Նոր Կտակարան 2023
Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք


«Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Հիսուսը մարդկանց ուսուցանում է սարալանջին

Դուք Հիսուս Քրիստոսի Եկեղեցու ուսուցիչ եք

2:3

Դուք կանչվել եք Աստծո կողմից՝ ուսուցանելու Նրա զավակներին Փրկիչի ձևով։ Դուք ի սպաս եք դրվել այս կոչմանը՝ Նրա սուրբ քահանայության իշխանությամբ։ Եթե նույնիսկ դուք փորձառու ուսուցիչ չեք, սակայն ապրում եք արժանավոր կյանքով, ամեն օր աղոթում եք և ուսումնասիրում սուրբ գրությունները, Երկնային Հայրը կշնորհի ձեզ ազդեցություն և Սուրբ Հոգու զորությունը` օգնելով ձեզ հաջողության հասնել (տես 2 Նեփի 33.1):

Նրանք, ովքեր վստահված են ձեր խնամքին, Աստծո զավակներն են, և Նա գիտի, թե նրանք ինչի կարիք ունեն, և ինչպես լավագույնս օգնել նրանց: Երբ դուք աղոթքով փնտրում եք Սուրբ Հոգու ազդեցությունը, Նա կառաջնորդի ձեզ՝ ինչպես նախապատրաստվելիս, այնպես էլ ուսուցանելիս։ Նա կհայտնի ձեզ, թե ինչ պիտի ասեք և ինչ պիտի անեք (տես 2 Նեփի 32․5

Ավետարանի ուսուցման և ուսումնառության հիմնական նպատակը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ դարձի ամրապնդումն է։ Որպես ուսուցիչ, ձեր նպատակն է օգնել նրանց, ում ուսուցանում եք, անել հնարավոր ամեն բան խորապես դարձի գալու համար, մի աշխատանք, որը շարունակվում է դասաժամերից դուրս։ Հրավիրեք նրանց, ում ուսուցանում եք, ակտիվորեն մասնակցել Հիսուս Քրիստոսի և Նրա ավետարանի ուսումնառությանը և գործել համաձայն իրենց սովորածի: Խրախուսեք նրանց իրենց անհատական և ընտանեկան արտադասարանական ուսումնասիրությունը դարձնել ավետարանը սովորելու իրենց հիմնական ելակետը: Երբ նրանք հավատքով գործեն՝ սովորելով անհատապես և ընտանիքով, կհրավիրեն Հոգուն իրենց կյանք, քանի որ Հոգին է, որ առաջ է բերում իսկական դարձ: Այն ամենը, ինչ անում եք որպես ուսուցիչ, պետք է մատնանշի այդ սրբազան նպատակը:

Ուսուցանեք միայն Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի վարդապետությունը, ինչպես որ այն տրված է սուրբ գրություններում և վերջին օրերի մարգարեների խոսքերում: Մաքուր վարդապետությունը՝ հավերժական, անփոփոխ ճշմարտությունը, ուսուցանված Աստծո և Նրա ծառաների կողմից, հրավիրում է Հոգուն և կյանքեր փոխելու զորություն ունի:

Ուսուցանելու կոչումը սրբազան պարտք է, և ծանրաբեռնվածության զգացումը երբեմն նորմալ է: Բայց հիշեք, որ Երկնային Հայրը կանչել է ձեզ, և Նա երբեք չի լքի ձեզ: Սա Տիրոջ աշխատանքն է, և երբ դուք ծառայեք «ձեր ողջ սրտով, զորությամբ, մտքով և ուժով» (Վարդապետություն և Ուխտեր 4.2), Նա կմեծացնի ձեր ընդունակությունները, պարգևներն ու տաղանդները, և ձեր ծառայությունը կօրհնի նրանց կյանքը, ում դուք ուսուցանում եք: