Նոր Կտակարան 2023
Նոյեմբերի 20-26-ը։ Ա և Բ Պետրոս. «Ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով»


«Նոյեմբերի 20-26-ը։ Ա և Բ Պետրոս. «Ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Նոյեմբերի 20-26-ը։ Ա և Բ Պետրոս, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Հիսուս Քրիստոսը քարոզում է ավետարանը հոգևոր աշխարհում

Christ Preaching in the Spirit World [Քրիստոսը քարոզում է հոգևոր աշխարհում], հեղինակ՝ Ռոբերտ Տ. Բարրեթ

Նոյեմբերի 20-26-ը

Ա և Բ Պետրոս

«Ուրախ էք անպատմելի եւ փառաւոր խնդութիւնով»

Հիշեք, որ ձեր նպատակն է ուսուցանել մարդկանց, այլ ոչ միայն դասը ներկայացնել։ Մինչ կկարդաք Պետրոսի թղթերը, մտածեք դասարանի առանձին անդամների մասին։ Ո՞ր սկզբունքները կօգնեն նրանց զորացնել իրենց հավատքը։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին գրեք Ա Պետրոս և Բ Պետրոս վերնագրերը։ Դասարանի անդամներին ժամանակ տվեք այս թղթերը վերանայելու համար, և հրավիրեք նրանց այս վերնագրերի տակ գրել բառեր կամ արտահայտություններ, որոնք կարևոր են նրանց համար։ Ապա թվարկվածների օգնությամբ հրավիրեք մարդկանց կիսվել իրենց գաղափարներով։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ա Պետրոս 1․3-9, 2․19-24, 3․14-17, 4․12-19

Ես կարող եմ ուրախություն գտնել փորձության և տառապանքի ժամանակ

  • Ա Պետրոս 1․3-9, 2․19-24, 3․14-17, 4․12-19 հատվածներում տրված Պետրոսի խորհուրդն ուսումնասիրելու համար կարելի է հրավիրել դասարանի անդամներին մտածել իրենց ծանոթներից մեկի մասին, ով անցնում է փորձության միջով։ Նրանց ժամանակ տվեք, որ դասարանում նամակ գրեն այդ անձին, ներառելով այդ հատվածների ճշմարտությունները, որոնք կքաջալերեն այդ անձնավորությանը (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 121․1-8, 123․17)։ Ապա դասարանի անդամները կարող են խոսել իրենց ընտրած ճշմարտությունների մասին։

Ա Պետրոս 1․13-20, 2․1-12

Մենք կանչված ենք լինել «Աստուծոյ ժողովուրդ»

  • Ա Պետրոս 1․13-20 և 2․1-12 հատվածներում Պետրոսի ուսմունքները կարող են ոգեշնչող հիշեցում լինել այն մասին, թե ինչպես է Տերը տեսնում մեզ՝ Իր ժողովրդին, և թե ինչ է Նա ակնկալում մեզանից։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել այդ հատվածները, փնտրելով նկարագրություններ, թե ինչ է նշանակում լինել «Աստուծոյ ժողովուրդ» (Ա Պետրոս 2․10), ապա քննարկել նրանց գտածը։ Կարող եք նշել, որ Ա Պետրոս 2․9 հատվածում նշված «սեփհական» բառը հանդիպում է նաև սուրբ գրությունների այլ հատվածներում (տես ծանոթագրություն ճ)։ Ի՞նչ է սա ուսուցանում մեզ այն մասին, թե ինչ է Աստված զգում մեր հանդեպ, և ինչպես է Նա ուզում, որ մենք ապրենք։

Ա Պետրոս 3․18-20, 4․6

Ավետարանը քարոզվում է մահացածներին, որպեսզի նրանք կարողանան արդար ձևով դատվել

  • Պետրոսի առաջին թուղթը պարունակում է Աստվածաշնչի այն մի քանի հղումներից մեկը, որը վերաբերում է Հիսուս Քրիստոսի այցելությանը հոգիների աշխարհ Իր մահից հետո, իրադարձություն, որը ժամանակակից հայտնությունների օգնությամբ կարող ենք ավելի լավ հասկանալ։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի խորացնել իրենց հասկացողությունը հոգիների աշխարհի վերաբերյալ, կարող եք հրավիրել նրանց կարդալ հետևյալ սուրբ գրությունները և իրենց սովորածը գրել գրատախտակին․ Հովհաննես 5․25, Ա Պետրոս 3․18-20, 4․6, Ալմա 40․7-14, 21, Վարդապետություն և Ուխտեր 138․11-32 (տես նաև «Օժանդակ նյութեր» բաժինը)։ Ինչո՞ւ է կարևոր իմանալ, որ Փրկիչն այցելել է հոգիների աշխարհ։ Ինչպե՞ս է այս գիտելիքն ազդում Աստծո և Նրա փրկության ծրագրի հանդեպ մեր վերաբերմունքի վրա:

Բ Պետրոս 1․1-11

Հիսուս Քրիստոսի զորության շնորհիվ մենք կարող ենք զարգացնել մեր աստվածային հատկանիշները

  • Որպեսզի խրախուսեք ուսանողներին ավելի ջանասեր լինել Հիսուս Քրիստոսին նմանվելու իրենց ջանքերում, կարող եք հրավիրել նրանց գտնել Քրիստոսանման հատկանիշներ, որոնք նկարագրված են Բ Պետրոս 1․1-11-ում։ Կարող եք գրել այդ հատկանիշները գրատախտակին և խնդրել դասարանի անդամներին սահմանել դրանք։ Ապա դասարանի անդամները կարող են քննարկել, թե ինչպես զարգացնելով մի հատկանիշը, զարգանում են նաև մնացած հատկանիշները։ Ժամանակ տվեք նրանց խորհելու, թե որ հատկանիշը կցանկանային ավելի լավ զարգացնել։

գոբելենի բարդ հյուսվածք

Մեր զարգացրած Քրիստոսանման յուրաքանչյուր հատկանիշ օգնում է մեզ հյուսել աշակերտության հոգևոր գոբելենը։

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Մահացածներին փրկագնելու աշխատանքը վկայում է Քրիստոսի առաքելության մասին

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնն ուսուցանել է․

«Ի՞նչ ճակատագրի կարժանանան միլիարդավոր մարդիկ, ովքեր ապրել են և մահացել առանց Հիսուսի մասին գիտելիքի։ Հիսուս Քրիստոսի ավետարանի վերականգնման արդյունքում եկավ հասկացողությունը, թե ինչպես են չմկրտված մահացածները փրկագնվում, և Աստված ինչպես կարող է լինել «կատարյալ, արդար Աստված և նաև ողորմած Աստված» [Ալմա 42․15

Իր կենդանության օրոք Հիսուսը մարգարեացավ, որ Նա կքարոզի նաև մահացածներին [տես Հովհաննես 5․25]։ Պետրոսն ասում է մեզ, որ դա տեղի ունեցավ Փրկիչի Խաչելության և Հարության միջև [տես Ա Պետրոս 3․18-19]։ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթը տեսիլքում տեսավ, որ Փրկիչն այցելել էր հոգիների աշխարհ [տես Վարդապետություն և Ուխտեր 138․30, 33]։ …

Մահացածներին փրկագնելու մեր մեծ ցանկությունը և այդ պարտավորության համար տրամադրվող ժամանակն ու միջոցները առաջին հերթին արտահայտում են մեր վկայությունը Հիսուս Քրիստոսի մասին։ Դա նույնքան հզոր է, որքան Նրա աստվածային բնույթի և առաքելության վերաբերյալ մեր վկայությունը: Այն առաջին հերթին վկայում է Քրիստոսի Հարության մասին, երկրորդը՝ Նրա Քավության անսահմանության մասին, երրորդը, որ Նա է փրկության միակ ուղին, չորրորդը, որ Նա հաստատեց փրկության պայմանները և հինգերորդը, որ Նա կրկին կգա» (“The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, Nov. 2000, 9-10)։

Բարելավենք մեր ուսուցումը

Ուսուցանեք «ինչու»-ն: «Երբեմն սովորողները, հատկապես երիտասարդները, մտածում են, թե ինչպես են ավետարանի սկզբունքները վերաբերում իրենց, կամ իրենք ինչու պետք է հնազանդվեն որոշակի պատվիրանների: Այնուամենայնիվ, եթե նրանք հասկանան Երկնային Հոր հավերժական ծրագիրը, որը նախատեսված է Իր զավակների երջանկության համար, ապա ավետարանի սկզբունքների ու պատվիրանների պատճառները պարզ են դառնում և ուժեղանում է հնազանդվելու շարժառիթը» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 20