Նոր Կտակարան 2023
Նոյեմբերի 6-12-ը։ Եբրայեցիս 7-13․ «Հանդերձյալ բարիքների քահանայապետը»


«Նոյեմբերի 6-12-ը։ Եբրայեցիս 7-13․ «Հանդերձյալ բարիքների քահանայապետը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Նոյեմբերի 6-12-ը։ Եբրայեցիս 7-13», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Նկար
Մելքիսեդեկն օրհնություն է տալիս Աբրամին

Melchizedek Blesses Abram [Մելքիսեդեկն օրհնում է Աբրամին], հեղինակ՝ Վոլթեր Ռեյն նկարիչի պարգևը

Նոյեմբերի 6-12-ը

Եբրայեցիս 7-13

«Հանդերձյալ բարիքների քահանայապետը»

Եբրայեցիս 7-13 կարդալիս մտածեք, թե որն էր Տիրոջ ուղերձը եբրայեցի սրբերին։ Նաև գտեք ձեզ և ձեր ուսանողներին ուղղված Նրա ուղերձները։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասից առաջ հրավիրեք դասարանի մի քանի անդամների պատրաստված գալ` Եբրայեցիս 7-13-ի հատվածներով կիսվելու համար, որոնք օգնում են նրանց «[մոտենալ Աստծուն] ճշմարիտ սրտով, հավատքի լրութեամբ» (Եբրայեցիս 10․22

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Եբրայեցիս 7-10

Հին և ժամանակակից արարողությունները մատնանշում են Հիսուս Քրիստոսին

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը (Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկ) առաջարկում է ուսումնասիրել Եբրայեցիս 7 գլուխը և գտնել հատվածներ, որոնք վերաբերում են Մելքիսեդեկյան Քահանայությանը և վկայում են Հիսուս Քրիստոսի մասին։ Դասարանի անդամներին հրավիրեք կիսվել իրենց գտածով։ Կամ կարող եք նրանց ժամանակ տալ դասարանում, որ վերանայեն գլուխ 7-ը և գտնեն հատվածներ, որոնք ուսուցանում են այս քահանայության մասին և վկայում են Փրկիչի մասին: Ինչո՞վ էր Մելքիսեդեկը նման Հիսուս Քրիստոսին (տես Մելքիսեդեկի կոչումները 1-2 հատվածներում)։ Ինչպե՞ս են Մելքիսեդեկյան Քահանայության արարողություններն օգնում մեզ գալ դեպի Քրիստոսը: Միգուցե դասարանի անդամները փնտրեն հնարավոր պատասխանները Gospel Topics, “Melchizedek Priesthood” (topics.ChurchofJesusChrist.org

  • Չնայած մենք չենք կատարում կենդանիների զոհաբերություններ, սակայն մասնակցում ենք արարողություններին այսօր, որը նույն կերպ ուղղորդում է մեր հոգիները դեպի Քրիստոսը և ապահովում «լիազորված ուղիները, որոնց միջոցով երկնքի օրհնություններն ու զորությունները կարող են հորդել մեր կյանք» (Դեյվիդ Ա. Բեդնար, «Միշտ պահեք ձեր մեղքերի թողությունը», Լիահոնա, մայիս 2016, 60): Թերևս դուք կարող եք միասին ուսումնասիրել, թե հնադարյան արարողությունները, որոնք նկարագրված են Եբրայեցիս 8-10-ում, ինչպես էին խորհրդանշում Փրկիչի քավող զոհաբերությունը։ Օրինակ՝ ի՞նչ է ներկայացնում ցլերի և այծերի արյունը (տես Եբրայեցիս 9․13-14)։ Ու՞մ է ներկայացնում քահանայապետը (տես Եբրայեցիս 9․24-26)։ Օգտակար կլինի դիտել տեսանյութը՝ «Sacrifice and Sacrament» (ChurchofJesusChrist.org)։ Ինչպե՞ս են ժամանակակից արարողություններն օրհնել մեզ և օգնել, որ կենտրոնանանք Հիսուս Քրիստոսի վրա: Ի՞նչ կարող ենք անել, որ այդ արարողությունները դարձնենք ավելի իմաստալից և Փրկիչի վրա կենտրոնացած։

Եբրայեցիս 10․34-38, 11

Հավատքը պահանջում է վստահել Աստծո խոստումներին

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ Պողոսի ուսմունքները հավատքի մասին, կարող եք սկսել՝ խնդրելով նրանց մտածել, թե ինչպես կնկարագրեին հավատքը մեկ նախադասությամբ։ Այնուհետև դասարանով կարդացեք և քննարկեք այն սահմանումը, որը Պողոսը տվել է Եբրայեցիս 11․1-ում։ Կարող եք յուրաքանչյուր ուսանողի հանձնարարել ուսումնասիրել Եբրայեցիս11-ում նշված մարդկանցից որևէ մեկին։ Դասարանի անդամները կարող են օգտվել ծանոթագրություններից կամ Սուրբ գրքերի ուղեցույցից (scriptures.ChurchofJesusChrist.org)՝ վերանայելու տվյալ մարդու փորձառությունները Հին Կտակարանում, ապա իրենց գտածով կիսվել դասարանի հետ։ Այդ մարդիկ ինչպե՞ս ցույց տվեցին, որ զգացել են «յուսացած բաների հաստատությունը»։ (Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Եբրայեցիս 11․1 [Եբրայեցիս 11․1, ծանոթագրություն բ])։ Դասարանի անդամները գուցե բերեն հավատացյալ մարդկանց այլ օրինակներ։ Ե՞րբ ենք մենք գործադրել հավատք այն խոստումների հանդեպ, որոնք դեռ չեն իրականացել։

  • Եբրայեցի սրբերին, ովքեր փորձում էին «հետ քաշվել» իրենց հավատքից, տրված խորհուրդը կարող է արժեքավոր լինել դասարանի այն անդամների համար, ովքեր դժվարություններ ունեն իրենց վկայությունների հարցում։ Դա օգտակար կլինի նաև նրանց համար, ովքեր փորձում են օգնել հավատքի ճգնաժամ ապրող մտերիմներին։ Այդ խորհուրդը հայտնաբերելու համար դասարանի անդամները կարող են կարդալ Եբրայեցիս 10․34-38-ը և Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խոսքերը «Օժանդակ նյութեր» բաժնում։ Ինչու՞ ենք մենք երբեմն գայթակղվում «դեն գցել» մեր վստահությունը (տես Եբրայեցիս 10․35) Տիրոջ և Նրա ավետարանի հանդեպ։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի կառուցենք և պահպանենք Աստծո խոստումը ստանալու հանդեպ մեր հավատն ու վստահությունը (Եբրայեցիս 10.36)։ Որպես օգնություն այս քննարկմանը՝ կարող եք դիտել տեսանյութեր՝«Good Things to Come» և «An High Priest of Good Things to Come» (ChurchofJesusChrist.org

Նկար
աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

«Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը»

Վկայակոչելով Եբրայեցիս 10․32-39 հատվածները՝ երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

«Անշուշտ դժվար է՝ նախքան Եկեղեցուն միանալը, երբ փորձում եք միանալ և միանալուց հետո։ Միշտ էլ այդպես է եղել, ասում է Պողոսը, սակայն մի նահանջեք: Մի մատնվեք խուճապի և մի ընկրկեք: Մի կորցրեք ձեր վստահությունը: Մի մոռացեք, թե մի ժամանակ ինչ զգացումներ եք ունեցել: Մի կասկածեք ձեր ունեցած փորձառությանը։ …

Ցանկացած կարևոր որոշման ժամանակ պետք է կիրառել զգուշավորություն և խորհրդածել, բայց, եթե եղել է լուսավորում, զգուշացեք լավ բանից նահանջելու գայթակղությունից։ Եթե դա ճիշտ էր, երբ աղոթեցիք դրա մասին, վստահեցիք դրան և ապրեցիք դրա համար, դա այժմ էլ է ճիշտ: Անձնատուր մի եղեք, երբ ճնշումը սաստկանում է… Դեմ առ դեմ կանգնեք ձեր կասկածներին։ Տիրապետեք ձեր վախերը։ «Ուրեմն դէն մի գցէք ձեր վստահութիւնը»։ Մնացեք ուղու վրա և տեսեք ձեր առջև բացվող կյանքի գեղեցկությունը» (“Cast Not Away Therefore Your Confidence,” Ensign, Mar. 2000, 8-9)։

Բարելավենք մեր ուսուցումը

Սկսեք սուրբ գրություններից։ Սուրբ գրությունները պետք է լինեն ձեր ուսումնասիրության և նախապատրաստության համար հիմնական աղբյուրները: Ժամանակակից մարգարեների խոսքերը կարող են լրացնել օրինակելի աշխատությունները (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 17

Տպել