Հին Կտակարան 2022
Մարտի 28-ից ապրիլի 3-ը Ելից 7-13․ «Յիշեցէք այս օրը որ Եգիպտոսիցը դուրս եկաք»


Մարտի 28-ից ապրիլի 3-ը Ելից 7-13․ «Յիշեցէք այս օրը որ Եգիպտոսիցը դուրս եկաք», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մարտի 28-ից ապրիլի 3-ը Ելից 7-13, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Մովսեսը, Ահարոնը և Փարավոնը

Մովսեսը և Ահարոնը Փարավոնի պալատում, Ռոբերտ Թ․ Բարեթ

Մարտի 28-ից ապրիլի 3-ը

Ելից 7-13

«Յիշեցէք այս օրը որ Եգիպտոսիցը դուրս եկաք»

Ուսուցանելիս Հոգով առաջնորդվելու ձեր ունակությունը շատ կմեծանա, մինչ դուք ձեր անձնական հոգևոր փորձառությունը կունենաք՝ ուսումնասիրելով Ելից 7-13-ը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Մտածեք մեկ կամ երկու հարց, որոնք կարող են խրախուսել դասարանի անդամներին կիսվել իրենց գաղափարներով և փորձառություններով, որոնք նրանք ունեցել են, երբ անհատապես և իրենց ընտանիքներով ուսումնասիրել են Ելից 7-13 գլուխները։ Օրինակ, դուք կարող եք հարցնել․ «Այս շաբաթ ի՞նչ եք կարդացել, որն ամրացրել է ձեր հավատն առ Հիսուս Քրիստոսը» կամ «Ի՞նչ եք կարդացել, որը օրհնություն է եղել ձեր ընտանիքի համար»։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ելից 7-12

Մենք կարող ենք ընտրել փափկացնել մեր սրտերը

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին մտածել իրենց սրտերը Աստծուն ենթարկելու իրենց հոժարակամության մասին, կարող եք խնդրել նրանցից յուրաքանչյուրին կարդալ հետևյալ սուրբ գրություններից մեկը․ Ելից 7․14-25, 8․5-15, 8․16-19, 8․20-32, 9․1-7, 9․8-12, 9․22-26, 10․12-15, 10․21-29, 12․29-33։ Ապա նրանք կարող են գրատախտակին գրել բառեր կամ արտահայտություններ, որոնք նկարագրում են, թե փարավոնն ինչպես արձագանքեց տասը պատուհասներին, որոնք Աստված ուղարկեց եգիպտացիների վրա։ (Դուք կարող եք նշել, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանության մեջ ասվում է, որ փարավոնը կարծրացրել էր իր սիրտը։) Ինչո՞ւ էր Փարավոնն այդպես արձագանքում։ Ինչո՞ւ է երբեմն դժվար Աստծուն ենթարկել մեր սրտերը և կամքը։ Երկնային Հայրը և Հիսուս Քրիստոսն ինչպե՞ս են օգնում մեզ հաղթահարել այդ դժվարությունները։

  • Դասարան բերելով կարծր առարկա և փափուկ առարկա՝ դուք կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ, թե ինչ է նշանակում ունենալ կարծր կամ փափուկ սիրտ։ Դուք կարող եք դասարանով մեկ փոխանցել այդ երկու առարկաները, մինչ մեկը կարդում է Ելից 7-10 գլուխներում գտնվող փարավոնի սրտի նկարագրություններից մեկը (ինչպես օրինակ Ելից 9․22-35)։ Ինչո՞ւ է «կարծր» բառը լավ նկարագրում փարավոնի սիրտը։ Ի՞նչ են ուսուցանում այս հատվածներն այն մասին, թե ինչ է նշանակում փափուկ սիրտ ունենալ։ (Եթե օգտակար կլինի, դասարանի անդամները կարող են մտքեր փնտրել այս սուրբ գրություններից մեկում կամ մի քանիսում․ 1 Նեփի 2․16, Մոսիա 3․19, Ալմա 24․7-8, 62․41, Եթեր 12․27։) Փրկիչն ինչպե՞ս է օգնում մեզ փափկացնել մեր սրտերը։ “A Change of Heart” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը կարող է մեծացնել նրանց հասկացողությունը։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին մտածել, թե ինչու Տերը պատուհասներ ուղարկեց Եգիպտոսի վրա, կարող եք հրավիրել դասարանի յուրաքանչյուր անդամին ընտրել հետևյալ ցանկից մեկ հղում և գտնել հնարավոր պատճառները․ Ելից 3․20, 7․5, 17, 9․14-16, 10․1-2։ Կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին կիսվել, թե ինչպես են իրենք իմացել, որ «բոլոր երկրի մեջ [Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի] նմանը չկայ» (Ելից 9․14

Ելից 12

Զատիկը և հաղորդությունը սովորեցնում են Հիսուս Քրիստոսի միջոցով ազատվելու մասին։

  • Նշելով Զատիկի տոնը՝ Իսրայելի զավակները հիշել են, որ Տերն ազատել է իրենց ստրկությունից։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ Զատիկի խորհրդանիշը, կարող եք գրատախտակին գծել երկու սյունակ և վերնագրել Խորհրդանիշ և Հնարավոր նշանակություն, իսկ սյունակների վերևում ամրացնել Հիսուս Քրիստոսի նկարը։ Դասարանի անդամները կարող են ուսումնասիրել Ելից 12.1-13 հատվածները և գրել գրատախտակին ցանկացած բան այդ հատվածներից, որը կարող է խորհրդանշել Հիսուս Քրիստոսի միջոցով մեր ազատումը։ Ապա նրանք կարող են քննարկել, թե այդ խորհրդանիշերն ինչ են ուսուցանում մեզ Փրկիչի Քավության մասին (մի քանի գաղափարների համար տես «Օժանդակ սկզբնաղբյուրներում» տրված աղյուսակը)։ “The Passover” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը կարող է օգնել նրանց պատկերացնել, թե ինչ են կարդում Ելից 12-ում։

    Նկար
    people taking the sacrament

    Զատիկի կերակուրների նման հաղորդությունն օգնում է մեզ հիշել մեր Ազատարար Հիսուս Քրիստոսին։

  • Որոշ մարդկանց համար հաղորդությունը ոչ միշտ է այնքան հոգևոր, որքան պետք է լինի։ Խորհեք, թե քննարկելով Ելից 12 գլուխը, դասարանի բոլոր անդամներն ինչպե՞ս կարող են ավելի խորը իմաստ գտնել հաղորդության մեջ։ Օրինակ, երբ դասարանի անդամները վերանայեն Ելից 12-ը, դուք կարող եք հրավիրել նրանց կիսվել, թե այդ ժամանակների իսրայելացիները ինչ կասեին իրենց որդուն կամ դստերը, որը կհարցներ, թե ինչ նշանակություն ունի իրենց համար Զատիկը։ Դասարանի անդամներն այնուհետև կարող են քննարկել, թե նրանք ինչ կարող են ասել, եթե մեկը հարցներ, թե հաղորդությունն ինչ նշանակություն ունի նրանց համար, ներառելով ցանկացած միտք, որը նրանք քաղել են Զատիկից։ Դասարանի անդամներին կարող եք ժամանակ տալ մտածելու, թե ինչ կարող են անել ամեն օր Փրկչին հիշելու համար։ “Always Remember Him” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը կարող է օգնել նրանց։

Նկար
additional resources icon

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Զատիկն ուսուցանում է Փրկիչի մասին

Խորհրդանիշ

Հնարավոր նշանակությունը

Խորհրդանիշ

Գառը (Ելից 12․3-5)

Հնարավոր նշանակությունը

Հիսուս Քրիստոս

Խորհրդանիշ

Արյուն դրանդիների վրա (Ելից 12․7)

Հնարավոր նշանակությունը

Քավող արյունը Հիսուս Քրիստոսի, ով փրկում է մեզ

Խորհրդանիշ

Ուտել գառը (Ելից 12․8)

Հնարավոր նշանակությունը

Փրկչին դարձնենք մեր կյանքի մասը

Խորհրդանիշ

Լեղի խոտեր (Ելից 12․8)

Հնարավոր նշանակությունը

Ստրկության դառնությունը (մեղք)

Բարելավել մեր ուսուցումը

Լսեք։ «Լսելը սիրո դրսևորում է: Խնդրեք Երկնային Հորը, որ օգնի ձեզ հասկանալ, թե ինչ են ասում ձեր դասարանի անդամները: Երբ հոգատարությամբ ուշադրություն դարձնեք նրանց ասված ու չասված խոսքերին, դուք ավելի լավ կհասկանաք նրանց կարիքները, մտահոգություններն ու նրանց ցանկությունները» (Ուսուցանել Փրկիչի ձևով,34

Տպել