Նոր Կտակարան 2023
Նոյեմբերի 13-19-ը։ Հակոբոս․ «Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ»


«Նոյեմբերի 13-19-ը։ Հակոբոս․ «Խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2023)

«Նոյեմբերի 13-19-ը։ Հակոբոս», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար․ 2023

երիտասարդները մաքրում են պատը

Նոյեմբերի 13-19-ը

Հակոբոս

«Բայց խօսքը անող եղէք, եւ ոչ միայն լսողներ»

Նախքան այս համառոտ շարադրանքի ընթերցումը, կարդացեք Հակոբոսի թուղթը և ուշադրություն դարձրեք ոգեշնչումներին, որոնք կստանաք։ Ի՞նչ սկզբունքներ գտաք, որոնք կօրհնեն և կկատարելագործեն ձեր դասարանի անդամներին։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել հատվածներով Հակոբոսի գրքից, որոնք ոգեշնչում են նրանց լինել «խօսքը անող» (Հակոբոս 1․22)։ Եթե չափազանց անձնական չէ, նրանք կարող են կիսվել նաև իրենց զգացումներով, թե ինչի վրա պիտի աշխատեն՝ անհատապես կամ որպես ընտանիքներ։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հակոբոս 1.5–6

Երբ մենք խնդրում ենք հավատքով, Աստված տալիս է առատությամբ

  • Հակոբոս 1․5-6-ում ուսուցանված սկզբունքները Ջոզեֆ Սմիթին առաջնորդեցին դեպի կյանքը փոխող փորձառություն, և դրանք կարող են ինչ-որ ձևով օրհնել մեզանից յուրաքանչյուրին։ Գրատախտակին կարող եք գրել նմանատիպ հարցեր և խնդրել դասարանի անդամներին մտքում խորհել դրանց շուրջ․ Ի՞նչ ազդեցություն է ունեցել Հակոբոս 1․5-6-ը ձեր կյանքում։ Ի՞նչ է ձեզ ուսուցանել այդ հատվածների հետ կապված Ջոզեֆ Սմիթի փորձառությունը՝ ինչպե՞ս իմաստություն փնտրել, երբ դուք հարցեր ունեք (տես Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․10-17Ի՞նչ փորձառություններից եք սովորել, որ «Հակոբոսի վկայությունը ճշմարիտ [է]»(Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1.26): Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել մտքերով, որոնք նրանց մոտ առաջացել են այդ հարցերի շուրջ խորհելուց հետո։

  • Գուցե դասարանի անդամները կարողանան արտահայտել Հակոբոս 1․5-6 հատվածներն իրենց բառերով։ Ինչպե՞ս է դա օգնում նրանց ավելի լավ հասկանալ այդ հատվածները։ Դուք կարող եք միասին քննարկել, թե ինչ են նշանակում այս հատվածների որոշ բառերը:

Հակոբոս 1․2-4, 5․ 7-11

Եթե համբերենք, Տերը մեզ կառաջնորդի դեպի կատարելություն

  • Որպեսզի քննարկում սկսեք համբերության վերաբերյալ Հակոբոսի ուսմունքների շուրջ, կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, երբ անհրաժեշտ է եղել համբերատար լինել, ինչպես նաև կիսվել, թե ինչ են նրանք սովորել այդ փորձառությունից։ Ապա նրանք կարող են Հակոբոս 1․2-4, 5․7-11 հատվածներում փնտրել սկզբունքներ, որոնք վերաբերում են իրենց փորձառություններին։ Նրանք կարող են նաև կիրառելի սկզբունքներ գտնել, դիտելով «Continue in Patience» (ChurchofJesusChrist.org) տեսանյութում կամ նախագահ Դիտեր Ֆ. Ուխդորֆի «Համբերությամբ շարունակենք» ելույթում (Լիահոնա, մայիս 2010, 56-59)։ Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչ են սովորել համբերության մասին, երբ ճանաչել են Երկնային Հորը և Փրկիչին: Ի՞նչն է մեզ օգնում համբերատար լինել։

Հակոբոս 1․3-8, 21-25, 2․14-26

«Հաւատքն առանց գործերի մեռած է»

  • Հավատքի և գործերի մասին Հակոբոսի ուսմունքները քննարկելու համար դասարանը երկու մասի բաժանեք․ մեկը կուսումնասիրի, թե ինչու է հավատքը գործ պահանջում, իսկ մյուսը՝ թե ինչու են մեր գործերը հավատք պահանջում։ Այդ նպատակով նրանք կարող են կարդալ Մատթեոս 7․21-23, Հակոբոս 1․6-8, 21-25, 2․14-26 և Ջոզեֆ Սմիթ-Պատմություն 1․19։ Ապա յուրաքանչյուր խումբ կարող է կիսվել իր գտածով և քննարկել, թե ինչու են կարևոր թե՛ հավատքը, թե՛ գործերը:

    Աբրահամն աղոթում է իր վրանի մոտ

    «Եւ Աբրահամը հաւատաց Աստուծուն եւ արդարութիւն համարուեցաւ նորա համար» (Հակոբոս 2․23Abraham on the Plains of Mamre [Աբրահամը Մամբրէի հարթավայրերում], հեղինակ՝ Գրանտ Ռոմնի Քլոուսոն

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի խորը մտածել «Հաւատքն առանց գործերի մեռած է» (Հակոբոս 2․26) հիշարժան արտահայտության շուրջ, գրատախտակին գրեք հետևյալ նախադասությունը․ Հավատքն առանց գործերի նման է առանց ։ Հրավիրեք դասարանի անդամներին մտածել, թե ինչ տարբերակներով կարող են լրացնել նախադասությունը և թույլ տվեք նրանց գրատախտակին գրել իրենց մտքերը։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի շարունակ գործենք՝ համաձայն Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի։

Հակոբոս 2.1-9

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք սիրում ենք բոլոր մարդկանց՝ անկախ նրանց հանգամանքներից

  • Որպեսզի ոգեշնչեք դասարանի անդամներին Քրիստոսանման սեր ցուցաբերել բոլորի հանդեպ, անկախ ուրիշների իրավիճակից կամ արտաքին տեսքից, կարող եք խնդրել դասարանի անդամներին հերթով կարդալ Հակոբոս 1․9-11, 2․1-9, 5․1-6 հատվածները։ Քննարկեք նմանատիպ հարցեր․ Ի՞նչ է նշանակում «աչառութիւն ան[ել]» (Հակոբոս 2․9)։ Ինչո՞ւ ենք մենք երբեմն տարբեր կերպ վերաբերվում մարդկանց, ովքեր ունեն փող, համբավ կամ իշխանություն, և նրանց՝ ովքեր չունեն այդ ամենը։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել մարդկանց ըստ իրենց հանգամանքների վերաբերվելուց։ Ինչո՞վ են Փրկիչի հավատարիմ հետևորդներն իսկապես բոլորից հարուստ (տես Հակոբոս 2․5

Հակոբոս 3

Մեր խոսքերը զորություն ունեն և՛ ցավ պատճառելու, և՛ օրհնելու մարդկանց

  • Հակոբոսի օգտագործած զորեղ պատկերները կհիշեցնեն և կդրդեն մեզ մեր բանավոր և գրավոր խոսքում օգտագործել այնպիսի բառեր, որոնք կբարձրացնեն ուրիշներին։ Հրավիրեք դասարանի անդամներին աչքի անցկացնել Հակոբոս 3 գլուխը, փնտրելով համեմատություններ, որոնց օգնությամբ Հակոբոսը նկարագրել է, թե բառերն ինչպես կարող են վիրավորել կամ օրհնել մարդկանց։ Դասարանի որոշ անդամներ գուցե հաճույքով նկարեն այն, ինչ գտել են: Ինչպե՞ս են այդ համեմատությունները լուսաբանում Հակոբոսի հրահանգներն այս գլխում։ Օրինակ, ինչպե՞ս կարող են մեր խոսքերը նման լինել կրակի։ Գուցե դասարանի անդամները կիսվեն փորձառություններով, որոնք ցույց են տալիս, թե ինչ զորություն կարող է ունենալ լեզուն։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին խորհել այն մասին, թե ինչպես կիրառել Հակոբոսի խորհուրդը։

Բարելավենք մեր ուսուցումը

Խրախուսեք հարգալից մթնոլորտը։ «Օգնեք ձեր դասարանի անդամներին հասկանալ, որ նրանցից յուրաքանչյուրն ազդեցություն է ունենում դասարանի ոգու վրա: Քաջալերեք նրանց օգնել ձեզ ստեղծել բաց, սիրալիր և հարգալից միջավայր, որպեսզի բոլորն իրենց ազատ զգան՝ կիսվելով իրենց փորձառություններով, հարցերով և վկայություններով» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 15