Հին Կտակարան 2022
Մարտի 7-13-ը Ծննդոց 37-41․ «Եհովան Յովսէփի հետ էր»


Մարտի 7-13-ը Ծննդոց 37-41․ «Եհովան Յովսէփի հետ էր», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մարտի 7-13-ը Ծննդոց 37-41, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Եգիպտոսի Հովսեփը բանտում

Եգիպտոսի Հովսեփը բանտում, Ջեֆ Վորդ

Մարտի 7-13-ը

Ծննդոց 37-41

«Եհովան Յովսէփի հետ էր»

Նախատեսված չէ, որ դուք ուսուցանեք այս համառոտ շարադրանքի բոլոր վարժությունները։ Երբ պատրաստվում եք ուսուցանել, աղոթեք, որ Հոգին օգնի ձեզ իմանալ, թե այս համառոտ շարադրանքի որ վարժությունները (եթե կան այդպիսիք) կարող են լավագույնս համապատասխանել ձեր դասարանի կարիքներին։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին կիսվել սուրբ գրությունների իրենց անհատական կամ ընտանեկան ուսումնասիրության ընթացքում սովորածով, կարող եք հրավիրել նրանց արտահայտություն գտնել Ծննդոց 37-41 գլուխներում, որն ամփոփում է դասը կամ սկզբունքը, որը նրանց կարծիքով կարևոր է։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ծննդոց 37․1-28, 39, 40․1-19, 41․9-45

«Տերը Հովսեփի հետ էր» նրա ձախորդությունների ժամանակ

  • Ձեր դասարանի անդամները գուցե դժվար փորձություններով են անցնում, ինչպես Հովսեփը։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ոգեշնչվել Հովսեփի օրինակով, կարող եք նրանց բաժանել երեք խմբի և խնդրեք յուրաքանչյուր խմբին ուսումնասիրել հետևյալ սուրբ գրություններից մեկը. Ծննդոց 39, 40․1-19 կամ 41․9-45։ Ապա յուրաքանչյուր խումբը կարող է կիսվել, թե Տերն ինչպե՞ս էր Հովսեփի հետ նրա դժվարին պահերին։ Եթե հարմար գտնեն, դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ Տերը նրանց հետ է եղել դժվար փորձության ժամանակ։ Ինչպե՞ս կարող ենք սովորել ավելի լավ տեսնել Տիրոջ ներկայությունը մեր կյանքում։

  • Այս առարկայական դասը կարող է օգնել մեզ ցուցադրել, թե ինչպես կարող ենք վեր բարձրանալ ձախորդություններից․ մի թեթև առարկա, ինչպես օրինակ փոքր պլաստմասե գնդակ, դրեք չոր բրնձով կամ լոբու հատիկներով մինչև կեսը լցված տարայի հատակին։ Հրավիրեք որևէ մեկին զգուշորեն թափահարել տարան, մինչև գնդակը բարձրանա վերև։ Ինչպե՞ս է Հովսեփը նման գնդակին։ Դասարանի անդամները կարող են կիսվել Ծննդոց 37․5-11, 39, 40․1-19, 41․9-45-ում տրված օրինակներով, երբ Տերն օգնել է Հովսեփին վեր բարձրանալ ձախորդություններից։ Նրանք կարող են նաև կիսվել ժամանակներով, երբ Տերն օգնել է իրենց նման եղանակներով։

  • Դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին երգել կամ կարդալ ճիշտ ընտրություն կատարելու վերաբերյալ օրհներգի բառեր, ինչպես օրինակ «Գործիր շիտակ» (Հիմներ և մանկական երգեր, հ. 34)։ Դասարանի անդամները կարող են Ծննդոց 37․1-28, 39, 40․1-19, 41․9-45 հատվածներում գտնել այնպիսի մտքեր կամ արտահայտություններ, որոնք լուսաբանում են օրհներգի ուղերձները։ Հովսեփն ինչպե՞ս օրհնվեց, անկախ իր ձախորդություններից, երբ արեց այն, ինչը ճիշտ էր։ Ե՞րբ է Տերն օրհնել մեզ ձախորդության պահին ճիշտ բաներ անելու համար։

Ծննդոց 37․5-11, 40, 41․1-38

Եթե մենք հավատարիմ լինենք, Տերը կառաջնորդի և կոգեշնչի մեզ։

  • Չնայած ոչ բոլորն են անձնական հայտնություն ստանում երազների միջոցով, կան բաներ, որ մենք կարող ենք սովորել հայտնության մասին Հովսեփի, փարավոնի ծառաների և փարավոնի փորձառություններից։ Կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել Ծննդոց 37․5-11, 40․5-8, 41․14-25, 37-38 հատվածները և կիսվել ցանկացած բանով, որ սովորում են հայտնության վերաբերյալ։ Դուք կարող եք նաև հրավիրել նրանց կիսվել, թե ինչն է օգնել իրենց նախապատրաստվել ստանալու, հասկանալու և գործելու՝ ըստ հայտնության։

    Նկար
    Հովսեփը բանտում երազներ մեկնաբանելիս

    Հովսեփը մեկնաբանում է մատռվակի և հացագործի երազները, Ֆրանկոս Ջերարդ

Ծննդոց 39․1-20

Տիրոջ օգնությամբ մենք կարող ենք փախչել գայթակղությունից։

  • Կարող եք խնդրել դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են սովորել գայթակղություններից խուսափելու մասին, երբ այս շաբաթ կարդացել են Ծննդոց 39 գլուխը։ Հովսեփն ի՞նչ արեց գայթակղությունը հաղթահարելու համար (տես 7-12 հատվածներ)։ “Leave the Party” և “Dare to Stand Alone” (ChurchofJesusChrist.org) տեսանյութերը ներկայացնում են մարդկանց օրինակներ, ովքեր դիմակայել են գայթակղությանը։ Կարող եք խնդրել դասարանի անդամներին կազմել գործերի ցանկ, որոնք մենք կարող ենք անել, որպեսզի գայթակղությունների հանդիպելիս ստանանք Աստծո զորությունը։ (Դասարանի անդամները կարող են գաղափարներ գտնել Մատթեոս 4․1-11 հատվածներում կամ Սուրբ գրքերի ուղեցույցի «Գայթակղել, Գայթակղություն» վերնագրի ներքո գտնվող սուրբ գրությունների ցանկում [scriptures.ChurchofJesusChrist.org]։)

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Հովսեփի օրինակը` օգնելով դասարանի անդամներին դիմագրավել սեռական մեղք գործելու գայթակղությանը։ Ի լրացում Ծննդոց 39․1-20-ի ուսումնասիրությանը, դասարանի անդամները կարող են դիտել “Chastity: What Are the Limits?” տեսանյութը (ChurchofJesusChrist.org) կամ ուսումնասիրել «Սեռական անարատություն» բաժինը (Երիտասարդներին զորացնելու համար [2011], 35-37)։ Նրանք կարող են կիսվել, թե ինչ են սովորում սեռական մեղք հարուցող մտքերին, խոսքերին և արարքներին դիմակայելու մասին։ «Ապաշխարություն» (Երիտասարդներին զորացնելու համար, 28-29) բաժինի ուսունասիրությունը կարող է օգնել դասարանի անդամներին հասկանալ հնարավորությունը, որը Հիսուս Քրիստոսն առաջարկում է մեզ ապաշխարելու համար։

Ծննդոց 41․15-57

Մենք պետք է նախապատրաստվենք հնարավոր դժվարություններին։

  • Դուք կարող եք խնդրել դասարանի մի անդամի նկարագրել փարավոնի երազները (տես Ծննդոց 41․15-24), իսկ մեկ ուրիշին՝ կիսվել Հովսեփի մեկնաբանություններով (տես 25-32 հատվածները)։ Հովսեփն ի՞նչ առաջարկեց անել (տես 33-36, 47-49 հատվածներ)։ Այս պատմությունից ի՞նչ դասեր կարող ենք քաղել մեր օրերի համար (տես Նախագահ Գորդոն Բ․ Հինքլիի խորհուրդը «Օժանդակ սկզբնաղբյուրներում»)։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Նախապատրաստվել նեղություններին։

Նախագահ Գորդոն Բ․ Հինքլին ասել է․ «Ես հորդորում եմ ձեզ համեստ լինել ձեր ծախսերի մեջ, կարգապահ լինել գնումների մեջ և հնարավորինս խուսափել պարտքերից։ Վճարեք ձեր պարտքերը որքան կարող եք արագ։ … Ունեցեք խնայողություններ, նույնիսկ եթե քիչ լինեն» (“To the Boys and to the Men,” Ensign, Nov. 1998, 54)։

Բարելավել մեր ուսուցումը

Լսելը սիրո դրսևորում է: «Խնդրեք Երկնային Հորը, որ օգնի ձեզ հասկանալ, թե ինչ են ասում ձեր դասարանի անդամները։ Երբ հոգատարությամբ ուշադրություն դարձնեք նրանց ասված ու չասված խոսքերին, դուք ավելի լավ կհասկանաք նրանց կարիքները» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 34

Տպել