Հին Կտակարան 2022
Փետրվարի 14-20-ը Ծննդոց 18-23․ «Կա՞ Տիրոջ համար չափազանց դժվար բան»


Փետրվարի 14-20-ը Ծննդոց 18-23․ «Կա՞ Տիրոջ համար չափազանց դժվար բան»Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Փետրվարի 14-20-ը Ծննդոց 18-23, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Սարրան՝ մանուկ Իսահակին գրկած

Սարրան և Իսահակը, Սքոթ Սնոու

Փետրվարի 14-20-ը

Ծննդոց 18-23

«Կա՞ Տիրոջ համար չափազանց դժվար բան»

Երբ պատրաստվում եք ուսուցանել, հիշեք, որ դասարանի անդամները հավանաբար իմաստալի փորձառություններ են ունեցել Ծննդոց 18-23 գլուխներն ուսումնասիրելիս։ Ի՞նչ կարող եք անել, որ խրախուսեք նրանց կիսվել այդ փորձառություններով և մտքերով։ Թույլ տվեք, որ այդ մտքերն առաջնորդեն դասարանային քննարկումը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Մեր փորձություններն ու դժվարությունները հաճախ դառնում են որոշիչ պահեր մեր կյանքի համար։ Ծննդոց 18-23 գլուխներում նկարագրվում են նման մի շարք պահեր Աբրահամի և Ղովտի կյանքից։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել այս շաբաթ իրենց անհատական ուսումնասիրության ժամանակ գտած մի հատվածով, որը նկարագրում է նման հնարավոր մի պահ Աբրահամի կյանքից։ Այնուհետև նրանք կարող են կիսվել, թե ինչ են սովորում դրանից։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ծննդոց 18․9-14, Աբրահամ 21․1-7

Տերը կատարում է Իր խոստումները՝ Իր իսկ ժամանակին։

  • Այդ հատվածների պատմությունը կարող է ոգեշնչող լինել դասարանի անդամների համար, ովքեր մտորում են, թե արդյոք իրենց տրված Աստծո խոստումները կիրականանան։ Քննարկում սկսելու համար օգտակար կարող է լինել հրավիրել դասարանի անդամներին դասարանում մեկ ուրիշի հետ վերանայել Աբրահամին և Սարրային տված Աստծո խոստումների պատմությունը Ծննդոց 17․4, 15-22, 18․9-14 հատվածներում և այդ խոստումների իրականացումը Ծննդոց 21․1-7-ում։ Ի՞նչն է այդ հատվածներում գրավում դասարանի անդամների ուշադրությունը։ Ի՞նչ ճշմարտություններ կարող ենք քաղել Աբրահամի և Սարրայի փորձառությունից, որով կարող ենք կիսվել ընկերոջ հետ, ով կորցնում է հույսը, որ Աստված կիրականացնի իր խոստումները։ Մենք ուրիշ ի՞նչ սուրբ գրություններով կամ անձնական փորձառություններով կարող ենք կիսվել (Տես, օրինակ Հռովմեացիս 8․28, Եբրայեցիս 11, Մորմոն 9․19-21, Վարդապետություն և Ուխտեր 88․64)։ Դասարանի անդամներն ի՞նչ փորձառություններով կարող են կիսվել, երբ Աստծո խոստումներն իրականացել են իրենց կյանքում։ Մենք ինչպե՞ս կարող ենք անսասան պահել մեր հավատքը, երբ խոստացված օրհնությունները գուցե չտրվեն այս կյանքում (տես Եբրայեցիս 11․8-13

Ծննդոց 19.15-26

Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտներ, մենք պետք է հեռանանք ամբարշտությունից և հետ չնայենք։

  • Ըստ ձեզ, դասարանի անդամներն ի՞նչ դասեր կարող են քաղել Ղովտի ընտանիքի Սոդոմից ու Գոմորից փախչելու պատմությունից։ Հնարավոր դասերից մեկը խորհուրդ է տրված Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի ելույթում, որն ընդգրկված է «Օժանդակ սկզբնաղբյուրներում»։ Հավանաբար դուք կարող եք կիսվել դրանով դասարանի հետ Ծննդոց 19․15-26-ում նկարագրվող իրադարձություններն ամփոփելուց հետո։ Ինչպե՞ս կամ ինչպիսի՞ իրավիճակներում ենք մենք երբեմն «ետեւին մտիկ [անում]» (հատված 26), երբ պարտավոր ենք հավատքով առաջ նայել Փրկիչին։ Գուցե դասարանի անդամները կիսվեն փորձառություններով, որոնք ցույց են տալիս հետ չնայելու կարևորությունը։ Այդ գաղափարի վերաբերյալ մեր հասկացողությանն ի՞նչ է ավելացնում Ղուկաս 9․62 հատվածը։

    Նկար
    Ղովտը և նրա ընտանիքը փախչում են Սոդոմից և Գոմորից

    Փախուստ Սոդոմից և Գոմորից, Հուլիուս Շնոր վոն Քարոլսֆելդ

Ծննդոց 22.1-14

Իսահակին զոհաբերելու Աբրահամի պատրաստակամությունը նման է Աստծո և Նրա Որդու օրինակին։

  • Իր որդուն զոհ մատուցելու վերաբերյալ Աբրահամի պատմությունը մեզ կարող է ուսուցանել Երկնային Հոր կողմից Իր Որդուն զոհաբերելու մասին։ Այդ պատմությունն ուսումնասիրելու եղանակներից մեկն է՝ հանձնարարել դասարանի կեսին խորհել Ծննդոց 22․1-14 հատվածների շուրջ Աբրահամի և Հայր Աստծո տեսանկյունից, մինչ մյուս կեսը կխորհի այդ պատմության շուրջ Իսահակի և Հիսուս Քրիստոսի տեսանկյունից։ Դասարանի անդամներին խնդրեք կիսվել իրենց մտքերով։ Հատկապես նրանով, թե ի՞նչ են սովորել դասարանի անդամները, որը մեծացրել է նրանց երախտագիտությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ։ Որպես այս քննարկման մաս, դուք կարող եք ցուցադրել նկար, որտեղ Աբրահամը Իսահակին տանում է զոհաբերելու (Ավետարանի պատկերագիրք, հ. 9) կամ ցուցադրել “Akedah (The Binding)” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը։

Նկար
additional resources icon

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

«Հավատքը միշտ ուղղված է դեպի ապագան»

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է.

«Հնարավոր է, որ Ղովտի կինը զայրույթով հետ էր նայում դեպի Տերը, այն ամենի համար, ինչը Նա խնդրում էր նրան թողնել հետևում։ Ուստի, հարցը միայն նրանում չէ, որ նա հետ նայեց․ նա հետ նայեց ձգտումով։ Կարճ ասած, անցյալից նրա կախումը գերակշռում էր ապագայի հանդեպ վստահությանը։ …

… Ես աղերսում եմ ձեզ, մի ապրեք անցած օրերով, ոչ էլ ապարդյուն փափագեք երեկվա օրը, որքան էլ լավ օրեր լինեն դրանք։ Անցածից պետք է դասեր քաղել, բայց չապրել դրանցով։ Մենք հետ ենք նայում, որպեսզի սովորենք անցյալի լավագույն փորձառություններից, այլ ոչ թե վերապրենք անցյալի փորձությունները։ Եվ երբ մենք սովորում ենք այն, ինչ պետք է սովորեինք, և մեզ հետ վերցնում ենք մեր լավագույն փորձառությունները, ապա մենք առաջ ենք նայում և հիշում, որ հավատքը միշտ ուղղված է դեպի ապագան։ …

… [Ղովտի կինը] հավատք չուներ։ Նա կասկածեց, որ Տերը կարող էր իրեն տալ ավելի լավ բան, քան ինքն ուներ։ Ըստ երևույթին, նա մտածում էր, որ հավանաբար ապագայում ոչինչ չէր կարող լինել այնքան լավ, որքան նա թողնում էր անցյալում։ …

… Անցած կյանքով ապրելը, ներառյալ անցած սխալներով, պարզապես ճիշտ չէ։ Դա Հիսուս Քրիստոսի ավետարանը չէ» (“The Best Is Yet to Be,” Ensign, Jan. 2010, 24, 26–27).

Բարելավել մեր ուսուցումը

Խոստացեք օրհնություններ: Երբ դուք հրավիրում եք ձեր ուսանողներին կիրառել իրենց սովորածը, նաև վկայեք օրհնությունների մասին, որոնք Աստված խոստացել է նրանց, ովքեր ապրում են այդ սկզբունքով։ (Տես նաև Ուսուցանել Փրկիչի ձևով, 35։)

Տպել