Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 4-10-ը։ Հայտնություն 1-5. «Գառին լինի փառքը եւ զորութիւնը … յաւիտեանս»


«Դեկտեմբերի 4-10-ը։ Հայտնություն 1-5․ «Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը … յաւիտեանս», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Դեկտեմբերի 4-10-ը։ Հայտնություն 1-5», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

գառը նստել է խոտերի վրա

Դեկտեմբերի 4-10-ը

Հայտնություն 1-5

«Գառին լինի օրհնութիւնը, եւ փառքը … յաւիտեանս»

Հոգևոր տպավորություններ ստանալով՝ դուք հասկանում եք, որ Սուրբ Հոգին ցանկանում է ուսուցանել ձեզ։ Այդ տպավորությունները գրի առնելով և դրանց հետևելով՝ ցույց եք տալիս, որ դուք գնահատում եք դրանք և ցանկանում ստանալ ավելին։

կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Քննարկում սկսելիս օգտակար կլինի հրավիրել դասարանի անդամներին կիսվել որոշ ուղերձներով, որոնք նրանք գտել են Հայտնություն գրքի իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ժամանակ: Օրինակ՝ ի՞նչ են նրանք սովորել Իր զավակներին փրկելու Երկնային Հոր ծրագրի մասին: Ի՞նչ են նրանք սովորել Փրկիչի և այդ ծրագրում Նրա դերի մասին: Քաջալերեք դասարանի անդամներին, որ շարունակեն փնտրել կարևոր ուղերձներ Հիսուս Քրիստոսի և փրկության ծրագրի մասին, երբ տանը շարունակեն կարդալ Հայտնություն գիրքը։ Հետագա դասերին նրանց հնարավորություն տվեք կիսվել իրենց գտածով:

ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հայտնություն 1

Հիսուս Քրիստոսը Կենդանի Աստծո Կենդանի Որդին է

  • Հայտնություն 1-ի պատկերներն ու խորհրդանիշները վառ կերպով վկայում են, որ Հիսուս Քրիստոսն ապրում է, և Նա առաջնորդում է Իր Եկեղեցին։ Դասարանի անդամները գրատախտակին կարող են գրել մի քանի արտահայտություններ Հայտնություն 1-ից, որոնք ներառում են պատկերներ կամ խորհրդանիշներ, և պատմել, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ է ուսուցանում Հիսուս Քրիստոսի մասին։ Օրինակ՝ ի՞նչ ենք սովորում այդ խորհրդանիշներից այն մասին, թե ինչպես է Քրիստոսն առաջնորդում Իր Եկեղեցին այսօր։ Ինչպե՞ս կարելի է համեմատել Փրկիչի վերաբերյալ Հովհաննեսի նկարագրությունը Վարդապետություն և Ուխտեր 110․1-4-ի հետ։

Հայտնություն 2-3

Հիսուս Քրիստոսը գիտի մեզ անհատապես և կօգնի մեզ հաղթահարել մեր դժվարությունները

  • Կարդալով Եկեղեցու տարբեր ճյուղերին ուղղված Տիրոջ ուղերձները Հայտնություն 2-3-ում՝ կօգնեք դասարանի անդամներին վստահ լինել, որ Փրկիչը տեղյակ է իրենց մասին: Գուցե հրավիրեք նրանց աչքի անցկացնել այս գլուխները՝ գտնելով ապացույց, որ Հիսուս Քրիստոսը գիտեր յուրաքանչյուր ճյուղի փորձությունները և ուժեղ կողմերը: Նրանք կարող են նաև կիսվել փորձառություններով, երբ նկատել են, որ Փրկիչը տեղյակ է եղել իրենց առանձնահատուկ հանգամանքների մասին։ Ի՞նչ խորհուրդ տվեց Տերը սրբերին, որը կարող է օգնել նաև մեզ՝ հաղթահարել մեր դժվարությունները։

  • Այդ նույն գլուխներում Տերը ոգեշնչող խոստումներ է տալիս նրանց, ովքեր հաղթահարում են։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին զույգերով ուսումնասիրել Հայտնություն 2-3 հատվածները, գտնելով Տիրոջ խոստումները։ Թերևս նրանք կարող են նաև այդ խոստումները պատկերող նկարներ նկարել, ապա դասարանի հետ կիսվել իրենց գտածով։ Ինչպե՞ս են այդ խոստումները ոգեշնչում մեզ շարունակ ջանք գործադրել մեր փորձություններն ու թուլությունները հաղթահարելու համար։

Հայտնություն 5

Միայն Հիսուս Քրիստոսը կարող էր Երկնային Հոր ծրագիրը հնարավոր դարձնել

  • Կարո՞ղ է առարկայական դասն օգնել ձեր դասարանին հասկանալ Հայտնություն 5 գլխի խորհդանիշը կնքված գրքի վերաբերյալ, որը բացում է Փրկիչը։ Դուք գուցե փակ տուփով քաղցրավենիք բերեք, որպեսզի կիսվեք դասարանի հետ։ Դասից առաջ տուփի բանալին գաղտնի տվեք ինչ-որ մեկին։ Դասարանին նկարագրեք, թե ինչ կա տուփի մեջ, և դասարանի մի քանի անդամների թույլ տվեք փորձել բացել տուփը, մինչև բանալին ունեցողը կբացի այն։ Ապա դասարանը կարող է համեմատել այդ առարկայական դասը Հայտնություն 5 գլխի հետ։ Նմանատիպ հարցերը կարող են օգնել․ Ինչո՞վ է Երկնային Հոր զավակների փրկությունը նման փակ տուփին կամ կնքված գրքին։ Ինչո՞ւ էր Հիսուս Քրիստոսը միակը, ով կարող էր բացել կնիքները (տես «Օժանդակ նյութերում» տրված մեջբերումը):

  • Ինչպես Հայտնություն 5 գլխում նշված ցնծալից մարդիկ, այսօր մենք նույնպես կարող ենք բարձրացնել մեր ձայները, փառաբանելով Փրկիչին որպես Մեկի, ով արժանի է մեզ փրկություն տալ։ Դասարանի անդամները կարող են միասին երգել Փրկիչին փառաբանելու մասին սիրելի օրհներգերից մեկը, օրինակ՝ «Glory to God on High» (Hymns, no. 67)։ Դասարանի անդամները կարող են բացահայտել օրհներգում Հիսուս Քրիստոսի մասին ուսուցանվող ճշմարտությունները: Ի՞նչ նմանություններ կան փառաբանության մեր օրհներգերի ուղերձների և Հայտնություն 5․9-14 հատվածների հայտարարությունների միջև։

աղբյուրների պատկերակ

Օժանդակ նյութեր

Միայն Հիսուս Քրիստոսը կարող էր քավություն կատարել մեզ համար

Նախաերկրային կյանքի իրադարձությունները նկարագրելիս Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

«Քրիստոսն առաջարկեց հարգել ողջ մարդկության բարոյական ընտրությունը, քավելով նրանց մեղքերը: Այդ փրկագնող սերն արտահայտելու արդյունքում Նա պետք է վերադառնար Հոր մոտ ողջ փառքով:

Քրիստոսի անսահման Քավությունը հնարավոր էր, քանի որ (1) Նա միակ անմեղ մարդն էր, որ երբևէ ապրել է երկրի վրա և, հետևաբար, ենթակա չէր մեղքի հետևանքով հոգևոր մահվան, (2) Նա Հոր Միածինն էր և, հետևաբար, կրում էր աստվածային հատկանիշներ, որոնք Նրան զորություն էին տալիս ֆիզիկական մահը հաղթահարելու համար, և (3) Նա ակնհայտորեն միակն էր, որ բավական խոնարհ և պատրաստակամ էր նախաերկրային խորհրդի ժամանակ այդ ծառայությանը նախապես կարգվելու համար» («Հիսուս Քրիստոսի Քավությունը», Լիահոնա, մարտ 2008, 35)։

Բարելավեենք մեր ուսուցումը

Օգտագործեք սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների խոսքերը։ «Տերը պատվիրել է մեզ, որ «միմյանց պետք է ուսուցանե[նք] արքայության վարդապետությունը» [Վարդապետություն և Ուխտեր 88.77] և օգտագործենք սուրբ գրությունները՝ «ուսուցանե[լու] [Նրա] ավետարանի սկզբունքները» [(Վարդապետություն և Ուխտեր 42.12]: Սուրբ գրությունները և վերջին օրերի մարգարեների ու առաքյալների խոսքերը մեր ուսուցանած ճշմարտությունների աղբյուրն են» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 21