Նոր Կտակարան 2023
Օրինաչափություն ուսուցման համար


«Օրինաչափություն ուսուցման համար», Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Նոր Կտակարան 2023 (2022)

«Օրինաչափություն ուսուցման համար», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2023

սուրբ գրություններ ուսումնասիրող երիտասարդներ

Օրինաչափություն ուսուցման համար

Այս ձեռնարկի յուրաքանչյուր համառոտ շարադրանք հետևում է մի օրինաչափության՝ հրավիրում է կիսվել և ուսուցանել վարդապետությունը։ Շատ դեպքերում ուսուցանելիս այս օրինաչափության տարրերը կարող են համընկնել կամ հանդիպել տարբեր հերթականությամբ: Օրինակ, մտածեք, որ կիսվելը վարդապետություն ուսուցանելու հնարավորություն է, իսկ վարդապետության ուսուցումը պետք է ներառի կիսվելու հրավերներ: Թույլ տվեք, որ այս օրինակի փոփոխությունները բնականորեն տեղի ունենան, հետևելով Հոգու հուշումներին, որ հոգաք այն մարդկանց կարիքները, ում ուսուցանում եք:

Հրավիրեք կիսվել

Որպես ամեն դասի մաս, հրավիրեք դասարանի անդամներին կիսվել գաղափարներով և փորձառություններով, որոնք նրանք ունեցել են անցած շաբաթվա ընթացքում, երբ ուսումնասիրել են սուրբ գրությունները՝ որպես անհատներ և ընտանիքներ, ու կիրառել են իրենց սովորածը: Օգնեք դասարանի անդամներին հասկանալ, որ դասարանից դուրս իրենց անհատական ուսուցումը կարևոր է: Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ նրանց անձնական դարձը տեղի կունենա ոչ միայն կիրակի օրվա ուսուցումից, այլ նաև իրենց ամենօրյա փորձառություններից: Երբ դասարանի անդամները լսում են միմյանց փորձառությունների և Հիսուս Քրիստոսի ու Նրա ավետարանի վերաբերյալ վկայությունները, ավելի հավանական է, որ նրանք ձգտեն իրենց համար նմանատիպ փորձառությունների։

Ոչ բոլորն են կարդալու յուրաքանչյուր դասի գլուխները, և նույնիսկ նրանք, ովքեր կարդացել են, գուցե անհարմար զգան կիսվել։ Համոզվեք, որ դասարանի բոլոր անդամները իրենց գնահատված զգան, անկախ այն բանից՝ ինչ-որ բան ունեն կիսվելու, թե՝ ոչ:

Ուսուցանեք վարդապետությունը

Դուք և ձեր դասարանի անդամները պետք է կենտրոնանաք Հիսուս Քրիստոսի և Նրա վարդապետության՝ ավետարանի հավերժական ճշմարտությունների վրա, որոնք գտնվում են հանձնարարված սուրբ գրությունների հատվածներում։ Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ վարդապետությունը, որն ուսուցանելու եք։ Երբ քննարկեք որևէ վարդապետություն սուրբ գրություններից, ի՞նչ հատվածներով, մեջբերումներով, փորձառություններով, հարցերով և լրացուցիչ աղբյուրներով կկարողանաք կիսվել: Ինչպե՞ս կօգտագործեք այս աղբյուրները, որպեսզի օգնեք դասարանի անդամներին հայտնաբերել և հասկանալ ավետարանի սկզբունքները: Ինչպե՞ս կարող եք օգնել նրանց ամրապնդել իրենց հավատքը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։