Հին Կտակարան 2022
Մարտի 21-27-ը Ելից 1-6․ «Ես հիշեցի իմ ուխտը»


Մարտի 21-27-ը Ելից 1-6․ «Ես հիշեցի իմ ուխտը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մարտի 21-27-ը Ելից 1-6, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Մովսեսը և վառվող թուփը

Մովսեսը և վառվող թուփը, Հարի Անդերսոն

Մարտի 21-27-ը

Ելից 1-6

«Ես հիշեցի իմ ուխտը»

Մինչ կկարդաք Ելից 1-6, մտածեք մարդկանց մասին, ում ուսուցանում եք։ Այս գլուխների ո՞ր ճշմարտությունները ավելի իմաստալի կլինեն նրանց համար։ Ինչպե՞ս կօգնեք նրանց բացահայտել այդ ճշմարտությունները։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Կարող ենք խրախուսել դասարանի անդամներին կիսվել իրենց սովորածով, գրատախտակին գրելով նմանատիպ մի հարց․ Երբ կարդացել եք Ելից 1-6-ը, ի՞նչ եք նկատել, որը չէիք նկատել նախկինում։ Դասարանի անդամներին հրավիրեք կիսվել իրենց պատասխաններով։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ելից 1-2

Հիսուս Քրիստոսը մեր Ազատարարն է։

  • Չնայած Ելից 1-2-ում Փրկիչն անվանապես չի նշվում, այդ պատմությունը կարող է օգնել դասարանի անդամներին հավատալ մեզ գերությունից ազատելու Նրա առաքելությանը։ Դասարանի անդամները կարող են բառեր կամ արտահայտություններ գտնել Ելից 1-2 գլուխներում, որոնք նկարագրում են դժվարությունները, որոնց հանդիպել էին իսրայելացիները։ Այդ նկարագրություններն ինչո՞վ են նման հոգևոր գերությանը կամ այլ դժվարություններին, որոնց մենք հանդիպում ենք։ Իսրայելի զավակներն ինչպե՞ս էին ազատություն փնտրում, և Աստված ինչպե՞ս պատասխանեց նրանց (տես նաև Ելից 2․23-25, 3․7-8)։ Ինչպե՞ս ենք մենք ապավինում Աստծո զորությանը, երբ կարիք ունենք ազատվելու։ Աստված ինչպե՞ս է պատասխանում օգնության մեր աղերսներին։ Դասարանի անդամները կարող են լրացուցիչ մտքեր փնտրել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի «Մեր կյանք հրավիրել Հիսուս Քրիստոսի զորությունը» ելույթում (Լիահոնա, մայիս 2017, 39-42)։

    Նկար
    Մանուկ Մովսեսը զամբյուղում

    Մովսեսը եղեգների մեջ, © Providence Collection/licensed from goodsalt.com

Ելից 3-4

Երբ մենք կատարում ենք Տիրոջ գործը, մենք կարող ենք ունենալ Տիրոջ զորությունը։

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնից առաջարկում է Ելից 3–4-ում փնտրել, թե Տերն ինչպես արձագանքեց իսրայելացիներին գերությունից ազատելու Մովսեսի մտահոգություններին։ Եթե ուսանողներն արել են այդ վարժությունը տանը, հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով։ Կամ կարող եք կատարել այդ վարժությունը ամբողջ դասարանով։ Մասնավորապես, դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Ելից 3․11-18, 4․1-17-ը, փնտրելով Մովսեսի մտահոգությունները և Տիրոջ արձագանքը դրանցից յուրաքանչյուրին։ Տիրոջ արձագանքներն ինչպե՞ս կարող են օգնել մեզ, երբ մենք կասկածներ ունենք Նրա գործը կատարելու մեր ունակությունների վերաբերյալ։

Ելից 3․5

Մենք պետք է ակնածանք ցուցաբերենք սուրբ բաների և վայրերի հանդեպ

  • Ինչպե՞ս կարող եք օգտագործել Մովսեսի օրինակը քննարկում ոգեշնչելու համար, թե ինչպես պետք է վերաբերվենք սուրբ բաներին։ Օրինակ, Ելից 3․5 հատվածը միասին կարդալուց հետո դուք կարող եք ցուցադրել սրբազան առարկաներ կամ դրանց նկարներ (ինչպես օրինակ՝ սուրբ գրություններ կամ տաճարներ) և սովորական առարկաներ կամ սովորական առարկաների նկարներ (ինչպես օրինակ՝ աշխարհիկ գրքեր կամ սովորական շենքեր)։ Դասարանի անդամները կարող են խոսել այլ բաների մասին, որոնք սուրբ են համարում, և կիսվել, թե ինչպես են ակնածանք ցուցաբերում դրանց հանդեպ (տես նաև Ղևտացոց 19․30, Վարդապետություն և Ուխտեր 6․10-12)։ Ինչո՞ւ է Փրկիչը ցանկանում, որ մենք ակնածանքով վերաբերվենք սուրբ առարկաներին։

Ելից 5․4-9, 20-23, 6․1-13

Տիրոջ նպատակները կիրականանան Իր իսկ ժամանակին։

  • Հուսահատեցնող է, երբ բարիք գործելու մեր անկեղծ ջանքերը կարծես ապարդյուն են անցնում․ գուցե ընկերը չի արձագանքում սպասավորելու մեր ջանքերին կամ քմահաճ զավակի համար ասված մեր աղոթքները, կարծես, անպատասխան են մնում։ Որպեսզի իմանան Մովսեսի նմանօրինակ մի փորձառության մասին, դասարանի անդամները կարող են կարդալ Ելից 5․4-9, 20-23։ Տերն ինչպե՞ս օգնեց Մովսեսին հաղթահարել իր հիասթափությունը (տես Ելից 6․1-13)։ Դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, երբ նրանք անմիջապես չեն տեսել Տիրոջը ծառայելու իրենց ջանքերի արդյունքները։ Այդ գլուխներում Մովսեսի ունեցած փորձառությունը ի՞նչ է ուսուցանում մեզ այն բանի վերաբերյալ, թե մենք ինչպես պետք է արձագանքենք նման իրավիճակներում։ (Տես նաև «Լրացուցիչ սկզբնաղբյուրները»։)

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Մենք ծառայում ենք ուրիշներին Տիրոջ համար։

Նախագահ Ջոյ Դ․ Ջոնսը պատմել է, թե ինքն ու իր ամուսինը ինչպես են հավատարմորեն ծառայել՝ սպասավորության հանձնարարություն ստանալով, սակայն հաջողություններ չեն տեսել իրենց ջանքերում։ Զույգը խորհում և աղոթում էր առաջնորդության համար։ Իրենց աղոթքների պատասխանների մասին հիշելով, Նախագահ Ջոնսն ասել է․

«Մենք հասկացանք, որ սրտանց ձգտում էինք ծառայել այս ընտանիքին և ծառայել մեր եպիսկոպոսին, սակայն մենք պետք է հարցնեինք ինքներս մեզ, թե արդյո՞ք ծառայում էինք Տիրոջ հանդեպ սիրուց դրդված։ Բենիամին թագավորը հստակեցրել է այս պնդումը, հայտարարելով․ «Ահա, ես ասում եմ ձեզ՝ քանի որ ես ասացի, որ ես անցկացրել եմ իմ օրերը ձեզ ծառայելով, ես չեմ ցանկանում պարծենալ, քանզի ես միայն եղել եմ Աստծո ծառայության մեջ» [Մոսիա 2․16, շեշտադրումն ավելացված է]։

Այսպիսով, ո՞ւմ էր ծառայում Բենիամին թագավորը։ Երկնային Հորը և Փրկիչին։ Մարդկանց ծառայելիս, ում և ինչու հարցերի պատասխանների իմացությունն օգնում է մեզ հասկանալ, որ սիրո բարձրագույն դրսևորումը նվիրվածությունն է Աստծուն («Նրա համար», Լիահոնա, նոյեմբեր 2018, 50)։

Բարելավել մեր ուսուցումը

Կիսվեք հոգևոր փորձառություններով։ Հոգին ձեր դասարան հրավիրելու միջոցներից մեկն է՝ դասարանի անդամներին խրախուսել, որ կիսվեն, թե Սուրբ Հոգին ինչ է ուսուցանել նրանց, մինչ այս շաբաթ ուսումնասիրում էին սուրբ գրությունները։

Տպել