Հին Կտակարան 2022
Հունվարի 31-ից փետրվարի 6-ը Ծննդոց 6-11, Մովսես 8․ «Նոյը շնորհ գտավ Տիրոջ աչքում»


Հունվարի 31-ից փետրվարի 6-ը Ծննդոց 6-11, Մովսես 8․ «Նոյը շնորհ գտավ Տիրոջ աչքում»․ Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունվարի 31-ից փետրվարի 6-ը Ծննդոց 6-11, Մովսես 8, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Նոյը, նրա ընտանիքը, կենդանիները, տապանը և ծիածանը

Նոյը դուրս է գալիս տապանից, ըստ Սեմ Լոլորի

Հունվարի 31-ից փետրվարի 6-ը

Ծննդոց 6-11, Մովսես 8

«Նոյը շնորհ գտավ Տիրոջ աչքում»

Այս համառոտ շարադրանքում շեշտվում են Ծննդոց 6-11 և Մովսես 8-ում գտնվող սկզբունքներ, սակայն ուսուցանելիս դուք կարող եք կենտրոնանալ նաև այլ սկզբունքների վրա։ Մինչ ուսումնասիրում եք սուրբ գրությունները, վստահեք ձեր ստացած հոգևոր հուշումներին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին Նոյի կամ Բաբելոնի աշտարակի պատմությունից կիսվել մեր օրերին վերաբերող հոգևոր ուղերձով։ Խրախուսեք նրանց կիսվել սուրբ գրությամբ, որը վերաբերում է այդ ուղերձին։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ծննդոց 6-8, Մովսես 8

Մարգարեին հետևելը հոգևոր ապահովություն է բերում

  • Նոյի օրերի ամբարշտությունը կարող է հիշեցնել մեզ ամբարշտության մասին, որը մենք տեսնում ենք մեր շուրջն այսօր։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին օգուտ քաղել Նոյի օրերի դասերից, գրատախտակին կարող եք գրել Նախազգուշացումներ և Խրատներ։ Դասարանի անդամները կարող են վերանայել Ծննդոց 6-8 կամ Մովսես 8․13-30 հատվածները և գտնել մի բան, որն ըստ իրենց, կարևոր նախազգուշացում է մեր օրերում և մի բան, որը նրանք համարում են խրատ (տես նաև «Օժանդակ սկզբնաղբյուրները»)։ Նրանք կարող են գրատախտակին գրել իրենց գտածը համապատասխան վերնագրի տակ։ Ինչո՞ւ է Նոյի պատմությունն այսօր արժեքավոր մեզ համար։

Ծննդոց 9․8-17

Նշանները և խորհրդանիշերն օգնում են մեզ հիշել Տիրոջ հետ կապած մեր ուխտերը

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնում առաջարկում է կարդալ Ծննդոց 9․8-17 հատվածները և խորհել, թե խորհրդանիշերը և նշաններն ինչպես կարող են ծառայել որպես մեր ուխտերի հիշեցումներ։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել իրենց մտքերով, կարող եք դասարան բերել որոշ առարկաներ, որոնք մեզ հիշեցնում են կարևոր բաների մասին, ինչպես օրինակ՝ ամուսնական մատանի, ազգային դրոշ կամ միսիոներական անվանանշան, և համեմատել դրանք ծիածանի «նշանի» հետ։ Այդ նշանի մասին ի՞նչ է մեզ ուսուցանում Ջոզեֆ Սմիթի Թարգմանությունը, Ծննդոց 9․21-25 (Աստվածաշնչի ցուցիչում)։ Աստված ինչպե՞ս է օգտագործում նշանները կամ խորհրդանիշերը, որպեսզի օգնի մեզ հիշել մեր ուխտերը։

Ծննդոց 11․1-9

Երկինք հասնելու միակ ուղին Հիսուս Քրիստոսին հետևելն է։

  • Բաբելոնի ժողովրդի աշտարակաշինության պատմությունը հետաքրքիր հակադրություն է Ենովքի և իր ժողովրդի Սիոն կառուցելու պատմությանը, որը դասարանի անդամներն ուսումնասիրել են անցած շաբաթ։ Մարդկանց երկու խմբերն էլ փորձում էին հասնել երկինք, սակայն տարբեր եղանակներով։ Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին գրատախտակին գրել ցանկացած բան, որ հիշում են Սիոնի ժողովրդի վերաբերյալ (տես Մովսես 7․18-19, 53, 62-63, 69), և ինչ սովորում են Ծննդոց 11․1-9 և Հելաման 6․26-28 հատվածներից Բաբելոնի ժողովրդի մասին։ Ի՞նչ տարբերություններ են նրանք նկատում։ Ի՞նչ է սա ուսուցանում մեզ Աստծո ներկայություն վերադառնալու համար գործադրվող մեր անձնական ջանքերի մասին։

    Նկար
    Բաբելոնի աշտարակը

    Բաբելոնի աշտարակի նկարը՝ Դեյվիդ Գրինի

  • Հնադարյան Բաբելոն քաղաքն այլևս գոյություն չունի, սակայն այն խորհրդանշող հպարտությունը և աշխարհիկությունը շարունակում են գոյություն ունենալ։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին իրենց կյանքում կիրառել Բաբելոնի աշտարակից քաղած դասերը, կարող եք հրավիրել նրանց ուսումնասիրել Ծննդոց 11.1-9։ Ապա դուք կարող եք բաժանել թերթիկներ և հրավիրել դասարանի անդամներին գրել բաներ, որոնք անելիս մարդիկ հեռանում են Աստծուց, իսկ հետո, մեկ այլ թերթիկի վրա գրեն բաներ, որոնք անելիս մարդիկ մոտենում են Աստծուն։ Երիտասարդները առաջին խումբ թերթիկներից հաճույքով մի աշտարակ կկառուցեն գրատախտակի վրա, իսկ երկրորդ խմբով՝ տաճար։ Աստված ի՞նչ է պատրաստել՝ օգնելու մեզ հասնել «մինչեւ երկինքը»։ («Ծննդոց 11․4, տես նաև Հովհաննես 3․16)։ Կարող եք երգել այս թեմայի վերաբերյալ մի երգ, օրինակ՝ “Nearer, My God, to Thee” (Hymns, no. 100)։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Դասեր Նոյից

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ասել է.

«Մարգարեական խորհրդին չհետևելը թուլացնում է հետագայում ոգեշնչված խորհուրդ ընդունելու զորությունը։ Լավագույն ժամանակը, երբ Տերը որոշեց օգնել Նոյին կառուցել տապանը, այն ժամանակ էր, երբ նա առաջին անգամ խնդրեց Տիրոջը։ Դրանից հետո յուրաքանչյուր խնդրանք, յուրաքանչյուր ձախողում կթուլացներ Հոգին զգալու նրա կարողությունը։ Եվ այսպիսով, ամեն անգամ նրա խնդրանքն ավելի հիմար կթվար, մինչև անձրևները սկսվեին։ Իսկ հետո ուշ կլիներ։

Ամեն անգամ, երբ ես կյանքում իմ ընտրությամբ հետաձգել եմ ոգեշնչված խորհրդին հետևել կամ որոշել եմ, որ ես բացառություն եմ կազմում, հայտնաբերել եմ, որ ինքս ինձ դրել եմ վտանգավոր ուղու վրա։ Ամեն անգամ, երբ ես լսել եմ մարգարեների խորհուրդը, զգացել եմ դրա հաստատումն աղոթքի մեջ և հետևել դրան, ես պարզել եմ, որ շարժվում եմ դեպի ապահովություն» (“Finding Safety in Counsel,” Ensign, May 1997, 25)։

Ինչո՞ւ Աստված ջրհեղեղ ուղարկեց

Որոշ մարդիկ կասկածի տակ են առնում Աստծո արդարությունը, քանի որ ջրհեղեղ ուղարկեց «ջնջե[լու] մարդը» (Ծննդոց 6․7)։ Երեց Նիլ Ա. Մաքսվելր բացատրել է, որ Մեծ ջրհեղեղի ժամանակ «անբարոյականությունը հասել էր այնպիսի մի կետի, որը ոչնչացնում էր կամքի ազատությունը, և որի հետևանքով հոգիները չէին կարող արդարությամբ ուղարկվել այստեղ» (We Will Prove Them Herewith [1982], 58)։

Բարելավել մեր ուսուցումը

Ժամանակ տրամադրեք խորհելու համար։ Լավ հարցերը պահանջում են խորհրդածություն, փնտրտուք և ոգեշնչում։ Դասարանի անդամներին մի քանի րոպե տվեք, որպեսզի խորհեն հարցի շուրջ՝ նախքան պատասխան ակնկալելը։ (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 31-34։)

Տպել