Հին Կտակարան 2022
Փետրվարի 28-ից մարտի 6-ը Ծննդոց 28-33․ «Իրաւի Եհովան այստեղ է»


Փետրվարի 28-ից մարտի 6-ը Ծննդոց 28-33․ «Իրաւի Եհովան այստեղ է», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Փետրվարի 28-ից մարտի 6-ը Ծննդոց 28-33, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Տիխուանա Մեքսիկա տաճար

Փետրվարի 28-ից մարտի 6-ը

Ծննդոց 28-33

«Իրաւի Եհովան այստեղ է»

Մինչ պատրաստվում եք ուսուցանել, աղոթքով խորհեք, թե ձեր դասարանի անդամների համար Ծննդոց 28-33 գլուխների որ սկզբունքները կարող են ամենաօգտակարը լինել։ Հետևյալ գաղափարները նախատեսված են ձեր անձնական ուսումնասիրությունը և ոգեշնչումը բարելավելու համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Կիրակնօրյա դպրոցում հավաքվելու օրհնություններից մեկն այն է, որ անդամները կարող են օգնել միմյանց իմաստ գտնել սուրբ գրություններում։ Խրախուսեք դասարանի անդամներին կիսվել կողքինի հետ, թե Սուրբ Հոգին ինչ է սովորեցրել նրանց, մինչ այս շաբաթ ուսումնասիրել են սուրբ գրությունները։ Մի քանիսին կարող եք հրավիրել դասարանի հետ կիսվել իրենց քննարկածով։ Սա կարող է լավ նախաբան լինել ձեր դասարանային քննարկման համար։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ծննդոց 28․10-22

Տաճարում մենք ուխտեր ենք կապում Աստծո հետ

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ Բեթէլում Հակոբի ունեցած փորձառության իմաստը, որը նկարագրված է Ծննդոց 28․10-22-ում։ Նրանք կարող են սկզբում վերանայել Ծննդոց 27․41-45, 28․1-5 հատվածները և քննարկել Հակոբի կյանքը այդ ժամանակահատվածում։ Ինչպիսի՞ զգացողություններ ուներ Հակոբը։ Ապա դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Ծննդոց 28․10-22։ Այս փորձառությունն ինչպե՞ս օրհնեց Հակոբին։ Ինչպե՞ս նա մխիթարություն գտավ։ Հակոբի փորձառությունն ինչպե՞ս կարող է ոգեշնչել մեզ, մինչ մենք երկրպագում ենք տաճարում։ Դասարանը կարող է նաև երգել, կարդալ կամ լսել “Nearer, My God, to Thee” (Hymns, no. 100) օրհներգը, որը հիմնված է այդ հատվածների վրա։ Նրանք կարող են կիսվել արտահայտություններով երգից կամ Ծննդոց 28․10-22 հատվածներից, որոնք հիշեցնում են նրանց իրենց ունեցած փորձառությունները, մինչ փորձել են մոտենալ Փրկիչին։

  • Սանդուղքը, որը Հակոբը տեսավ իր երազում, հաճախ համեմատվել է տաճարային ուխտերի հետ։ Գուցե դուք կարող եք ցույց տալ կամ նկարել մի սանդուղք և տաճար։ Դասարանի անդամները կարող են վերանայել Ծննդոց 28.10-22 հատվածները և քննարկել, թե Հակոբի երազի սանդուղքը մեզ ինչ է սովորեցնում տաճարի մասին։ Ուրիշ ի՞նչ ենք գտնում այդ հատվածներում, որ հիշեցնում են մեզ մեր տաճարային ուխտերի շնորհիվ ստացած օրհնությունների մասին։ (Տես «Տաճարային օժտման մասին» և «Տաճարային կնքման մասին» [temples.ChurchofJesusChrist.org]։)

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել Աբրահամի ուխտի խոստումների մասին, որոնք Տերը վերականգնեց Հակոբի հետ, կարող եք հրավիրել նրանց կարդալ Ծննդոց 28․10-15 հատվածները և քննարկել, թե ինչպես կարող ենք մենք այսօր ստանալ այդ օրհնությունները (տես նաև Ծննդոց 12․2-3)։ Նրանք կարող են նաև կարդալ Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի ելույթը «Օժանդակ սկզբնաղբյուրներում», որոնելով օրհնությունները, որոնք տրվում են ուխտեր կապելու և պահելու արդյունքում։ Հակոբն ինչպե՞ս է օրհնվել՝ ստանալով Ծննդոց 28․10-15-ում գտնվող խոստումները։ Ի՞նչ կապեր ենք տեսնում այդ հատվածների իրադարձությունների և Ծննդոց 29 և 30 գլուխների իրադարձությունների միջև (Հակոբն ամուսնանում է և զավակներ ունենում)։ Ինչպե՞ս է Տերն օրհնում մեզ, երբ կապում և պահում ենք սրբազան ուխտեր։

Նկար
Հակոբն ու Եսավը գրկախառնված

Հակոբը և Եսավը գրկախառնված, Ռոբերտ Թ․ Բարեթ

Ծննդոց 32-33

Փրկիչը կարող է օգնել մեզ հաղթահարել մեր ընտանիքներում առկա տարաձայնությունները

  • Ծննդոց 32-33 գլուխները կարող են ոգեշնչել դասարանի անդամներին, ովքեր ցանկանում են ապաքինում գտնել իրենց ընտանեկան հարաբերություններում։ Կարող է օգտակար լինել խնդրել դասարանի որևէ անդամի համառոտ ամփոփել Ծննդոց 27-ում արձանագրված իրադարձությունները։ Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր Ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում ներառում է խորհելու հարցեր, մինչ ուսումնասիրում եք Ծննդոց 32-33-ը։ Հավանաբար դասարանի անդամները կարող են ընտրել այդ հարցերից մեկը և փնտրել պատասխանները գլուխներում։ Նրանք գուցե նաև ցանկանան կիսվել փորձառություններով, երբ փորձել են հարթել իրենց ընտանեկան լարված հարաբերությունները։ Խրախուսեք նրանց քննարկել, թե ինչպես է Երկնային Հայրը օգնել նրանց։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Մենք ուխտի զավակներ ենք։

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ուսուցանել է․

«Մկրտվելիս մենք խոստանում ենք ծառայել Տիրոջը և պահել Նրա պատվիրանները։ Երբ մենք ճաշակում ենք հաղորդությունը, մենք նորոգում ենք այդ ուխտը և հայտարարում ենք, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել Հիսուս Քրիստոսի անունը: Այդպիսով, մենք որդեգրվում ենք որպես Նրա որդիներ և դուստրեր և ճանաչվում ենք որպես եղբայրներ և քույրեր: Նա է Հայրը մեր նոր կյանքի: Ի վերջո, սուրբ տաճարում մենք կարող ենք կցորդ ժառանգներ դառնալ հավերժական ընտանիքի օրհնություններին, ինչպես խոստացվել էր Աբրահամին, Իսահակին, Հակոբին և նրանց սերունդներին: Այսպիսով, սելեստիալ ամուսնությունը վեհացման ուխտն է:

«Երբ մենք հասկանում ենք, որ մենք ուխտի զավակներ ենք, մենք գիտենք, թե ով ենք մենք, և ինչ է Աստված սպասում մեզանից: Նրա օրենքը գրված է մեր սրտերում: Նա մեր Աստվածն է, և մենք Նրա ժողովուրդն ենք: Ուխտի նվիրված զավակները մնում են անսասան՝ նույնիսկ ձախորդության մեջ: Երբ այդ վարդապետությունը խորապես արմատավորվում է մեր սրտերում, նույնիսկ մահվան խայթը մեղմանում է, և մեր հոգևոր տոկունությունն ուժեղանում է» («Ուխտեր», Լիահոնա, նոյեմբեր 2011, 88)։

Բարելավել մեր ուսուցումը

Օգնեք ուսանողներին գործել ստացված հուշումներին համապատասխան։ «Ճշմարտապես դարձի գալը ավելին է, քան պարզապես Հոգին զգալը, որը հաստատում է ճշմարտությունը մեր հոգիներին։ Մենք նաև պետք է գործենք համաձայն այդ ճշմարտությունների։ Բացի սովորողներին օգնելուց, որ զգան ու ճանաչեն Հոգին, օգնեք նրանց գործել ստացված հուշումներին համապատասխան» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 10

Տպել