Հին Կտակարան 2022
Մարտի 14-20-ը Ծննդոց 42-50․ «Աստուած այն լաւի դարձնել խորհեց»


Մարտի 14-20-ը Ծննդոց 42-50. «Աստուած այն լաւի դարձնել խորհեց» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մարտի 14-20-ը Ծննդոց 42-50, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Հովսեփը Եգիպտոսից

Հովսեփը Եգիպտոսից, Ռոբերտ Թ․ Բարեթ

Մարտի 14-20-ը

Ծննդոց 42-50

«Աստուած այն լաւի դարձնել խորհեց»

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարն ասել է․ «Հոգևոր հասկացողությունը, որով օրհնված ենք ես և դուք … պարզապես չէր կարող տրվել մեկ այլ անձնավորության (“Seek Learning by Faith,” Ensign, Sept. 2007, 67)։ Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին ձեռք բերել իրենց անձնական հոգևոր հասկացողությունը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի դասարանի անդամներին հնարավորություն տաք կիսվել սուրբ գրությունների անձնական և ընտանեկան ուսումնասիրության ժամանակ իրենց սովորածով, կարող եք դասի սկզբում տալ նմանատիպ հարցեր․ Այդ գլուխներից ո՞ր հատվածն է գրավել ձեր ուշադրությունը։ Ո՞ր հատվածն եք կարդացել մի քանի անգամ։ Ո՞ր հատվածով եք կիսվել որևէ մեկի հետ։ Ո՞ր հատվածն է առիթ հանդիսացել իմաստալի քննարկում ծավալել ձեր ընտանիքի կամ ընկերների հետ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ծննդոց 45․1-15, 50․15-21

Ներումը խաղաղություն է բերում

  • Նախքան կսկսեք քննարկումը, թե Հովսեփի փորձառությունն ինչ է ուսուցանում ներման մասին, օգտակար կարող է լինել, որ մեկը հակիրճ պատմի Ծննդոց 37, 39-45-ի պատմությունը։ Հովսեփի համար ինչո՞ւ էր դժվար ներել իր եղբայրներին։ Ո՞ր փորձառությունները կամ հատկանիշներն են ներելու համար ուժ տվել Հովսեփին (տես, օրինակ Ծննդոց 45․1-15 կամ 50․15-21)։ Հովսեփի օրինակն ինչպե՞ս կարող է օգնել մեզ ավելի ներող լինել։

    “Forgiveness: My Burden Was Made Light” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը ներկայացնում է ներելու մեկ այլ ոգեշնչող օրինակ։ Փրկիչն ինչպե՞ս է օգնում մեզ ներել ուրիշներին։

  • Ի՞նչ օրհնություններ եկան, երբ Հովսեփը ներեց իր եղբայրներին։ Հետաքրքիր է համեմատել Հակոբի ընտանեկան հարաբերությունները պատմության սկզբում (տես, օրինակ Ծննդոց 37․3-11) և վերջում (տես Ծննդոց 45․9-15, 50․15-21)։ Ներումն ի՞նչ դեր խաղաց Հովսեփի ընտանիքում կատարված փոփոխություններում։ Ի՞նչ տեղի կունենար, եթե Հովսեփը չցանկանար ներել։ Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին առաջարկել եղանակներ, որոնցով այս պատմությունը կարող է օգնել ընտանիքներին հաղթահարել հակառակությունը և նախանձը։

Ծննդոց 45․5-11, Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 50․24-38 (Աստվածաշնչի հավելվածում)

Հովսեփի, Մովսեսի և Ջոզեֆ Սմիթի գործերը վկայում են Հիսուս Քրիստոսի առաքելության մասին

  • Վերականգնված ավետարանի լույսի ներքո մենք գիտենք, որ Հովսեփը, ով փրկեց իր ընտանիքը սովից, նաև մարգարեացավ մեծ օրհնությունների մասին, որ մի օր գալու էին Մովսեսի և Ջոզեֆ Սմիթի միջոցով։ Եվ այս բոլոր մարգարեները մեզ մատնացույց են անում մեր Մեծ Ազատարարին՝ Հիսուս Քրիստոսին։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին տեսնել Փրկչին այս երեք մարգարեների սպասավորությունում, կարող եք գրատախտակին գծել մի աղյուսակ՝ «Օժանդակ սկզբնաղբյուրներում» տրվածի նման։ Դասարանի անդամները կարող են աշխատել միասին և լրացնել այն։ Ապա նրանք կարող են լրացնել սյունակները, նկարագրելով Եգիպտոսի Հովսեփի, Մովսեսի և Ջոզեֆ Սմիթի գործերը, օգտվելով Ծննդոց 45․5-11 և Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 50․24-38 հատվածներից սովորածից (Աստվածաշնչի հավելվածում)։ Այդ մարգարեների սպասավորությունն ինչպե՞ս է վկայում և մատնանշում Փրկիչի առաքելությունը։ (Եգիպտոսի Հովսեփի և Փրկիչի կյանքի նմանությունների համար տես Ծննդոց 37․3 և Մատթեոս 3․17, Ծննդոց 37․26-28 և Մատթեոս 26․14-16, Ծննդոց 45․5-7 և Ղուկաս 4․18, Ծննդոց 47․12 և Հովհաննես 6․35, տես նաև Մովսես 6․63։)

    Նկար
    Եգիպտոսի Հովսեփը տեսնում է տեսիլք՝ Ջոզեֆ Սմիթը ստանում է ոսկե թիթեղները

    Հովսեփը Եգիպտոսից, Պոլ Ման

Ծննդոց 50․19-21

Աստված կարող է օգնել մեզ իմաստ գտնել մեր փորձություններում։

  • Իր բազում փորձությունների ընթացքում գուցե Հովսեփի համար պարզ չէր, սակայն նա, ի վերջո, կարողացավ հետ նայել Եգիպտոսում իր ունեցած ձախորդություններին և տեսնել, որ «Աստուած այն լաւի դարձնել խորհեց» (Ծննդոց 50․20)։ Եթե մենք կարողանայինք այցելել Հովսեփին փոսի կամ բանտի մեջ, ինչպե՞ս կմխիթարեինք նրան։ Փորձության պահին մեզ ինչպե՞ս կարող է օգնել Ծննդոց 50․19-21 հատվածներում արտահայտված միտքը։ Գուցե դասարանի անդամները ցանկանան խոսել եղանակների մասին, որոնցով Աստված օրհնել է նրանց՝ անկախ իրենց ունեցած դժվարին փորձառություններից։ Նման մի օրինակ կարող եք գտնել “Unto All the World: The Sam Family” (ChurchofJesusChrist.org) տեսանյությում։ Այդ սկզբունքի մեր հասկացողությանն ի՞նչ է ավելացնում Վարդապետություն և Ուխտեր 122 բաժինը։

Նկար
additional resources icon

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Մարգարեների կյանքը վկայում է Հիսուս Քրիստոսի և Նրա առաքելության մասին

Եգիպտոսի Հովսեփի, Մովսեսի և Ջոզեֆ Սմիթի կյանքը մեզ կարող է հիշեցնել Հիսուս Քրիստոսի մասին։ Դասարանի անդամները կարող են լրացնել այս աղյուսակը, իսկ հետո սյունակներ ավելացնել Եգիպտոսի Հովսեփի (տես Ծննդոց 45․5-11), Մովսեսի (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 50․24, 29, 34-36 [Աստվածաշնչի հավելվածում]), և Ջոզեֆ Սմիթի համար (տես Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ծննդոց 50․26-28, 30-33 [Աստվածաշնչի հավելվածում])։

Հիսուս Քրիստոս

Ովքե՞ր ազատվեցին։

Ինչի՞ց նրանք ազատվեցին։

Ի՞նչ արվեց նրանց ազատելու համար։

Բարելավել մեր ուսուցումը

Տվեք այնպիսի հարցեր, որոնք հրավիրում են վկայել։ Հարցերը, որոնք կքաջալերեն սովորողներին վկայություն բերել, կարող են Հոգուն հրավիրելու արդյունավետ միջոց լինել։ Օրինակ, երբ ուսուցանեք Ծննդոց 45․1-15-ը, կարող եք ուղղել այսպիսի հարց. «Ի՞նչ օրհնություններ եք ունեցել ինչ-որ մեկին ներելու արդյունքում» (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 32

Տպել