Հին Կտակարան 2022
Մայիսի 2-8-ը Ելից 35–40, Ղևտացոց 1, 16, 19. «Սրբություն Տիրոջը»


Մայիսի 2-8-ը Ելից 35–40, Ղևտացոց 1, 16, 19. «Սրբություն Տիրոջը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մայիսի 2-8-ը Ելից 35-40, Ղևտացոց 1, 16, 19, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Սան Պաոլոյի Տաճարը (Բրազիլիա)

Մայիսի 2-8-ը

Ելից 35–40, Ղեւտացոց 1, 16, 19

«Սրբություն Տիրոջը»

Երբ սուրբ գրություններն ուսումնասիրելու իմաստալի փորձ ունենաք, դուք կկարողանաք ուսուցանել և վկայել, երբ կիրակի օրը հանդիպեք դասարանի անդամների հետ: Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի խրախուսենք դասարանի անդամներին անել նույնը։

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Այս շաբաթվա ընթերցանության գլուխներն օգտագործում են խորհրդանիշներ՝ ուսուցանելով Հիսուս Քրիստոսի և Նրա քավիչ զոհաբերության մասին: Կարող եք սկսել դասը՝ հրավիրելով դասարանի անդամներին գրատախտակին գրել կամ նկարել որևէ բան, որն իրենք գտել են Ելից 35–40-ում կամ Ղևտացոց 1, 16, 19-ում որն ուսուցանել է իրենց Փրկիչի մասին: Հրավիրեք նրանց խոսել այն մասին, ինչ իրենք սովորել են:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ելից 35-40

Տերը կամենում է, որ մենք դառնանք սուրբ՝ ինչպես Ինքը:

  • Երբ դասարանի անդամները այս շաբաթ ուսումնասիրել են Ելից 35–40-ը, նրանք գուցե խորհել են, թե հնադարյան խորանի տարրերը ինչպես են իրենց մտքերը շրջում դեպի Հիսուս Քրիստոսը: Եթե զգացել են դա, խրախուսեք նրանց կիսվել իրենց մտքերով: Այդ շաբաթվա համառոտ շարադրանքի աղյուսակը, Եկ, հետևիր ինձ․ Անհատների և ընտանիքների համար ձեռնարկից կարող է օգնել այդ քննարկմանը: Դուք կարող եք նաև խոսել այն մասին, թե խորանի հետ կապված այդ խորհրդանիշներն ինչ են ուսուցանում ավելի սուրբ դառնալու մասին: Ինչպե՞ս է Հիսուս Քրիստոսն օգնում մեզ ավելի սուրբ դառնալ:

  • Շատերի համար սուրբ դառնալու գաղափարը թվում է անհասանելի: Ինչպե՞ս կօգնեք դասարանի անդամներին հասկանալ, որ սուրբ դառնալը մեզ համար Երկնային Հոր ծրագրի մասն է կազմում: Դուք կարող եք կարդալ Նախագահ Հենրի Բ. Այրինգի հայտարարությունը «Լրացուցիչ նյութերում»: Ի՞նչ է նշանակում դառնալ սուրբ: Մեր վերջին օրերի տաճարները և այնտեղ կատարվող աշխատանքն ինչպե՞ս է օգնում մեզ ավելի սուրբ դառնալ (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 84.19–24, 109.6–26, 128.15–18): Ապա կարող եք հարցնել դասարանի անդամներին, թե ինչպես է այդ ամենն օգնել իրենց կամ ուրիշներին ավելի սուրբ դառնալ:

  • Իսրայելացիների խորանը անապատում բազում ձևերով նման է մեր վերջին օրերի տաճարներին: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին թվել այն բաները, որոնք իրենք սովորեցին խորանի մասին Ելից 35–40-ում, և որոնք իրենց հիշեցնում են, թե ինչ ենք զգում տաճարում: Եթե նրանք օգնության կարիք ունեն, կարող եք նրանց մատնացույց անել Ելից 40-ի հատվածները, որոնք վերաբերում են վարագույրին, զոհասեղաններին, սրբազան հագուստին, լվացումներին և օծումներին: Ինչպե՞ս է տաճարն օգնում մեզ գալ դեպի Քրիստոս: Ի՞նչ կարող ենք անել մեր ժամանակը տաճարում Նրա վրա կենտրոնացնելու համար:

Ղևտացոց 1.1–9, 16

Հիսուս Քրիստոսի Քավության միջոցով մենք կարող ենք ներվել:

  • Չնայած կենդանիներ զոհաբերելու գաղափարը մեզ այսօր կարող է տարօրինակ թվալ, մենք կարող ենք այս գործընթացից շատ բան սովորել Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության մասին: Քննարկումը սկսելու համար դուք կարող եք ցույց տալ Փրկիչը Գեթսեմանիում և Փրկիչը խաչի վրա նկարները (տես Ավետարանի պատկերագիրք, հ. 5657): Դասարանի անդամները կարող են կիսվել խոսքերով, որոնք, ըստ իրենց, կապված են Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության հետ: Ապա հրավիրեք դասարանի անդամներին վերանայել Ղևտացոց 1.1–9-ը կամ Ղևտացոց 16-ը, որոնք նկարագրում են կենդանիների զոհաբերություններ, և գտնեն բառեր, որոնք, ըստ իրենց, նույնպես կապված են Փրկիչի զոհաբերության հետ: Ինչպե՞ս են այդ հնադարյան զոհաբերություններն օգնում մեզ ավելի լավ հասկանալ Հիսուս Քրիստոսի Քավությունը: Դասարանի անդամները կարող են մի հիմն երգել Փրկիչի մասին և կիսվել Նրա մասին իրենց զգացումներով:

    Նկար
    հնադարյան ժողովուրդը զոհաբերություններ է բերում` խորանը կառուցելու համար

    Իսրայելի զավակները զոհաբերություններ էին կատարում խորանի համար «սրտի յօժարութեամբ» (Ելից 35.5): Նկարները ըստ՝ Քորբերտ Գոթիերի, © Lifeway Collection/licensed from goodsalt.com

  • Դասարանի անդամների համար օգտակար կլինի համեմատել Տիրոջ պահանջած Հին Կտակարանի ժամանակների զոհաբերությունները այն զոհաբերությունների հետ, որոնք Նա խնդրում է մեզանից այսօր: Օրինակ՝ նրանք կարող են թվարկել միջոցներ, որոնցով զոհաբերություններ ենք կատարում Տիրոջ և Նրա աշխատանքի համար, օրինակ՝ ծառայելով կոչումներում, վճարելով ծոմի նվիրատվություններ, կատարելով ընտանեկան պատմության աշխատանք կամ միմյանց սպասավորելով: Ապա միասին կարդացեք Ղևտացոց 1.1–9-ը և հրավիրեք դասարանի անդամներին փնտրել այս հատվածներում նկարագրված զոհաբերությունների տարրերը, որոնք կարող են կապված լինել այն ամենի հետ, ինչ Տերն է խնդրում մեզ տալ այսօր (տես 3 Նեփի 9.19–20, Վարդապետություն և Ուխտեր 64.34): Ի՞նչ կարող ենք սովորել Մովսես 5.7-ից այն մասին, թե մենք ինչպես պետք է դիտարկենք մեր զոհաբերությունները Տիրոջ աշխատանքի համար:

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Աստված մեզ կարող է սուրբ դարձնել

Նախագահ Հենրի Բ. Այրինգն ուսուցանել է.

«Ավելի մեծ երջանկությունը գալիս է ավելի մեծ անձնական սրբությունից: … Սուրբ գրությունները մեզ սովորեցնում են, որ, ի թիվս այլ բաների, մենք սրբագործվում կամ մաքրագործվում ենք, երբ հավատք ենք գործադրում Քրիստոսի հանդեպ, դրսևորում ենք մեր հնազանդությունը, ապաշխարում ենք, հանուն Նրա զոհաբերում ենք, ստանում ենք սրբազան արարողությունները և պահում ենք մեր ուխտերը Նրա հետ: …

««Ավելի շատ սրբություն տուր ինձ հիմնը [Հիմներ, հ.131] աղոթքի միջոց է առաջարկում ավելի սուրբ դառնալու օգնության համար: Հեղինակը իմաստությամբ հուշում է, որ սրբությունը, որին մենք ձգտում ենք, պարգև է սիրառատ Աստծուց, որը տրվում է ժամանակի ընթացքում այն ամենից հետո, ինչ մենք կարող ենք անել» («Սրբությունը և երջանկության ծրագիրը», Լիահոնա, նոյեմբեր 2019, 100–101, 103):

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք հոգևոր երաժշտություն: Հիմների ուղերձները կարող են ուժեղացնել սուրբ գրությունների վարդապետությունը: Օրինակ՝ այս հիմների կատարումը՝ «Ավելի շատ սրբություն տուր ինձ» կամ «Ես մնում եմ զարմացած» (Հիմներ, հ. 131, 193), կարող է ուժեղացնել որոշ ուղերձներ, որոնք ուսուցանվում են Ղևտացոց 16-ում և 19-ում:

Տպել