Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 18-24-ը։ Սուրբ ծնունդ. «Մեծ ուրախութիւն եմ աւետում»


«Դեկտեմբերի 18-24-ը։ Սուրբ ծնունդ․ «Մեծ ուրախութիւն եմ աւետում», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Դեկտեմբերի 18-24-ը։ Սուրբ ծնունդ», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար․ 2023

նորածին մանուկ

Little Lamb [Գառնուկը], հեղինակ՝ Ջենեդի Փեյջ

Դեկտեմբերի 18-24-ը

Սուրբ ծնունդ

«Մեծ ուրախութիւն եմ աւետում»

Ավետարանական քննարկումները հոգևոր առումով զորեղ են, երբ կենտրոնացած են Հիսուս Քրիստոսի վրա: Մինչ այս շաբաթ կուսումնասիրեք Հիսուս Քրիստոսի ծնունդն ու առաքելությունը, ոգեշնչում փնտրեք Սուրբ Հոգուց, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք լավագույնս կենտրոնացնել ձեր դասարանական քննարկումը Փրկիչի վրա։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են անում կամ ինչ են արել նախկինում՝ որպես անհատներ կամ ընտանիքներ, տոնելով Փրկիչի ծնունդն այնպես, որ ավելի մոտենան Նրան։

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Մատթեոս 1․18-25, Ղուկաս 1․26-38, 2․1-20

Հիսուս Քրիստոսը բարեհաճեց ծնվել երկրի վրա

  • Սուրբ ծնունդը լավ ժամանակ է խորհելու և տոնելու Քրիստոսի բարեհաճությունը՝ Իր Հոր պալատները վերևում թողնելու, մարդկանց հետ ապրելու, մարդկանց համար մեռնելու Նրա պատրաստակամությունը (“Again We Meet around the Board,” Hymns, no.186)։ Այդ թեմայի շուրջ քննարկում ծավալելու համար կարող եք հարցնել դասարանի անդամներին, թե այս շաբաթ ինչ են սովորել իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում այն մասին, թե ով է եղել Հիսուս Քրիստոսը նախքան ծնվելը (տես Հովհաննես 17․5, Մոսիա 7․27, Վարդապետություն և Ուխտեր 76․12-14, 20-24, Մովսես 4․2)։ Ապա կարող եք ցույց տալ այս շաբաթվա համառոտ շարադրանքի նկարը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում, մինչ դասարանի անդամները կկարդան Փրկիչի ծննդյան մասին (տես Մատթեոս 1․18-25, Ղուկաս 1․26-38, 2․1-20)։ Խրախուսեք նրանց կիսվել իրենց մտքերով և զգացումներով, երբ նրանք համեմատում են Փրկիչի նախաերկրային փառքը Նրա խոնարհ ծննդյան հետ:

  • 1 Նեփի 11․16-ում հրեշտակի կողմից Նեփիին տրված հարցը կարող է լավ եղանակ լինել դասարանում քննարկում սկսելու համար, չնայած դուք կարող եք այլ կերպ ձևակերպել այն։ Գրատախտակին գրեք Ի՞նչ է Աստծո բարեհաճությունը և խնդրեք դասարանի անդամներին խորհել այս հարցի շուրջ, մինչ կկարդան 1 Նեփի 11․17-33-ը։ Խնդրեք նրանց կիսվել Փրկիչի մասին իրենց մտքերով, որոնցով ոգեշնչվում են այդ հատվածները կարդալիս։ Դասարանին ի՞նչ նկարներ կարող եք ցույց տալ, որտեղ պատկերված են տեսարաններ Փրկիչի կյանքից, որոնք նկարագրել է Նեփին։ Դասարանի անդամները կարող են նաև խորհել Փրկիչի բարեհաճության մասին, մինչ կդիտեն Նրա ծննդյան մասին տեսանյութ, օրինակ՝ “A Gift to the World,” “The Nativity,” or “He Is the Gift” (ChurchofJesusChrist.org

NaN:NaN
2:3
  • Երաժշտությունը հրաշալի եղանակ է Հոգուն ձեր դասարան հրավիրելու համար: Կարող եք հրավիրել ինչ-որ մեկին, որ կատարի Սուրբ ծննդյան որևէ երգ, կամ դասարանով միասին կարդացեք կամ երգեք մի քանի օրհներգեր (տես Hymns, nos. 201–14)։ Այդ օրհներգերում և օրհներգերի հետ տրված սուրբ գրություններում դասարանի անդամները կարող են փնտրել արտահայտություններ, որոնք մեծացնում են իրենց երախտագիտությունը Փրկիչի հանդեպ, որ Նա ցանկացավ գալ աշխարհ։

Հիսուսը ծնկի է իջել Գեթսեմանիի այգում

Gethsemane [Գեթսեմանի], հեղինակ՝ Ջ. Քըրք Ռիչարդս

Ղուկաս 4․16-21, Հովհաննես 3․16

Հիսուս Քրիստոսը կատարեց Իր առաքելությունը՝ մեզ հնարավորություն տալով ժառանգել հավերժական կյանքը

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին քննարկել Հիսուս Քրիստոսի ծննդյան պատճառները, դուք կարող եք հրավիրել նրանց գտնել և կիսվել սուրբ գրություններով, որտեղ ամփոփվում է Նրա առաքելությունը (որոշ օրինակներ տես այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում): Հավանաբար դասարանի անդամները կարող են փնտրել և կարդալ հատվածները զույգերով կամ փոքր խմբերով։ Նրանք ի՞նչ են սովորում Քրիստոսի առաքելության մասին իրենց գտած հատվածներից։ Մենք ի՞նչ ենք սովորում Նրա առաքելության մասին որոշակի տիտղոսներից, որոնք Նրան տրվել են սուրբ գրություններում (տես Սուրբ գրքերի ուղեցույց, «Քրիստոս, Քրիստոսի անունները»)։

  • Դասարանի անդամները կարող են սովորել Փրկիչի առաքելության մասին, կարդալով «Կենդանի Քրիստոսը․ Առաքյալների վկայությունը» (ChurchofJesusChrist.org) և կիսվելով պնդումներով, որոնք, ըստ իրենց, բացատրում են, թե Նա ինչու եկավ երկիր։ Ժամանակ տրամադրեք դասարանի անդամներին, որպեսզի խորհեն Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության վերաբերյալ իրենց վկայությունների շուրջ։ Կարո՞ղ են նրանք կիսվել անձնական փորձառություններով կամ Փրկիչի կյանքի պատմություններով, որոնք մեծացրել են իրենց հավատը կամ սերը Նրա հանդեպ։ Ինչպե՞ս է այս տարի Նոր Կտակարանի ուսումնասիրումը նպաստել, որ Սուրբ ծննդյան այս ժամանակահատվածն ավելի նշանակալից լինի։ Որպեսզի վերանայեք Նոր Կտակարանի որոշ պատմություններ, որոնք դասարանի անդամներն ուսումնասիրել են այս տարի, կարող եք ցուցադրել հետևյալ տեսանյութերը՝ “For God So Loved the World” or “To This End Was I Born” (ChurchofJesusChrist.org

Բարելավենք մեր ուսուցումը

Ուսանողներին ժամանակ հատկացրեք կիսվելու համար: «Երբ սովորողները կիսվում են իրենց սովորածով, նրանք ոչ միայն զգում են Հոգին և զորացնում են իրենց սեփական վկայությունները, այլև քաջալերում են դասարանի մյուս անդամներին՝ ինքնուրույն բացահայտել ճշմարտությունները: … Ամեն դասին ուսանողներին ժամանակ տվեք արտահայտվելու, երբեմն դուք կպարզեք, որ այդ քննարկումներն են դասը» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 30):