Հին Կտակարան 2022
Ապրիլի 11-17-ը Զատիկ․ «Նա պիտի կլանէ մահին յաւիտեան»


Ապրիլի 11-17-ը Զատիկ․ «Նա պիտի կլանէ մահին յաւիտեան», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Ապրիլի 11-17-ը Զատիկ, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար, 2022

Նկար
քարը գերեզմանիցը հեռու թաւալած

Դատարկ գերեզմանի նկար․ Մարինա Կռուչենկո

Ապրիլի 11-17-ը

Զատիկ

«Նա պիտի կլանէ մահին յաւիտեան»

Մինչ նախապատրաստվում եք ուսուցանել Զատիկի կիրակի օրը, խորհեք, թե ինչպես կարող եք օգնել դասարանի անդամներին ավելի խորը երախտագիտություն և վկայություն ունենալ Հիսուս Քրիստոսի քավող զոհաբերության և Հարության վերաբերյալ։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հավանաբար դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին կիսվել, թե ինչ են արել իրենք կամ իրենց ընտանիքը, որպեսզի ամրապնդեն իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը և Նրա Քավությունը Զատիկի այս շրջանում։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Քանի որ Փրկիչը հաղթեց մահին, մենք ևս կրկին կապրենք

  • Քանի որ այսօր Զատիկի կիրակին է, խորհեք վերանայել սուրբ գրությունների պատմությունները առաջին Զատիկի՝ Հիսուս Քրիստոսի Հարության վերաբերյալ (տես Հովհաննես 20․1-17)։ Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներից մեկին պատմել այն իր խոսքերով։ Կարող եք նաև ցուցադրել “He Is Risen” (ChurchofJesusChrist.org) տեսանյութը։ Դասարանի անդամները կարող են նաև երգել Փրկիչի մասին օրհներգեր և կարդալ դրանց վերաբերող սուրբ գրությունները (հղումները տրված են յուրաքանչյուր երգի ներքևում․ Օրհներգեր)։ Այնուհետև դասարանի անդամները կարող են կիսվել հիմների իրենց սիրած արտահայտություններով և Փրկիչի վերաբերյալ իրենց զգացողություններով։

  • Որպեսզի օգնեք դասարանին գնահատել, թե ինչպես է Հին Կտակարանը վկայում Հիսուս Քրիստոսի մասին, դուք կարող եք հրավիրել նրանց ուսումնասիրել այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար բաժնում, որտեղ տրված է սուրբ գրությունների աղյուսակ, որը ներառում է նաև հատվածներ Մորմոնի Գրքից։ Այդ հատվածներից ի՞նչ ենք սովորում Փրկիչի և Նրա առաքելության մասին։ Ինչո՞ւ է կարևոր իմանալ այդ մարգարեությունների մասին։

Մենք կարող ենք խաղաղություն և ուրախություն գտնել Փրկիչի Քավության շնորհիվ։

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար բաժնում ներառում է սուրբ գրությունների ցանկ, որոնք նկարագրում են խաղաղությունը և ուրախությունը, որ տրվում է Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Եթե դասարանի անդամները տանը կարդացել են այդ սուրբ գրությունները, խրախուսեք նրանց կիսվել դրանց վերաբերյալ իրենց մտքերով և զգացմունքներով։ Կամ դուք կարող եք ամբողջ դասարանով կարդալ մի քանի սուրբ գրություններ ու խոսել խաղաղության և ուրախության մասին, որը մենք զգում ենք Փրկիչի և Նրա Քավության շնորհիվ։ Մենք ինչպե՞ս կարող ենք կիսվել այդ օրհնություններով մարդկանց հետ, ովքեր գուցե պայքարում են, որ խաղաղություն և ուրախություն գտնեն իրենց կյանքում։ Դուք կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներից մեկին դասից մեկ շաբաթ առաջ կարդալ Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնի «Ուրախություն և հոգևոր գոյատևում» (Լիահոնա, նոյեմբեր 2016, 81-84) ուղերձը և պատրաստված գալ դասարան՝ կիսվելու, թե այդ ուղերձն ինչ է ուսուցանում Փրկիչի մեջ ուրախություն գտնելու մասին։

  • Դուք գուցե ոգեշնչում զգաք քննարկում անցկացնել այն մասին, թե ինչպես օգնել ուրիշներին խաղաղություն և ուրախություն գտնել Քրիստոսում։ Դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներին մտածել իրենց ծանոթներից մեկի մասին, գուցե մեկի, ում նրանք սպասավորում են, ով ունի իրենց աջակցության, ծառայության կամ նույնիսկ պարզապես Քրիստոսի և Նրա Քավության մասին նրանց վկայությունը լսելու կարիքը։ Խրախուսեք դասարանի անդամներին դիմել սուրբ գրություններին (ինչպիսիք կան «Օժանդակ սկզբնաղբյուրներում»), երբ խորհում են ծառայության մասին, որը կարող են մատուցել կամ վկայությունների մասին, որոնցով կարող են կիսվել, որպեսզի ամրացնեն իրենց շուրջը գտնվողներին։ Դասարանի մի քանի անդամների հրավիրեք կիսվել իրենց մտքերով՝ Հիսուսի նման ծառայելու վերաբերյալ։

Նկար
Քրիստոսը խաչի վրա

Մռայլ մի օր Գողգոթայում, Ջ․ Քրք Ռիչարդս

Իր Քավության շնորհիվ Հիսուս Քրիստոսը զորություն ունի օգնելու մեզ հաղթահարել մեղքը, մահը, փորձությունները և թուլությունները։

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին խորհել օրհնությունների մասին, որոնք տրվում են Փրկիչի Քավության միջոցով, գրատախտակին գրեք հետևյալ վերնագրերը․ Մեղք, Մահ, Փորձություններ և Թուլություններ։ Դասարանի յուրաքանչյուր անդամը կարող է կարդալ «Օժանդակ սկզբնաղբյուրներում» տրված սուրբ գրություններից մեկը և խորհել, թե Փրկիչն ինչպես է օգնում մեզ հաղթահարել գրատախտակին գրվածները։ Դասարանի անդամները կարող են գրել սուրբ գրության իրենց հղումը գրատախտակի վերնագրերից մեկի կամ մի քանիսի տակ և կիսվել Փրկիչի ու Նրա Քավության վերաբերյալ իրենց վկայությամբ։

  • Պատմություններն ու համանմանությունները կարող են օգնել մեզ հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունը։ Օրինակ, դուք կարող եք հրավիրել դասարանի անդամներից մեկին կիսվել Երեց Վոլթեր Ֆ․ Գոնզալեսի «Փրկիչի հպումը» (Լիահոնա, նոյեմբեր 2019, 90-92) ուղերձի կամ Քույր Նիլ Ֆ․ Մերիոթի «Մնալ Աստծո հետ և վերանորոգել ճեղքվածքը» (Լիահոնա, նոյեմբեր 2017, 10-12) ուղերձի պատմություններից կամ համանմանություններից մեկով։ Այս պատմությունները և համանմանությունները մեզ ի՞նչ են ուսուցանում Քրիստոսի Քավության մասին։ Հրավիրեք դասարանի անդամներին աշխատել զույգերով և մտածել իրենց անձնական պատմությունների և համանմանությունների մասին։

  • Հետևյալ հատվածներից մենք ի՞նչ ենք սովորում այն մասին, թե Հիսուս Քրիստոսն ինչ գին է վճարել մեր փրկության համար․ Եսայիա 53․3-5, Մոսիա 3․7, Վարդապետություն և Ուխտեր 19․16-19։ Ի՞նչ գին է վճարել մեր Երկնային Հայրը (տես Հովհաննես 3․16

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Սուրբ գրություններ Հիսուս Քրիստոսի Քավության մասին

Բարելավել մեր ուսուցումը

Շնորհակալություն հայտնեք ձեր ուսանողներին։ «Այնքան չկլանվեք դասով, որ մոռանաք շնորհակալություն հայտնել սովորողներին իրենց մասնակցության համար։ Նրանք պետք է իմանան, որ դուք գնահատում եք իրենց մտքերով ու վկայություններով կիսվելու նրանց պատրաստակամությունը» («Ուսուցանել Փրկիչի ձևով»,33

Տպել