Նոր Կտակարան 2023
Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար ձեռնարկը


«Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար ձեռնարկը», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար ձեռնարկը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

Ինչպես օգտագործել Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար ձեռնարկը

Ինչպես նախապատրաստվել ուսուցանել Կիրակնօրյա դպրոցում

Տանը անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը պետք է լինի ավետարանը սովորելու կենտրոնը: Սա ճշմարիտ է ձեր և նրանց համար, ում ուսուցանում եք: Երբ պատրաստվում եք ուսուցանել, սկսեք սուրբ գրություններում ձեր ունեցած անձնական փորձառություններից։ Ձեր ամենակարևոր նախապատրաստությունը տեղի կունենա, երբ ապրեք ավետարանով, ուսումնասիրեք սուրբ գրությունները և փնտրեք Սուրբ Հոգու ոգեշնչումը։

Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը նույնպես ձեր նախապատրաստության կարևոր մասն է` ինչպես ձեր անհատական ուսումնասիրության, այնպես էլ ուսուցմանը նախապատրաստվելու համար: Այն կօգնի ձեզ ավելի խորը ըմբռնել սուրբ գրություններում գտնվող վարդապետական սկզբունքները: Դուք նաև կկարողանաք ոգեշնչել և հրավիրել դասարանի անդամներին օգտագործել Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը՝ բարելավելով նրանց անձնական և ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությունը, (որպեսզի օգնեք անել դա, տես՝ «Գաղափարներ անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը խրախուսելու համար» այս աղբյուրում)։ Այդ ընթացքում հիշեք, որ պետք է նրբանկատ լինեք դասարանի անդամների հանդեպ, ում ընտանեկան հանգամանքները, գուցե, բարենպաստ չեն կանոնավոր ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրության և ընտանեկան երեկոյի համար:

Նախապատրաստվելիս դուք մտքեր ու տպավորություններ կստանաք մարդկանց վերաբերյալ, ում ուսուցանում եք։ Դուք գաղափարներ կստանաք այն մասին, թե սուրբ գրությունների սկզբունքներն ինչպես կօրհնեն նրանց կյանքը: Դուք առաջնորդություն կստանաք, որպեսզի ոգեշնչեք նրանց բացահայտել այդ սկզբունքները, մինչ նրանք ինքնուրույն կուսումնասիրեն սուրբ գրությունները:

Ուսուցման գաղափարներ

Երբ պատրաստվում եք ուսուցանել, կարող եք ձեռք բերել լրացուցիչ ոգեշնչում՝ հետազոտելով այս սկզբնաղբյուրի ուսուցման համառոտ շարադրանքը: Մի մտածեք այս գաղափարների մասին՝ որպես քայլ առ քայլ հրահանգների, այլ՝ որպես առաջարկների, որոնք կբոցավառեն ձեր անձնական ոգեշնչումը: Դուք գիտեք ձեր դասարանի անդամներին և ավելի լավ կճանաչեք նրանց, երբ միասին սովորեք դասարանում: Տերը նույնպես գիտի նրանց, և Նա կոգեշնչի ձեզ լավագույն ուղիներով, որպեսզի օգնեք դասարանի անդամներին կազմակերպել ավետարանի ուսումնասիրությունը տանը:

Դուք ունեք բազմաթիվ այլ մատչելի աղբյուրներ, երբ նախապատրաստվում եք, ներառյալ գաղափարներ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից, ինչպես նաև Եկեղեցու ամսագրերը: Այս և մյուս աղբյուրների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն ստանալու համար տես այս նյութի «Օժանդակ նյութեր» բաժինը:

Մտապահելու որոշ գաղափարներ

  • Ավետարանի ուսումնասիրությունն առավել արդյունավետ է, երբ այն կենտրոնացած է տանը։ Որպես ուսուցիչ, դուք կարևոր պարտականություն ունեք աջակցել, քաջալերել և կառուցել դասարանի անդամների կողմից տանը սովորած ավետարանի գիտելիքների վրա:

  • Դասարանի անդամների դարձը դեպի Հիսուս Քրիստոսի ավետարանը կխորանա, երբ նրանք հասկանան և կիրառեն ճշմարիտ վարդապետությունը: Խրախուսեք նրանց գրի առնել և գործել ըստ այն տպավորությունների, որոնք ստանում են Սուրբ Հոգուց:

  • Ուսուցանելն ավելին է, քան դասախոսելը, բայց այն նաև ավելին է, քան ուղղակի քննարկում վարելը: Ձեր դերի մի մասը մասնակցության խրախուսումն է, որը դաստիարակում է, և հիմնված է սուրբ գրությունների վրա: Դուք պետք է կիսվեք նաև սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ ձեր ստացած ոգեշնչող գաղափարներով։

  • Հիշեք, որ դասարանի անդամներից շատերը նշանակալից հոգևոր փորձառություններ են ունենում, երբ նրանք ուսումնասիրում են այդ սուրբ գրությունները տանը, որոնք դուք քննարկելու եք դասարանում։ Դուք կարող եք աջակցել սուրբ գրությունների նրանց ուսումնասիրությանը՝ ավելի հաճախակի նրանց հնարավորություն տալով կիսվել տանն իրենց սովորածով։

  • Երկնային Հայրը կամենում է, որ դուք հաջողության հասնեք՝ որպես ուսուցիչ: Նա տրամադրել է շատ աղբյուրներ՝ օգնելով ձեզ հաջողության հասնել, ներառյալ ուսուցիչների խորհրդի ժողովները: Այս ժողովներում դուք կարող եք խորհրդակցել մյուս ուսուցիչների հետ այն մարտահրավերների վերաբերյալ, որոնց հետ բախվում եք։ Դուք կարող եք նաև քննարկել և կիրառել Քրիստոսանման ուսուցման սկզբունքներ:

  • Մարդիկ լավագույն ձևով են սովորում, երբ հնարավորություն են ունենում ուսուցանելու: Առիթի դեպքում թույլ տվեք դասարանի անդամներին, ներառյալ երիտասարդներին, ուսուցանել դասի մի մասը: Այս որոշումը կայացրեք դասարանի անդամների կարիքների և ունակությունների համաձայն: Եթե դուք հրավիրում եք դասարանի որևէ անդամի ուսուցանել, օգնեք նրան նախապես պատրաստվել՝ օգտագործելով այս նյութում և Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում գտնվող գաղափարները։ Հիշեք, որ որպես կանչված ուսուցիչ, վերջին հաշվով դուք եք պատասխանատու նրա համար, ինչ ուսուցանվում է դասարանում:

Այս աղբյուրը ներառում է համառոտ շարադրանքներ տարվա ամեն շաբաթվա համար։ Այն կիրակիները, երբ Կիրակնօրյա դպրոց չի անցկացվում գերագույն համաժողովի, ցցի համաժողովի կամ որևէ այլ պատճառներով, դասարանի անդամներին խրախուսեք շարունակել կարդալ Նոր Կտակարանը տանը՝ համաձայն ժամանակացույցի, որը տրված է Եկ հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում։ Երբ Կիրակնօրյա դպրոցի դաս է անցկացվում, կարող եք ձեր ընտրությամբ բաց թողնել կամ միացնել դասերի նյութերը։

Տպել