«Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը։ Ա-Գ Հովհաննես, Հուդա․ «Աստուած սէր է», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2021)
«Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը։ Ա-Գ Հովհաննես, Հուդա, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 3-ը
Ա-Գ Հովհաննես, Հուդա
«Աստված սեր է»
Ի՞նչ թեմաներ և սկզբունքներ եք նկատում, երբ կարդում եք Ա-Գ Հովհաննես և Հուդա գրքերը։ Ինչպե՞ս կարող եք օգտագործել դրանք ձեր դասարանի անդամներին օգնելու համար։
Հրավիրեք կիսվել
Հրավիրեք դասարանի մի քանի անդամների կիսվել թեմաներով կամ որոշակի ճշմարտություններով, որոնք գրավել են նրանց ուշադրությունը, մինչ ուսումնասիրել են Հովհաննեսի և Հուդայի թղթերը։ Այս թղթերի ո՞ր ուղերձներն են ամենաշատը վերաբերում իրենց և իրենց ընտանիքներին։
Ուսուցանեք վարդապետությունը
Ա Հովհաննես 1․5-10, 2․3-11, 3․1-3, 4․7-21, 5․1-3
Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսը լույսի և սիրո կատարյալ օրինակներ են
-
Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց, ում ուսուցանում եք, որ նկատեն Աստծո լույսն ու սերը իրենց կյանքում։ Սկզբում կարող եք գրատախտակին գրել լույս և սեր բառերը։ Խնդրեք դասարանի անդամներին կիսվել առաջին բառերով, որ ծագում են մտքում, երբ նրանք մտածում են այս երկու բառերի շուրջ։ Դասարանի յուրաքանչյուր անդամ կարող է այնուհետև ուսումնասիրել սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մեկը՝ փնտրելով ինչ-որ բան, որ հատվածները ուսուցանում են լույսի կամ սիրո մասին. Ա Հովհաննես 1․5-10, 2․3-11, 3․1-3, 4․7-12, 4․16-21, 5․1-3։ Խնդրեք նրանցից մի քանիսին դասարանի հետ կիսվել իրենց գտածով։ Կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին կիսվել փորձառություններով, երբ զգացել են Աստծո լույսն ու սերը։
-
Կարող եք հրավիրել դասարանի անդամներին նայել առաստաղի լույսին կամ պատուհանից ներթափանցող լույսին և կիսվել, թե ինչ գիտեն ֆիզիկական լույսի մասին։ Ինչո՞վ է ֆիզիկական լույսը նման հոգևոր լույսին։ Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել հետևյալը՝ լրացուցիչ գաղափարներ ունենալու համար, թե ինչպես են Աստված և Նրա Որդին լույս տալիս մեր կյանքին. Սաղմոս 27․1, Հովհաննես 1․4-5, Ա Հովհաննես 1․5-7, 3 Նեփի 11․11, Վարդապետություն և Ուխտեր 88․6-13, և լույսի մասին օրհներգ, օրինակ՝ “The Lord Is My Light” (Hymns, no. 89)։ Դասարանի անդամները կարող են նաև կիսվել փորձառություններով, երբ փնտրել ու ստացել են հոգևոր լույս իրենց կյանքում։
Ա Հովհաննես 2․18-28, 4․3, Բ Հովհաննես 1․7-11, Գ Հովհաննես 1․9-11, Հուդա
Մենք պետք է «[կենանք] Քրիստոսի վարդապետության մեջ»
-
Ուրացության մասին Հովհաննեսի և Հուդայի ուսմունքները կարող են օգնել դասարանի անդամներին խորհել, թե ինչպես ամուր պահեն իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը: Դասարանի կեսին կարող եք հրավիրել, որ փնտրեն կեղծ ուսմունքների կամ ուրացության նկարագրություններ Ա Հովհաննես 2․18-23, 26-28, 4․3, Բ Հովհաննես 1․7-11, Գ Հովհաննես 1․9-11 հատվածներում, իսկ մյուս կեսին՝ փնտրել նման նկարագրություններ Հուդայի գրքում։ Կամ նրանք կարող են փնտրել նմանատիպ հարցերի պատասխաններ․ Ի՞նչ սահմանում են տալիս Հովհաննեսը և Հուդան հակաքրիստոսին (տես նաև Սուրբ գրքերի ուղեցույցը, «Հակաքրիստոս», scriptures.ChurchofJesusChrist.org)։ Կա՞ այդ հատվածներում որևէ բան, որը կարծես շատ կիրառելի է այսօր մեր ունեցած մարտահրավերների համար։ Ի՞նչ է նշանակում «[կենալ] Քրիստոսի վարդապետության մեջ»։ (Բ Հովհաննես 1․9)
-
Հուդան օգտագործում է հետաքրքիր պատկերներ, որպեսզի նկարագրի կեղծ ուսուցիչներին կամ նրանց, ովքեր «այն բաները, որ չեն իմանում, հայհոյում են» (Հուդա 1․10)։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներից մի քանիսին գրատախտակին նկարել որոշ պատկերներ, որոնք նկարագրվում են Հուդա 1․12-13-ում, մինչ դասարանի մյուս անդամները կփորձեն գուշակել, թե որ արտահայտությունն է նկարում տվյալ անձնավորությունը։ Ինչպե՞ս են այդ պատկերները ներկայացնում կեղծ ուսուցիչներին և հակաքրիստոսներին։ Օրինակ, ինչպե՞ս են ապականված սովորույթներն առաջ բերում «գայթակղութեան ժայռեր [մեր] սէրի խնջոյքներումը»։ Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի պաշտպանվենք «ծաղր անող» մարդկանցից (տես Հուդա 1․18-21)։ Ինչո՞ւ է Հուդան ասել «ողորմեցէք» (Հուդա 1․22) նրանց, ովքեր ծաղրում են ավետարանը։
Ուրախությունը գալիս է, երբ մենք օգնում ենք ուրիշներին և նրանք «ճշմարտութեան մէջ են գնում»
-
Ձեր դասարանում հավանաբար կան մարդիկ, որոնց ծանոթ են Հովհաննեսի զգացումները, երբ նա ասել էր, որ «սորանից աւելի մեծ ուրախութիւն չ’ունիմ», քան լսել, որ Գայիոսը (նրա որդիներից մեկը) քայլում էր ճշմարտության մեջ։ Դասարանի անդամների համար օգտակար կարող է լինել միմյանց փորձառությունների մասին լսելը։ Սկզբում կարող եք միասին կարդալ Գ Հովհաննես 1․1-4 հատվածները և «Օժանդակ նյութերում» տրված սուրբ գրությունները։ Ի՞նչ են մեզ սովորեցնում այս սուրբ գրությունները ճշմարիտ ուրախության աղբյուրի մասին: Դասարանի անդամները կարող են խոսել այն մասին, թե ինչ են զգացել որպես ծնողներ, միսիոներներ, Եկեղեցու ղեկավարներ կամ ուսուցիչներ, երբ իմացել են, որ այն մարդիկ, որոնց ուսուցանել են, քայլում են ճշմարտության մեջ։ Դասից առաջ կարող եք խոսել դասարանի մի քանի անդամների հետ և խնդրել նրանց բերել այն մարդկանց նկարները, ում օգնել են գալ դեպի Քրիստոսը և պատմել իրենց փորձառությունների մասին։