Հին Կտակարան 2022
Ապրիլի 18-24-ը Ելից 18-20․ «Եհովայի բոլոր ասածները կանենք»


Ապրիլի 18-24-ը Ծննդոց 18-20․ «Եհովայի բոլոր ասածները կանենք», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Ապրիլի 18-24-ը Ալմա 18-20, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
լեռ

Լեռ Եգիպտոսում, որն ըստ ավանդության համարվում է Սինայ սարը։

Ապրիլի 18-24-ը

Ելից 18-20

«Եհովայի բոլոր ասածները կանենք»

Կարդացեք Ելից 18-20 գլուխները և գրի առեք ձեր ստացած տպավորություններն այն մասին, թե ինչպես օգնել ձեր դասարանի անդամներին սովորել այդ գլուխներից։ Նույնիսկ պարզ տպավորությունները կարող են առաջ բերել սովորելու իմաստալից փորձառություններ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի հրավիրեք դասարանի անդամներին կիսվել իրենց սովորածով, կարող եք գրատախտակին գրել 18, 19 և 20․ գլուխները, որոնք նրանք այս շաբաթ կարդացել են Ելից գրքից։ Խնդրեք դասարանի անդամներին յուրաքանչյուր գլխի համարի կողքին գրել հատվածների համարները, որոնք նրանք կկամենային քննարկել այդ գլխից։ Երբ դասարանի անդամները կիսվեն իրենց մտքերով, հարցրեք դասարանի մյուս անդամներին, եթե նրանք մտքեր ունեն կապված նույն հատվածների հետ։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ելից 18.13-26

Մենք կարող ենք օգնել Տիրոջ գործը կատարելու «բեռը կրել»

  • Դուք կարող եք խրախուսել ձեր դասարանին քննարկել խորհուրդը, որը Յոթորը տվեց Մովսեսին (տես Ելից 18․13-26), խնդրելով նրանց պատկերացնել, որ իրենք զրուցում են մեկի հետ, ով զգում է, որ Եկեղեցու իր կոչումները, ընտանեկան պարտավորությունները կամ այլ պարտականություններ «շատ ծանր» են, և որ նա «կմաշուի» (Ելից 18․18)։ Ինչպե՞ս կարող է Ելից 18․13-26 հատվածներում տրված խորհուրդն օգնել։ Մեր անձնական փորձառություններից ի՞նչ լրացուցիչ խորհրդով կարող ենք կիսվել։

  • Ելից 18․13-26 հատվածների մասին խոսելը կարող է հնարավորություն ընձեռել քննարկելու, թե սպասավորելն ինչպես կարող է մեզ օգնել Տիրոջ գործում «բեռը կրել» մեր ղեկավարների հետ (Ելից 18․22)։ Յոթորը ի՞նչ առանձնահատկություններխորհուրդ տվեց Մովսեսին փնտրել նրանց մեջ, ովքեր ծառայելու էին որպես մարդկանց «պետեր» (տես Ելից 18․21)։ Ինչո՞ւ են այդ առանձնահատկությունները կարևոր միմյանց ծառայելու մեր ջանքերում։ Ընտանիքի անդամներին, Եկեղեցու ղեկավարներին և ուրիշներին սպասավորելն ինչպե՞ս է օգնում մեր Եկեղեցու ղեկավարների «բեռը կրել»։ Որպես քննարկման մաս, դուք կարող եք ցուցադրել տեսանյութերից մեկը, որոնք գտնվում են ministering.ChurchofJesusChrist.org-ում։

    Նկար
    տղամարդը սեղմում է կնոջ ձեռքը

    Ուրիշներին սպասավորելը ուղիներից մեկն է, որով մենք կարող ենք մասնակցել Տիրոջ գործին։

Ելից 20.2-11

Մեր կյանքում Տիրոջը պետք է դնենք առաջին տեղում

  • Կարո՞ղ եք մտաբերել մի առաջադրանք, որն ավելի հաջող է ստացվում, երբ նախ կատարում ենք ամենակարևոր քայլերը։ (Օրինակները կարող են ներառել մաթեմատիկական հավասարության լուծումը կամ բաղադրատոմսին հետևելը)։ Դասարանի հետ կիսվեք ձեզ ծանոթ որոշ օրինակներով և հրավիրեք նրանց մտածել իրենց օրինակների մասին։ Նախ և առաջ ամենակարևոր քայլերը կատարելն ինչպե՞ս է առնչվում Ելից 20․2-11-ի պատվիրանների հետ։ Պատվիրանները մեզ ի՞նչ են սովորեցնում մեր կյանքում Աստծուն առաջին տեղը հատկացնելու վերաբերյալ։ Որո՞նք են բաները, որ կարող են գայթակղել մեզ, որ դնենք Նրանից առաջ։ (Որոշ օրինակներ կարող եք գտնել «Օժանդակ սկզբնաղբյուրներում» տրված հայտարարության մեջ։) Ելից 20․2-11 հատվածների վերանայումը կարող է օգնել ձեր դասարանի անդամներին անդրադառնալ Աստծուն առաջին տեղը հատկացնելու պարտավորությանը։

Ելից 20.2-17

Աստված ողորմած է։

  • Ինչպե՞ս կարող եք օգնել ձեր դասարանի անդամներին հասկանալ Տասը պատվիրանների կարևորությունը մեր օրերում։ Դուք կարող եք դասարանը բաժանել զույգերի և հրավիրել նրանց կարդալ Ելից 20․2-17 հատվածները, իսկ հետո քննարկել, թե պատվիրաններից յուրաքանչյուրին հնազանդվելն ինչպես է օրհնում նրանց, նրանց ընտանիքներին և նրանց շուրջը գտնվող մարդկանց։ Դուք կարող եք նաև ցուցադրել “Obedience to the Ten Commandments” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը։ Երկնային Հայրը ի՞նչ օրհնություններ է մեզ խոստանում Իր պատվիրաններին հնազանդվելու համար (տես, օրինակ Մոսիա 2․41)։ Այդ պատվիրաններն ինչպե՞ս են ցույց տալիս Աստծո սերը մեր հանդեպ։

Նկար
additional resources icon

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Ուրիշ աստվածներ չունենաս

Նախագահ Սպենսեր Վ. Քիմբալն ուսուցանել է, որ զուգահեռներ կարելի է տանել անցյալի կուռքերի և այսօրվա մարդկանց վարքագծի միջև։ Նա ասել է.

«Կռապաշտությունը ամենալուրջ մեղքերից մեկն է։ …

Ժամանակակից կուռքերը կամ կեղծ աստվածները կարող են այնպիսի տեսք ընդունել, ինչպիսիք են՝ հագուստը, տները, բիզնեսները, մեքենաները, սարքերը, զվարճության նավերը և բազմաթիվ այլ նյութական արժեքներ, որոնք շեղում են աստվածային ուղուց։ …

Անշոշափելի բաները ճիշտ նույնպիսի պատրաստված աստվածների պես են։ Գիտական աստիճանները, նամակները և կոչումները կարող են կուռքեր դառնալ։ …

Շատ մարդիկ նախ կառուցում և կահավորում են տունը և գնում ավտոմեքենա․ հետո նոր պարզում, որ «չեն կարող իրենց թույլ տալ» տասանորդ վճարել։ Ո՞ւմ են նրանք երկրպագում։ Անշուշտ՝ ոչ երկնքի և երկրի Տիրոջը։ …

… Շատերը երկրպագում են որսորդությանը, ձկնորսությանը, արձակուրդին, հանգստյան օրերին բնության գրկում զվարճանալուն։ Մյուսները որպես կուռքեր են ընտրում սպորտային խաղերը, բեյսբոլը, ֆուտբոլը, ցլամարտը կամ գոլֆը։ …

Տղամարդկանց համար երկրպագության մեկ այլ ձև է ուժը և համբավը։ … Ուժի, հարստության և ազդեցիկ լինելու այս աստվածները առավել պահանջկոտ են և նույնքան իրական են, որքան անապատում իսրայելացիների ոսկե հորթերը» (Teachings of Presidents of the Church: Spencer W. Kimball [2006], 146–47

Բարելավել մեր ուսուցումը

Կենտրոնացեք մի քանի սկզբունքների վրա։ «Ամեն դասին բավականին շատ բան կա քննարկելու, բայց պարտադիր չէ ամբողջն ընդգրկել մեկ դասաժամում, որպեսզի դիպչեք մեկի սրտին. հաճախ մեկ կամ երկու կարևոր կետերը բավական են» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 7

Տպել