«Հոկտեմբերի 23-29-ը։ Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն. «Օրինակ եղիր հաւատացեալներին», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2021)
«Հոկտեմբերի 23-29-ը։ Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Հոկտեմբերի 23-29-ը
Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս, Փիլիմոն
«Օրինակ եղիր հավատացյալներին»
Ձեր դասարանի անդամների հետ մտքում կարդացեք Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս և Փիլիմոն գրքերը։ Մտքերն ու տպավորությունները, որոնք կտրվեն ձեզ, կօգնեն ուղղորդել դասարանի անդամներին դեպի սուրբ գրությունների համապատասխան հատվածները և բերել Հոգին ձեր դասարան։
Հրավիրեք կիսվել
Դասարանի անդամներին օգտակար կլինի լսել միմյանց հաջողությունների և դժվարությունների մասին՝ անհատապես և ընտանիքով սուրբ գրություններն ուսումնասիրելու գործում։ Դասի սկզբում կարող եք հրավիրել դասարանի անդամներին խոսել այն մասին, թե ինչ հաջողությամբ է ընթանում սուրբ գրությունների իրենց ուսումնասիրությունը։
Ուսուցանեք վարդապետությունը
Ա և Բ Տիմոթեոս, Տիտոս
Ճշմարիտ վարդապետության ըմբռնումը կօգնի մեզ խուսափել խաբվելուց
-
Ձեր դասարանի անդամներն ապրում են մի ժամանակաշրջանում, երբ դժվար է կողմնորոշվել, թե ինչն է ճշմարիտ, իսկ ինչը՝ կեղծ: Տիմոթեոսը և Տիտոսը նույնպես ապրում էին նման ժամանակաշրջանում, ուստի, նրանց տրված Պողոսի խորհուրդը արժեքավոր կլինի այսօր։ Ահա մի քանի հատվածներ, որոնք պարունակում են Պողոսի խորհուրդը. Ա Տիմոթեոս 1․1-7, 4․1-2, 6, 6․3-5, 20-21, Բ Տիմոթեոս 3․13-17, 4․2-4, Տիտոս 1․7-9, 2․1, 7-8։ Կարող եք հանձնարարել դասարանի յուրաքանչյուր անդամի կարդալ այդ հատվածներից մեկը և կիսվել, թե ինչ սովորեցին ճշմարիտ վարդապետության կարևորության մասին (տես նաև Ալմա 31․5)։ Ինչպե՞ս է Փրկիչի վարդապետությունն օգնում մեզ խուսափել խաբեությունից: Դասարանի անդամները կարող են նաև կիսվել փորձառություններով, երբ ճշմարիտ վարդապետության զորությունն օրհնել է իրենց:
«Օրինակ եղիր հաւատացեալներին»
-
Հնարավոր է, որ ձեր դասարանի անդամները չեն գիտակցում լավ օրինակ լինելու իրենց զորությունը։ Հրավիրեք նրանց խոսել այն մասին, թե ինչպես են նրանց ծանոթները՝ ներառյալ դասարանի անդամները, եղել Քրիստոսի օրինակելի աշակերտներ։ Քննարկմանը կարող են օգնել 12-րդ հատվածի բառերը, որոնք նկարագրում են, թե մենք ինչպես պետք է օրինակներ լինենք՝ խօսքով, վարքով, սիրով, հոգով, հավատքով և սրբությունով։ Դասարանի անդամները կարող են քննարկել, թե մենք ինչպես կարող ենք օրինակ լինել հավատացյալների համար՝ թվարկված եղանակներից յուրաքանչյուրով։
«Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան»
-
Այս շաբաթվա համառոտ շարադրանքը (Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկ) առաջարկում է Բ Տիմոթեոս գրքում փնտրել Պողոսի խորհուրդը, որը նա տվել է Տիմոթեոսին, քաջալերելով նրան իր առաքելության մեջ։ Դասարանի անդամներին խնդրեք կիսվել իրենց գտածով։ Կամ կարող եք մի քանի րոպե տրամադրել նրանց, որպեսզի գտնեն և կիսվեն Պողոսի որոշ խորհուրդներով (գլուխ 1-ում կան լավ օրինակներ)։ Նրանք կարող են կիսվել նաև փորձառությամբ, երբ Աստված օգնել է նրանց հաղթահարել վախը և տվել «զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան … հոգի» (Բ Տիմոթեոս 1․7)։
Սուրբ գրությունների ուսումնասիրությունը կօգնի մեզ հաղթահարել վերջին օրերի չար ժամանակները
-
Գալիք «չար ժամանակների» մասին Տիմոթեոսին նախազգուշացնելուց հետո Պողոսը վկայել է զորության և սուրբ գրությունների կարևորության մասին (տես Բ Տիմոթեոս 3․1, 14-17)։ Քննարկում սկսելու համար, թե սուրբ գրություններն ինչպես կարող են զորացնել մեզ դժվար ժամանակներում, կարող եք հրավիրել դասարանի անդամներին վերանայել վերջին օրերի վտանգների մասին Պողոսի խոսքերը Բ Տիմոթեոս 3․1-7-ում։ Ապա նրանք կարող են փնտրել և կիսվել սուրբգրային հատվածներով, որոնք օգնել են նրանց պաշտպանվել նման վտանգներից (որոշ օրինակներ տրված են «Օժանդակ նյութերում»)։ Սուրբ գրությունների ուսումնասիրությունն ինչպե՞ս է պաշտպանում մեզ այսօր աշխարհում առկա մտահոգություններից։
-
Սուրբ գրությունների զորության վերաբերյալ Պողոսի խորհրդի ուսումնասիրությունը դասարանի անդամներին հնարավորություն կտա խրախուսել միմյանց Աստծո խոսքն ուսումնասիրելու իրենց ջանքերում։ Դասարանի անդամները կարող են կարդալ Բ Տիմոթեոս 3․14-17 հատվածները և տեսնել, թե ինչ օրհնություններ ու պաշտպանություն կարող են ստանալ սուրբ գրություններն ուսումնասիրելու շնորհիվ։ Այնուհետև նրանք կարող են կիսվել փորձառություններով, երբ ստացել են այդ օրհնությունները՝ սուրբ գրությունների ուսումնասիրության շնորհիվ: Դասարանի անդամներին կարող եք նաև տալ մի քանի րոպե, որպեսզի խորհեն, թե ինչ կարող են անել անձամբ և ընտանիքներով սուրբ գրությունների հետ կապված ավելի նշանակալից փորձառություններ ունենալու համար։
Օժանդակ նյութեր
Սուրբգրային ճշմարտություններ, որոնք պաշտպանում են մեզ վերջին օրերի չարիքներից (տես Բ Տիմոթեոս 3․2)
Վերջին օրերի չարիքները |
Մեզ պաշտպանող ճշմարտություններ |
---|---|
Վերջին օրերի չարիքները Եսասերները | Մեզ պաշտպանող ճշմարտություններ |
Վերջին օրերի չարիքները Ագահները | Մեզ պաշտպանող ճշմարտություններ |
Վերջին օրերի չարիքները Պարծենկոտները | Մեզ պաշտպանող ճշմարտություններ |
Վերջին օրերի չարիքները Հպարտները | Մեզ պաշտպանող ճշմարտություններ |
Վերջին օրերի չարիքները Հայհոյողները | Մեզ պաշտպանող ճշմարտություններ |
Վերջին օրերի չարիքները Ծնողներին անհնազանդները | Մեզ պաշտպանող ճշմարտություններ |
Վերջին օրերի չարիքները Անշնորհակալները | Մեզ պաշտպանող ճշմարտություններ |
Վերջին օրերի չարիքները Անսուրբները | Մեզ պաշտպանող ճշմարտություններ |