«Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը։ Եբրայեցիս 1-6. Հիսուս Քրիստոսը. «Յաւիտենական փրկութեան [Հեղինակ]», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2021)
«Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը։ Եբրայեցիս 1-6», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը
Եբրայեցիս 1-6
Հիսուս Քրիստոսը. «Յաւիտենական փրկութեան [Հեղինակ]»
Ձեր դասարանի անդամների հետ կիսվեք որոշ տպավորություններով, որոնք ստացել եք Սուրբ Հոգուց Եբրայեցիս 1-6 գլուխների վերաբերյալ։ Դա կարող է ոգեշնչել նրանց սուրբ գրություններն ուսումնասիրելիս փնտրել անձնական տպավորություններ։
Հրավիրեք կիսվել
Որոշ ուսանողների, ովքեր դասարանում հաճախ չեն կիսվում, պարզապես կարելի է հատուկ հրավիրել և մի փոքր ժամանակ տրամադրել նախապատրաստվելու համար։ Դուք կարող եք մեկ կամ երկու օր առաջ կապվել նրանցից մի քանիսի հետ և խնդրել պատրաստված գալ, որ կիսվեն մի հատվածով Եբրայեցիս 1-6 գլուխներից, որը կարևոր է նրանց համար։
Ուսուցանեք վարդապետությունը
Հիսուս Քրիսռոսը «յաւիտենական փրկութեան պատճառ եղաւ»
-
Ինչպե՞ս կարող եք խրախուսել դասարանի անդամներին կիսվել Հիսուս Քրիստոսի մասին իմաստալի սուրբ գրություններով, որոնք գտել են այս շաբաթ՝ իրենց անձնական և ընտանեկան ուսումնասիրության ժամանակ։ Գրատախտակը բաժանեք հինգ սյունակների, որոնք կներկայացնեն Եբրայեցիս գրքի առաջին հինգ գլուխները։ Հրավիրեք դասարանի անդամներին համապատասխան սյունակում գրել արտահայտություններ այդ գլուխներից, որոնք ուսուցանել են նրանց Հիսուս Քրիստոսի մասին, ինչպես նաև տվյալ հատվածների համարները։ Փրկիչի մասին այս գիտելիքների իմացությունն ինչպե՞ս է ազդում Նրա հանդեպ մեր հավատի և Նրան հետևելու մեր ցանկության վրա։
Եբրայեցիս 2․9-18, 4․12-16, 5․7-8
Հիսուս Քրիստոսը տարավ ամեն տեսակի տառապանք, որպեսզի կարողանա հասկանալ և օգնել մեզ մեր տառապանքներում
-
Եբրայեցիս 2․9-18, 4․12-16 5․7-8 հատվածները կարող են օգնել մարդկանց, ովքեր, տեսնում են տառապանքները աշխարհում, և մտածում են, թե արդյո՞ք դրանք հուզում են Աստծուն կամ Աստված նկատում է դրանք: Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել այդ հատվածները, որպեսզի գտնեն ճշմարտություններ, որոնք կօգնեն նման հարցերում։ Այս հատվածներն ի՞նչ են ուսուցանում այն մասին, թե ինչպես է Փրկիչն արձագանքում մարդկանց տառապանքներին։ Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել սուրբգրային օրինակներով, երբ Հիսուս Քրիստոսը աջակցել և մխիթարել է տառապող մարդկանց (տես «Օժանդակ նյութեր» բաժինը) կամ ցուցադրեք տեսանյութ՝ “Mountains to Climb” (ChurchofJesusChrist.org)։ Դասարանի անդամները կարող են քննարկել իրենց սովորածը՝ թե Փրկիչն ինչպես է օգնում մեզ, երբ հանդիպում ենք դժվարությունների։
Աստծո օրհնությունները հասանելի են նրանց, ովքեր չեն կարծրացնում իրենց սրտերը
-
Եբրայեցիս 3 և 4 գլուխները պարունակում են աղերս առ սրբերը, որ նրանք չկարծրացնեն իրենց սրտերը, մերժելով օրհնությունները, որոնք Աստված ցանկանում է տալ նրանց։ Երբ դասարանով կարդաք Եբրայեցիս 3․7-4․2 հատվածները, քննարկեք, թե ինչպես կարող են հին իսրայելացիների փորձառությունները վերաբերել մեզ այսօր, ինչպես դրանք վերաբերում էին եբրայեցիներին եկեղեցու վաղ շրջանում (տես այս հատվածների վերաբերյալ ուսումնական նյութերը այս շաբաթվա համառոտ շարադրանքում, Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում)։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի մեր սրտերը չկարծրանան և արձագանքեն Տիրոջ կամքին (տես Առակաց 3․5-6, Ալմա 5․14-15, Եթեր 4․15)։ Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են իրենք կամ իրենց ծանոթները օրհնվել, քանի որ ունեցել են փափուկ և փշրված սրտեր:
Աստծո արքայությունում ծառայողները պետք է կանչված լինեն Աստծուց
-
Եբրայեցիս 5 գլխի ուղերձն այն մասին, որ քահանայություն կրողները պետք է կանչված լինեն Աստծուց, վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ձեռնադրվել են քահանայության իշխանությամբ՝ ծառայելու Եկեղեցու կոչումներում: Որպեսզի օգնեք ձեր դասարանին հասկանալ, թե ինչ է նշանակում «Աստուածանից կանչուած է, ինչպէս Ահարօնը» արտահայտությունը, հրավիրեք նրանց ուսումնասիրել Ահարոնի պատմությունը, երբ նա ստացավ իր կոչումը Ելից 4․10-16, 27-31, 28․1 հատվածներում։ Այս պատմության հետ կապված ի՞նչ մտքեր կան, որոնք օգնում են մեզ հասկանալ Եբրայեցիս 5.1-5-ը: Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են հաստատում ստացել, որ ինչ-որ մեկը կանչվել է Աստծուց տվյալ կոչման մեջ ծառայելու համար, այդ թվում նաև՝ իրենց համար։ Ինչպե՞ս է այդ հաստատումն օգնել նրանց ավելի լավ աջակցել մեկին նրա կոչման մեջ։
Օժանդակ նյութեր
Սուրբ գրությունների մարդիկ, ում մխիթարել է Հիսուս Քրիստոսը
-
Հովհաննես 8․1-11․ Տերը մխիթարեց շնության մեջ բռնված կնոջը։
-
Հովհաննես 11․1-46․ Տերը մխիթարեց Մարիամին և Մարթային իրենց եղբոր՝ Ղազարոսի մահից հետո։
-
Ենովս 1․4-6․ Տերը ներեց Ենովսի մեղքերը և ազատեց նրան մեղքի զգացումից։
-
Մոսիա 21․5-15․ Տերը փափկացրեց լամանացիների սրտերը, որպեսզի նրանք թեթևացնեին Լիմքիի ժողովրդի բեռները։
-
Մոսիա 24․14-15․ Տերը զորացրեց Ալմայի ժողովրդին, որպեսզի նրանք կարողանային կրել իրենց բեռները:
-
Եթեր 12․23-29․ Տիրոջ խոսքերը մխիթարեցին Մորոնիին։
-
3 Նեփի 17․6-7․ Փրկիչը բժշկեց նեփիացիների հիվանդությունները։
-
Վարդապետություն և Ուխտեր 121․7-10․ Տերը մխիթարեց Ջոզեֆ Սմիթին (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 123․17)։