Հին Կտակարան 2022
Ապրիլի 4-10-ը Ելից 14-17․ «Կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը»


Ապրիլի 4-10-ը Ելից 14-17․ «Կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Ապրիլի 4-10-ը Ալմա 14-17, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Կարմիր ծով

Կարմիր ծով

Ապրիլի 4-10-ը

Ելից 14-17

«Կանգնեցէք, եւ տեսէք Եհովայի փրկութիւնը»

Մտածեք, թե Իսրայելի զավակների փորձառություններն ինչպես են վերաբերում ձեր դասարանի անդամներին։ Ո՞ր փորձառությունների քննարկումը ամենաօգտակարը կլինի նրանց համար։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Ելից 14-17 գլուխները լի են հիշարժան պատմություններով։ Դասարանի անդամներից մեկը կարող է գրատախտակին նկարել այդ գլուխների իրադարձություններից մեկը, մինչ դասարանի մյուս անդամները կգուշակեն, թե նա ինչ է նկարում։ Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ սովորեցին այդ պատմությունից։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ելից 14

Երկնային Հայրն ազատում է մեզ, երբ մենք հետևում ենք Հոգուն։

  • Կարմիր ծովը իսրայելացիներին թվում էր մահաբեր վերջաբան, սակայն Աստված գիտեր բաներ, որոնք նրանք չգիտեին։ Կարմիր ծովը հրաշքով անցնելու պատմությունը դասարանի անդամներին կարող է հիշեցնել ժամանակներ, երբ Աստված իրենց ազատել է իրենց փորձություններից։ Կարող եք խնդրել դասարանի անդամներին վերանայել Ելից 14 գլուխը և կիսվել, թե այդ պատմության մեջ ինչն է ամենաշատը ոգեշնչում իրենց։ Նաև խրախուսեք նրանց կիսվել փորձություններից ազատվելու իրենց փորձառություններով և այդ գլխի հատվածներով, որոնք հավատ են ներշնչում, որ Աստված կարող է ազատել մեզ։

  • Հետաքրքիր կարող է լինել նաև միասին կարդալ Վարդապետություն և Ուխտեր 8․2-3։ Այդ հատվածներն ի՞նչ են ուսուցանում Մովսեսի մասին։ Ինչպե՞ս են դրանք ազդում Ելից 14-ի իրադարձություններն ընկալելու վրա։ Ի՞նչ խորհուրդներ են դրանք տալիս փորձություններից ազատվելու մասին։ Խորհեք, թե «Օժանդակ սկզբնաղբյուրներում» տրված մեջբերումներն ինչ կարող են ավելացնել ձեր քննարկմանը։

Նկար
մանանա հավաքող կին

Աստծո ուղարկած մանանան կերակրեց Իսրայելին ֆիզիկապես, սակայն մենք ունենք նաև ամենօրյա հոգևոր սննդի կարիք։ Լեոպոլդ Բրուքների որմնանկարը

Ելից 15․23-27, 16․1-15, 17․1-7

Տերը հոգ կտանի մեր կարիքների համար, մինչ մենք ճամփորդում ենք կյանքում

  • Ելից 15-17 գլուխներում կան մի շարք պատմություններ, որոնք կարող են հավատ ներշնչել առ Տիրոջ զորությունը և ցանկությունը՝ ապահովելու մեր ֆիզիկական և հոգևոր կարիքները։ Հավանաբար դասարանի անդամներից յուրաքանչյուրը կարող է ուսումնասիրել հետևյալ հատվածներից մեկը, փնտրելով հոգևոր ուղերձներ․ Ելից 15․23-27, 16․1-15, 17․1-7։ Դասարանի մի քանի անդամների հնարավորություն տվեք կիսվել իրենց գտածով։ Մենք ինչպե՞ս կարող ենք օգտագործել այդ պատմությունները՝ խրախուսելով մեկին, ով ունի նյութական կամ հոգևոր կարիքներ։

  • Դասարանի անդամները կարող են նաև կարդալ այդ հատվածները և ներկայացնել տրտնջալու օրինակներ։ Ինչպե՞ս կարող ենք բացատրել ինչ-որ մեկին, թե ինչ է նշանակում տրտնջալ։ Որո՞նք են տրտնջալու որոշ հետևանքները, որ այն դարձնում են այդքան վտանգավոր։ Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել խորհրդով, թե ինչպես խուսափել Տիրոջ դեմ տրտնջալու գայթակղությունից, երբ դժվար փորձությունների ենք հանդիպում։

  • Դասարանի անդամներին կարող է օգնել Ելից 16 գլխում նկարագրված մանանայի համեմատությունը սննդի հետ, որի կարիքն ունեն մեր հոգիները։ Ի՞նչ նմանություններ ենք մենք տեսնում։ Ի՞նչ հոգևոր դասեր էր Տերը կամենում տալ իսրայելացիներին՝ մանանան նման կերպով ուղարկելով (տես Հովհաննես 6․31-35, 48-58)։ Կարող եք նաև ցուցադրել «Օժանդակ սկզբնաղբյուրներում» առաջարկված տեսանյութերից մեկը կամ մի քանիսը։

Ելից 17.8-16

Մենք օրհնվում ենք, երբ հաստատում ենք մեր ղեկավարներին

  • Պատմությունը, երբ Ահարոնը և Ովրը բարձր էին պահում Մովսեսի ձեռքերը, ցույց է տալիս նրանց հաստատելու կարևորությունը, ովքեր կանչված են առաջնորդելու մեզ։ Կարող եք հրավիրել դասարանի մի քանի անդամների բեմադրել այդ փորձառությունը, մինչ դասարանի մեկ այլ անդամ բարձրաձայն կարդում է այն։ Մովսեսի ձեռքերը վեր պահելու Ահարոնի և Ովրի ջանքերը ինչով են նման մեր ղեկավարներին հաստատելու մեր ջանքերին։ Մենք ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ հաստատում ենք մեր ղեկավարներին։

Նկար
լրացուցիչ սկզբնաղբյուրների պատկերակ

Լրացուցիչ սկզբնաղբյուրներ

Դուք կարող եք ստանալ անձնական ուղղորդում։

Քույր Միշել Քրեյգն ուսուցանել է․

«Որպես [Փրկիչի] հավատարիմ աշակերտ, դուք կարող եք ստանալ անձնական ոգեշնչում և հայտնություն Նրա պատվիրանների համաձայն, որոնք կանխատեսված են ձեզ համար։ Դուք առանձնահատուկ առաքելություններ և դերեր ունեք կատարելու կյանքում և ձեզ կտրվի հատուկ առաջնորդություն դրանք իրականացնելու համար։

Նեփին` Հարեդի եղբայրը, և նույնիսկ Մովսեսը պետք է անցնեին ջրի մեծ զանգվածների միջով, և յուրաքանչյուրն արեց դա տարբեր ձևով։ Նեփին «զարմանալի վարպետությամբ հեծաններ» մշակեց [1 Նեփի 18․1]։ Հարեդի եղբայրը բեռնանավեր կառուցեց, որոնք «անջրանցիկ էին ամանի պես» [տես Եթեր 6․5-8]։ Իսկ Մովսեսը «ծովի միջով ցամաքով գնաց» [Ելից 14․29

Նրանցից յուրաքանչյուրը ստացավ անհատական ուղղորդում, որը նախատեսված էր նրանց համար, և յուրաքանչյուրը վստահեց ու գործեց։ Տերն ուշադիր է նրանց հանդեպ, ովքեր հնազանդվում են, և Նեփիի խոսքերով՝ «մի ուղի [կ]պատրաստի [մեզ] համար, իրագործելու այն, ինչ նա պատվիրել է մեզ» [1 Նեփի 3․7]։ Ուշադրություն դարձրեք, որ Նեփին ասում է. «մի ուղի», ոչ թե «ուղին»։

Արդյո՞ք մենք բաց ենք թողնում կամ վանում ենք Տիրոջ անձնական հանձնարարությունները, որովհետև Նա պատրաստել է «մի ուղի», որը տարբերվում է այն մեկից, որին մենք ենք սպասում։ («Հոգևոր կարողություն», Լիահոնա, նոյեմբեր 2019, 21)։

Տեսանյութեր

“Daily Bread: Pattern,” “Daily Bread: Experience,” և “Daily Bread: Change” (ChurchofJesusChrist.org) տեսանյութերում Երեց Դ․ Թոդ Քրիստոֆերսոնը կիսվել է մանանայի հրաշքի մասին մտքերով։

Բարելավել մեր ուսուցումը

Խրախուսեք մյուսներին բերել վկայություն։ Ձեր ուսանողներից շատերն ունեն անձնական զորեղ վկայություններ ճշմարտությունների վերաբերյալ, որոնցով կարող են կիսվել։ Հրավիրեք նրանց կիսվել իրենց վկայություններով, տալով պարզ հարցեր, ինչպես օրինակ՝ «Ինչպե՞ս եք դուք օրհնվել՝ մարգարեին հետևելով»։ (Տես նաև Ուսուցանել Փրկիչի ձևով, 11։)

Տպել