Հին Կտակարան 2022
Փետրվարի 21-27-ը Ծննդոց 24-27․ Ուխտը նորոգված է


Փետրվարի 21-27-ը Ծննդոց 24-27․ Ուխտը նորոգված է, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Փետրվարի 21-27-ը Ծննդոց 24-27, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Ռեբեկա

Ռեբեկայի նկարը, Դիլին Մարշը

Փետրվար 21-27-ը

Ծննդոց 24-27

Ուխտը նորոգված է

Երբ կարդում եք Ծննդոց 24-27-ը, աղոթեք, որ իմանաք, թե ինչպես կարող եք քաջալերել դասարանի անդամներին ունենալ սուրբ գրություններից սովորելու իրենց անձնական փորձառությունները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել Ծննդոց 24-27-ի վերաբերյալ մտքերով, կարող եք հրավիրել նրանց ընտրել առանձնահատուկ հատված, որը ոգեշնչել է իրենց, և գրել այն թերթիկի վրա։ Հավաքեք թերթիկները և ընտրեք մի քանիսը՝ դասարանում կարդալու և քննարկելու համար։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ծննդոց 24

Ուխտյալ ամուսնությունն առանցքային դեր ունի Աստծո հավերժական ծրագրում։

  • Այն, որ Աբրահամը կարևորում էր Իսահակի համար կին գտնելը, հնարավորություն է տալիս քննարկելու ուխտյալ ամուսնության կարևորությունը մեզ համար նախատեսված Աստծո ծրագրում։ Քննարկում սկսելու համար դասարանի անդամները կարող են աչքի անցկացնել Ծննդոց 24 գլուխը և կիսվել նրանով, ինչ Աստված արեց՝ օգնելով Իսահակին և Ռեբեկային ամուսնանալ։ Ինչո՞ւ է ամուսնությունը կարևոր Տիրոջ համար։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին քննարկել այդ հարցը, կարող եք կիսվել նրանց հետ Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնի ելույթով, որը գտնվում է «Օժանդակ սկզբնաղբյուրներում»։ Ինչպե՞ս կարող ենք համոզվել, որ ամուսնության հետ կապված Աստծո նպատակներն իրականացել են։

  • Հարցրեք դասարանի անդամներին, թե ինչ որակներ են տեսել ամուսնու, ծնողների կամ այլ ամուսնական զույգերի մոտ, որոնք նպաստել են հավատարիմ, երջանիկ ամուսնությանը։ Ծննդոց 24 գլխում տրված են որակներ, որոնք կարող են օգնել մարդուն երջանկություն ստեղծել ամուսնության և կյանքի այլ որորտներում։ Օրինակ՝ հատված 12-ում մենք սովորում ենք աղոթքով առաջնորդվելու մասին, իսկ հատված 19-ում մենք սովորում ենք ծառայելիս ավելի ջանասեր լինելու մասին։ Ուրիշ ի՞նչ սկզբունքներ կարող ենք գտնել այդ գլուխներում։ Դասարանի անդամները կարող են նաև օգտվել «Ընտանիք. հայտարարություն աշխարհին» հռչակագրից (ChurchofJesusChrist.org

Ծննդոց 25․29-34

Մենք կարող ենք ընտրել այս պահի հաճույքի և ավելի մեծ արժեք ունեցող բաների միջև

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին անձնական դասեր քաղել Հակոբի ու Եսավի փորձառություններից։ Գաղափարներից մեկն է՝ հրավիրել նրանց գրատախտակին կազմել երկու ցանկ․ մեկում ներառեն հավերժական օրհնությունները, որոնք Աստված ցանկանում է մեզ տալ, իսկ մյուսում՝ աշխարհիկ բաներ, որոնք շեղում են մեզ այդ օրհնություններից։ Դասարանի անդամները կարող են կարդալ Ծննդոց 25․29-34-ը, փոխարինելով «անդրանկութիւնը» առաջին ցանկից որևէ բանով, իսկ «շիկաթանը» երկրորդ ցանկից որևէ բանով։ Հակառակորդն ինչպե՞ս է համոզում մեզ Աստծո օրհնությունները փոխարինել պակաս արժեք ունեցող բաներով։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին խորհուրդ տալ միմյանց, թե ինչպես կենտրոնանալ Փրկիչի և հավերժական օրհնությունների վրա, որոնք Նա առաջարկում է մեզ։

Ծննդոց 26․18-25, 32-33

Հիսուս Քրիստոսը կենդանի ջրի աղբյուր է։

  • Ծննդոց 26 գլխում մի քանի անգամ նշվում է, որ Իսահակը և իր ընտանիքը ստիպված են եղել ջրհորներ փորել ջուր գտնելու համար, և դա հաճախ մեծ ջանքեր է պահանջել։ Այդ փաստը կարող է օգնել ձեզ ուսուցանել դասարանի անդամներին ջանքերի մասին, որոնք նրանք պետք է գործադրեն Փրկիչի «կենդանի ջուրը» (տես Հովհաննես 4․10) իրենց կյանքում ունենալու համար։ Հավանաբար դուք կարող եք ցուցադրել դա՝ գրատախտակին նկարելով հողի տակ խորը թաղված ջրի մի աղբյուր։ Դասարանի անդամները կարող են հերթով ջնջել հողի մի բարակ շերտ, մինչ նկարագրում են, թե ինչպես կարող են գտնել Փրկիչի կենդանի ջուրը։ Խրախուսեք նրանց օգտագործել Սուրբ գրքերի ուղեցույցը, որպեսզի գտնեն հատվածներ, որոնք առնչվում են բաների հետ, որոնցով նրանք կիսվում են։

    Նկար
    հնադարյան ջրհոր

    Ջրհոր հնադարյան Բերսաբէում, որտեղ Աբրահամը և Իսահակը ջրհորներ փորեցին։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Ամուսնությունը և ընտանիքը Աստծո ստեղծագործություններն են

Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը բերում է որոշ պատճառներ, թե ինչու են ամուսնությունն ու ընտանիքը առանցքային Աստծո ծրագրում․

«Տղամարդու և կնոջ ամուսնության վրա հիմնված ընտանիքը լավագույն պայմաններն է ստեղծում Աստծո ծրագրի իրականացման համար․ երեխաների ծննդի համար, ովքեր գալիս են Աստծո մոտից մաքուր ու անմեղ վիճակում, և սովորելու և նախապատրաստվելու միջավայրի համար, որի կարիքը նրանք կունենան հաջողակ մահկանացու կյանքի և գալիք աշխարհում հավերժական կյանքի համար։ Նման ամուսնությունների վրա կառուցված մի քանի ընտանիքներն անգամ կենսական նշանակություն կարող են ունենալ հասարակության գոյատևման և ծաղկունքի համար։ …

… Սակայն մեր հայտարարությունները ամուսնության և ընտանիքի դերի մասին չեն հիմնվում հասարակական կարծիքի վրա, այլ հիմնվում են ճշմարտության վրա, որ դրանք Աստծո ստեղծագործություններն են։ Նա էր, որ սկզբում ստեղծեց Ադամին ու Եվային Իր պատկերով, արու և էգ, և միացրեց նրանց որպես ամուսին և կին, որ դառնան «մեկ մարմին» և շատանան ու լցնեն երկիրը։ Յուրաքանչյուր անհատ ունի աստվածային տեսք, սակայն ամուսնու և կնոջ ամուսնական միության մեջ է, երբ նրանք մեկ են դառնում, որ մենք թերևս ձեռք ենք բերում Աստծո պատկերով՝ արու և էգ, ստեղծված լինելու ամենալիարժեք իմաստը։ … Նման ամուսնությունը … երջանկության ծրագրի մասն է, ճիշտ, ինչպես Անկումը և Քավությունը» («Ինչո՞ւ ամուսնություն, ինչո՞ւ ընտանիք», Լիահոնա, մայիս 2015, 52)։

Բարելավել մեր ուսուցումը

Կենտրոնացրեք ձեր ուսուցումը վարդապետության վրա: Երբ հրավիրում եք դասարանի անդամներին կիսվել, համոզվեք, որ քննարկումը միշտ կենտրոնացած եք պահում սուրբ գրությունների վարդապետության վրա։ Դուք կարող եք անել դա, խնդրելով դասարանի անդամներին դասարանում կարդալ սուրբ գրություններից հատվածներ, հարցեր տալ դրանց վերաբերյալ և հրավիրել դասարանի անդամներին կիսվել ուսուցանված վարդապետության մասին իրենց վկայություններով։

Տպել