«Օժանդակ նյութեր», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)
«Օժանդակ նյութեր», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023
Օժանդակ նյութեր
Այս նյութերը կարելի է գտնել Gospel Library հավելվածում և ChurchofJesusChrist.org-ում։
Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար
Կարող եք հարմարեցնել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից ցանկացած վարժություն Կիրակնօրյա դպրոցի դասարանում օգտագործելու համար։ Եթե դասարանի անդամներն օգտագործել են այս վարժությունները սուրբ գրությունների իրենց անձնական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում, խրախուսեք նրանց կիսվել իրենց փորձառություններով և գաղափարներով:
Hymns and Children’s Songbook
Հոգևոր երաժշտությունը հրավիրում է Հոգուն, օգնում է մեզ զգալ Աստծո սերը և ուսուցանում է վարդապետությունն անմոռանալի եղանակով: Hymns և Children’s Songbook տպագրված տարբերակներից օգտվելուց բացի՝ դուք կարող եք գտնել շատ հիմների և երեխաների երգերի տեսալսողական ձայնագրություններ music.ChurchofJesusChrist.org-ում և Sacred Music և Gospel Media հավելվածներում:
Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկներ
Սեմինարիայի և ինստիտուտի ձեռնարկները ապահովում են պատմական հիմք և վարդապետական մեկնաբանություններ սուրբ գրությունների սկզբունքների և պատմությունների մասին: Դրանք կարող են նաև ուսուցողական գաղափարներ ոգեշնչել կիրակնօրյա դասերի համար։
Եկեղեցու ամսագրեր
Լիահոնա և Երիտասարդներին զորացնելու համար ամսագրերն ապահովում են հոդվածներ և այլ նյութեր, որոնք կարող են լրացնել սկզբունքները, որոնք դուք ուսուցանում եք Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար ձեռնարկից։
Gospel Topics
Gospel Topics (topics.ChurchofJesusChrist.org) կայքում դուք կարող եք գտնել հիմնական տեղեկություններ ավետարանական տարբեր թեմաների վերաբերյալ, որոնց հետ կլինեն նաև օգտակար աղբյուրների կապուղիներ, ինչպես օրինակ՝ գերագույն համաժողովների ելույթների, հոդվածների, սուրբ գրությունների և տեսաֆիլմերի։ Կարող եք գտնել նաև Gospel Topics Essays, որը սպառիչ տեղեկություններ է տալիս վարդապետական և պատմական թեմաների մասին, ինչպես նաև պատասխանում է Եկեղեցուն և դրա ուսմունքներին վերաբերող տարաբնույթ հարցերին։
Քարոզիր իմ ավետարանը
Միսիոներների համար նախատեսված այս ուղեցույցը տալիս է ավետարանի հիմնական սկզբունքների ակնարկը։
Երիտասարդներին զորացնելու համար (գրքույկ)
Այս աղբյուրը ընդգծում է Եկեղեցու չափանիշները, որոնք կօգնեն մեզ ապրել ավետարանով և վայելել Հոգու ընկերակցությունը։ Հաճախ անդրադարձեք դրան, հատկապես, եթե ուսուցանում եք երիտասարդներին:
Տեսանյութեր և արվեստ
Արվեստի գործերը, տեսանյութերը և այլ տեսալսողական նյութերը կարող են օգնել ձեր ուսանողներին հասկանալ վարդապետությունը և մտովի պատկերացնել պատմությունները, որոնք կապված են սուրբ գրությունների հետ։ Այցելեք Gospel Media GospelMedia.ChurchofJesusChrist.org կայքում, որպեսզի օգտվեք Եկեղեցու մեդիանյութերի հավաքածուից։ Gospel Media-ն հասանելի է նաև որպես բջջային հավելված։ Շատ պատկերներ, որոնք կարող եք օգտագործել դասարանում, տեղադրված են Ավետարանի պատկերագրքում։
Ուսուցանել Փրկիչի ձևով
Ուսուցանել Փրկիչի ձևով ձեռնարկը կարող է օգնել ձեզ սովորել և կիրառել Քրիստոսանման ուսուցման սկզբունքները: Այս սկզբունքները քննարկվում են և կիրառվում ուսուցիչների խորհրդի ժողովների ժամանակ։