Նոր Կտակարան 2023
Դեկտեմբերի 11-17-ը։ Հայտնություն 6-14. «Եւ նորանք յաղթեցին … Գառի արիւնովը»


«Դեկտեմբերի 11-17-ը։ Հայտնություն 6-14. «Եւ նորանք յաղթեցին … Գառի արիւնովը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2021)

«Դեկտեմբերի 11-17-ը։ Հայտնություն 6-14», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Նկար
Հիսուսը կանգնած է աստղերի մեջ

Էրիկ Ջոնսոնի կոմպոզիտային արվեստի գործը՝ The Grand Council [Մեծ խորհուրդը], հեղինակ՝ Ռոբերտ Թ․ Բարեթ, Աստղային կուտակումը՝ սիրով տրամադրել է Եվրոպական տիեզերական գործակալությունը

Դեկտեմբերի 11-17-ը

Հայտնություն 6-14

«Եւ նորանք յաղթեցին … Գառի արիւնովը»

Ջոզեֆ Սմիթն ասել է, որ Հայտնություն գիրքը «ամենապարզ գրքերից մեկն է, որ Աստված երբևէ գրել է տվել» (in Journal, December 1842–June 1844; Book 2, 10 March 1843–14 July 1843, 98, JosephSmithPapers.org)։ Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին պարզ ճշմարտություններ գտնել այդ գլուխներում։

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին վերհիշել այն գաղափարները, որոնք իրենք ունեցել են Հայտնություն 6-14 գլուխներն ուսումնասիրելիս, գրատախտակին գրեք 6-14 թվերը։ Դասարանի անդամները կարող են թվի կողքին գրել համապատասխան գլխի հետ կապված իրենց գաղափարները, որոնք առնչվում են վերջին օրերում ապրող որևէ մեկի հետ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հայտնություն 6

Հիսուս Քրիստոսը բացում է գրքի կնիքները

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին պատկերացնել յոթ կնիքներով գիրքը (տես Հայտնություն 5․1), կարող եք բացատրել, որ հին մագաղաթները հաճախ կնքվում էին կավով կամ մոմով: Օղակը կամ դրոշմը սեղմում էին կավի կամ մոմի մեջ, նախքան դրա կարծրանալը, ներկայացնելով այն անձի հեղինակությունը, ով կնքել էր մագաղաթը և խոչընդոտելով, որ չարտոնված մարդիկ բացեին այն: Դասարանի անդամներն այնուհետև կարող են կիսվել այս գրքի մասին իրենց մտքերով կամ տպավորություններով, երբ կարդացել են՝ Հայտնություն 6-ը, Վարդապետություն և Ուխտեր 77․6-7-ը, և այս շաբաթվա համառոտ շարադրանքը (Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկ): Ձեր կարծիքով, ինչո՞ւ է կարևոր իմանալ այս գրքի խորհրդանշական իմաստը։ Ձեր կարծիքով, ինչու՞ է կարևոր իմանալ, որ Փրկիչն է բացողը գրքի յուրաքանչյուր կնիքը (տես Հայտնություն 5․1-9

Հայտնություն 7-11

«Աշխարհքի թագաւորութիւնները մեր Տիրոջը եւ նորա Քրիստոսինը եղան»

  • Հայտնություն 7-11 գլուխները գուցե դժվար լինի հասկանալ։ Կիրակնօրյա դպրոցի օրհնություններից մեկն այն է, որ դասարանի անդամները կարող են օգնել միմյանց հասկանալ սուրբ գրությունները: Կարող եք կազմել այս գլուխների վերաբերյալ դասարանի անդամների հարցերի ցանկը և հրավիրել նրանց կիսվել միմյանց հետ մտքերով: Խրախուսեք դասարանի բոլոր անդամներին՝ և՛ նրանց, ովքեր գուցե ավելի բանիմաց են, և՛ մյուսներին, ովքեր զգում են, որ քիչ գիտելիք ունեն, կիսվել այս գլուխների վերաբերյալ իրենց պատկերացումներով:

  • Կարող եք քննարկում սկսել՝ դասարանի անդամներին հարցնելով, թե ինչ կրկնվող թեմաներ են նրանք գտել Հայտնություն 7-11-ում։ Նրանք կարող են կիսվել հատվածներով, որտեղ կան այդ թեմաները և բացատրել, թե ինչու են դրանք նշանակալից: Եթե նրանք օգնության կարիք ունենան, կարող եք առաջարկել, որ կարդան Հայտնություն 11․15-17-ը։ Ի՞նչ թեմաներ են նրանք գտնում այս հատվածներում, և ինչպես է այդ թեման արտահայտված Հայտնություն 7-11 գլուխների մյուս հատվածներում։ Թեև այդ գլուխներում նկարագրված են պատերազմներ և պատուհասներ, ի՞նչ ենք մենք գտնում այնտեղ, որը մեզ հույս և վստահություն է ներշնչում Հիսուս Քրիստոսի հանդեպ:

Հայտնություն 12-14

Մենք հաղթում ենք սատանային «Գառի արիւնովը եւ [մեր] վկայութեան խօսքովը»

  • Երկնքում մղված պատերազմի մասին սովորելով՝ կարող ենք ավելի լավ հասկանալ երկրային կյանքը։ Դասարանի անդամները կարող են կարդալ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Հայտնություն 12.7-11-ը (Սուրբ գրքերի ուղեցույց) և բացահայտել, թե ինչպես ենք մենք հաղթում սատանային և նրա բանակին։ Ի՞նչ հավելյալ գաղափարներ ենք ձեռք բերում Սուրբ գրքերի ուղեցույցի կամ Ավետարանական թեմաների Պատերազմ երկնքում բաժինն ուսումնասիրելիս (topics.ChurchofJesusChrist.org)։ Ի՞նչ ենք մենք սովորում, որը կօգնի մեզ հաղթել հակառակորդին։

  • Հայտնություն 13-14-ում նկարագրված է բարու և չարի պատերազմը։ Ի՞նչ է ուսուցանում մեզ գլուխ 13-ն այն մասին, թե ինչպես է վիշապը կռվում այս պատերազմում: Համաձայն գլուխ 14-ի՝ ինչպե՞ս է Գառը կռվում։ Հետաքրքիր կլինի կազմել այս երկու գլուխներում զետեղված պատերազմող կողմերից յուրաքանչյուրի պայքարի ուղիների ցանկը: Ի՞նչ նմանություններ ու տարբերություններ ենք մենք տեսնում:

  • Ի՞նչ է նշանակում՝ Գառը «աշխարհքի սկզբիցը հետէ մորթուած է»։ (Հայտնություն 13․8, տես նաև Հայտնություն 5․6)։ Կարող եք օգնել ձեր դասարանի անդամներին գտնել այդ հարցի պատասխանները՝ կարդալով Մոսիա 3․13 և Մովսես 7․47 հատվածները։ Ի՞նչ է նշանակում հաղթել սատանային «Գառի արիւնովը»: (Հայտնություն 12․11

Հայտնություն 14․6-7

«Եւ տեսայ մի ուրիշ հրեշտակ … որ յաւիտենական աւետիք ունէր»

Բարելավենք մեր ուսուցումը

Նորմալ է, եթե ասում եք «չգիտեմ»։ Մինչդեռ բնական է, որ ցանկանում ենք պատասխանել յուրաքանչյուր հարցին, որոշ դեպքերում տեղին կլինի պարզապես ասել. «Չգիտեմ: Եկեք ինքնուրույն ուսումնասիրենք տվյալ հարցը այս շաբաթվա ընթացքում և հաջորդ անգամ կարող ենք քննարկել» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 24): Ապա խնդրեք դասարանի անդամներին պատասխանները փնտրել սուրբ գրություններում և Եկեղեցու այլ աղբյուրներում։

Տպել