Հին Կտակարան 2022
Ապրիլի 25-ից մայիսի 1-ը Ելից 24, 31–34, «Իմ երեսը պիտի գնայ [քեզ հետ]»


Ապրիլի 25-ից մայիսի 1-ը Ելից 24, 31–34․ «Իմ երեսը պիտի գնայ [քեզ հետ]», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Ապրիլի 25-ից մայիսի 1-ը Ելից 24, 31-34, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Եհովան հայտնվում է Մովսեսին և Իսրայելի երեցներին

Եհովան հայտնվում է Մովսեսին և Իսրայելի 70 երեցներին, նկարը՝ Ջերի Հարսթոնի

Ապրիլի 25-ից մայիսի 1-ը

Ելից 24, 31–34

«Իմ երեսը պիտի գնայ [քեզ հետ]»

Թող Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդի խոսքերն առաջնորդեն ձեր ուսուցման նախապատրաստությունը. «Մարդկանց մեծ մասը չի գալիս եկեղեցի պարզապես փնտրելով մի քանի նոր ավետարանական փաստեր: … Նրանք գալիս են՝ փնտրելով հոգևոր փորձառություն։ … Նրանք կամենում են ամրապնդել իրենց հավատքը և նորացնել իրենց հույսը» (“A Teacher Come from God,” Ensign, May 1998, 26):

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամները թող պատկերացնեն, որ մի ընկեր ասում է. «Ես չեմ կարդում Հին Կտակարանը, այն կարծես չի վերաբերում իմ կյանքին»: Խնդրեք նրանց արձագանքել՝ կիսվելով մի բանով, որը նրանք իմաստալի են համարել վերջերս Հին Կտակարանի իրենց ուսումնասիրության ժամանակ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ելից 31․12-17

Մենք պատվում ենք Հանգստության օրը՝ որպես Տիրոջ հանդեպ նվիրվածության մի նշան

  • Կարող եք սկսել` հարցնելով դասարանի անդամներին, թե արդյոք նրանք երբևէ ստիպված եղել են բացատրել ընտանիքի որևէ անդամի կամ ընկերոջ, թե ինչու է կիրակի օրվա հանդեպ նրանց վերաբերմունքը տարբերվում մյուս օրերի հանդեպ վերաբերմունքից: Խնդրեք նրանց կիսվել, թե ինչ ասացին կամ ինչ կասեին հետագայում: Կարդալով Ելից 31.12–17-ը կամ հայտարարությունը «Լրացուցիչ նյութերում», նրանք լրացուցիչ գաղափարներ կստանան: Ինչպե՞ս են մեր ընտրությունները կիրակի օրվա վերաբերյալ ցույց տալիս մեր նվիրվածությունը Հիսուս Քրիստոսին:

  • Չնայած պատիժները, որոնք նկարագրվում են Ելից 31.14–15-ում, կիրառելի չեն այսօր, դրանք իրականում արտահայտում են, թե որքան խստորեն է Տերը վերաբերվում Հանգստության օրվան: Ինչո՞ւ է այս պատվիրանը այդքան կարևոր։ Սուրբ գրությունների այս հատվածների քննարկումները կարող են օգնել. Ելից 31.12–17, Եսայիա 58.13–14, Վարդապետություն և Ուխտեր 59.9–13:

    Նկար
    մարդիկ քայլում են եկեղեցու մոտ

    Պատվելով Հանգստության օրը՝ մենք ցույց ենք տալիս մեր սերը Տիրոջ հանդեպ:

Ելից 32, 34.1–17

Մեղքը Աստծուց շրջվելն է, բայց Նա ետդարձի ուղի է առաջարկում:

  • Որպեսզի oգնեք դասարանի անդամներին խորհրդածել և անհատականացնել Ելից 32-ում գտնվող պատմությունը, նախ խնդրեք նրանց վերանայել գլուխը անհատապես կամ խմբով: Ապա խնդրեք դասարանից որևէ մեկին կատարել իսրայելացիների դերը, ովքեր անհամբեր էին դարձել՝ սպասելով Մովսեսի վերադարձին, և որոշեցին ոսկե կուռք պատրաստել: Ի՞նչ զգացումներ կարող էին նրանց առաջնորդել դեպի կռապաշտություն: Դասարանի մյուս անդամները կարող են փորձել նրանց համոզել հավատարիմ մնալ Տիրոջը և Նրա մարգարեին: Դասարանի անդամները կարող են խոսել այն մասին, թե ինչն է ոգեշնչում իրենց` պահելու իրենց ուխտերը: Մենք ի՞նչ կարող ենք անել, որպեսզի օգնենք նրանց, ովքեր պայքարում են իրենց ուխտերը պահելու համար:

  • Երբ մարդիկ կարդում են Հին Կտակարանը, երբեմն զարմանում են այն խիստ պատիժների պատճառով, որոնք Տերը նշանակել է մեղքի համար: Ելից 34.1–9 հատվածները կարող են օգնել նրանց տեսնել, որ չնայած Աստված չի ընդունում մեղքը, Նա նաև ողորմած է՝ առաջարկելով ներում նրանց, ովքեր ապաշխարում են: Դասարանի անդամները գուցե կարդան այս հատվածը և խորհեն նմանատիպ հարցերի շուրջ. Ի՞նչ ենք մենք սովորում Տիրոջ մասին այս հատվածներից: Ինչո՞ւ է կարևոր իմանալ այս ամենը Նրա մասին: Կարող եք նշել, որ Ջոզեֆ Սմիթի Թարգմանություն, Ելից 34.7-ը ( Ելից 34.7, ծանոթագրություն ե) պարզաբանում է, որ Աստված «չի մաքրի ապստամբներին»: Դա ի՞նչ կարող է նշանակել: Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են նրանք ականատես եղել Աստծո ողորմածությանը: Աստծո համար ինչպե՞ս է հնարավոր լինել և՛ կատարելապես ողորմած, և՛ կատարելապես արդար (տես Ալմա 42.13–15):

  • Ելից 34.6–17 հատվածները կարող են համարվել հրահանգ, որը կօգնի իսրայելացիներին ապաշխարել իրենց կռապաշտության մեղքից (նկարագրվում է Ելից 32-ում): Ի՞նչ ենք գտնում այս հատվածներում, որը կարող էր օգնել իսրայելացիներին ապաշխարել: Ի՞նչ ենք սովորում Տիրոջ և ապաշխարության մասին այս հրահանգից:

Ելից 33․11-17

Մենք ունենք Աստծո ներկայության կարիքը մեր կյանքում

  • Ինչպե՞ս կօգնեք դասարանի անդամներին կիրառել այն, ինչ Տերն ասաց Մովսեսին Ելից 33.11–17-ում: Դուք կարող եք սկսել՝ վերանայելով Աստծո աշխատանքը, որը Մովսեսը պիտի կատարեր (տես Ելից 33.1-3): Ի՞նչ եք գտնում 11–17-րդ հատվածներում, որը կարող էր զորացնել և սփոփել Մովսեսին: Դասարանի անդամները կարող են մտածել մի բանի մասին, որ Աստված կամենում է, որ իրենք կատարեն, օրինակ՝ կատարել Եկեղեցու կոչման և ընտանեկան պարտականություններ կամ ունենալ սպասավորելու հնարավորություն: Ապա նրանք կարող են կրկին կարդալ այդ հատվածները: Ի՞նչ գաղափարներ ենք ձեռք բերում այն մասին, թե Աստված ինչպես կաջակցի մեզ:

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Հանգստության օրը նշան է

Ռասսել Մ․ Նելսոնը բացատրել է. «Իմ երիտասարդության վաղ տարիներին ես ուսումնասիրել եմ այն մարդկանց աշխատանքը, ովքեր կազմել են գործերի ցուցակը, որոնք կարելի է անել և չանել Հանգստության օրը։ Միայն ավելի ուշ ես սուրբ գրություններից իմացա, որ իմ վարքն ու վերաբերմունքը Հանգստության օրվա հանդեպ հանդիսանում է մի նշան իմ և Երկնային Հոր միջև [տես Ելից 31.13, Եզեկիել 20.12, 20]: Դա իմանալով՝ ես այլևս այդ ցուցակի կարիքը չունեի։ Երբ պետք է որոշում կայացնեի՝ արդյոք միջոցառումը համապատասխանում էր Հանգստության օրվան, թե ոչ, ես պարզապես ինքս ինձ հարց էի տալիս․ «Ի՞նչ նշան եմ ցանկանում փոխանցել Աստծուն»։ Այդ հարցը Հանգստության օրվա վերաբերյալ իմ որոշումները պարզից էլ պարզ էր դարձնում» («Կիրակին բերկրանք է», Լիահոնա, մայիս 2015, 130)։

Բարելավել մեր ուսուցումը

Ուսուցանեք Հոգով: «Ավետարանի ուսուցչի գործունեության՝ նրա յուրաքանչյուր հարցի, ամեն մի սուրբ գրության հատվածի, ամեն վարժության մեծագույն նպատակն է՝ հրավիրել Հոգուն հավատք կառուցելու համար և հրավիրել բոլորին՝ գալ դեպի Քրիստոսը (Ուսուցանել Փրկիչի ձևով, 10

Տպել