազինությունը կպաշտպանի մեզ չարից
-
Ի՞նչը կարող է ոգեշնչել դասարանի անդամներին, որ ձգտեն ամեն օր հագնել Աստծո ողջ սպառազինությունը: Կարող եք պատրաստել մի վարժություն, որի շրջանակներում դասարանի անդամները կհամապատասխանեցնեն սպառազինության մասերը սկզբունքների կամ արժանիքների հետ, ինչպես նկարագրված է Եփեսացիս 6․14-17-ում։ Սպառազինության յուրաքանչյուր մասն ինչպե՞ս կարող է մեզ պաշտպանել ամբարշտությունից։ (Օգնության համար տես «Օժանդակ նյութեր» բաժինը)։ Ինչպե՞ս ենք մենք հագնում այդ սպառազինությունը։ Ի՞նչ կարող ենք անել մեր սպառազինության որևէ թույլ կողմը բացահայտելու և ամրացնելու համար։
Օժանդակ նյութեր
Ի՞նչ է գլխավոր անկյունաքարը
Անկյունարը առաջին քարն է, որը դրվում է հիմքում։ Այն ծառայում է որպես նշան մյուս քարերի չափման և տեղադրման համար, որոնք պետք է համապատասխանեցվեն անկյունի գլխի հետ։ Քանի որ անկյունաքարը կրում է կառույցի ամբողջ ծանրությունը, այն պետք է լինի ամուր, կայուն և հուսալի (see “The Cornerstone,” Ensign, Jan. 2016, 74–75)։
Աստծո սպառազինությունը
-
Մէջքերը ճշմարտութեամբ գօտեւորուած․Սպառազինության այս մասը նման է գոտկատեղի շուրջն ամուր կապված գոտու։ Գօտեւորուած բառը կարող է նաև նշանակել՝ ուժեղացված, ամրացված կամ զորացված։
-
Արդարության զրահ․Զրահը պաշտպանում է սիրտը և մյուս կարևոր օրգանները։
-
Ոտները կօշիկ հագած խաղաղութեան աւետարանի պատրաստութիւնովը․Սա վերաբերում է զինվորների ոտքերի համար նախատեսված պաշտպանիչ ծածկույթին։
-
Հավատքի վահան․Վահանը մարմնի գրեթե յուրաքանչյուր մասը կարող է պաշտպանել բազմազան հարձակումներից։
-
Փրկության սաղավարտ․Սաղավարտը պաշտպանում է գլուխը։
-
Հոգու սուր․Սուրը մեզ հնարավորություն է տալիս գործողությունների անցնել թշնամու դեմ։