Հին Կտակարան 2022
Մայիսի 9-15-ը Թվոց 11–14, 20–24. «Եհովայի դեմ մի ապստամբիք, եւ մի վախենաք»


Մայիսի 9-15-ը Թվոց 11–14, 20-24. «Եհովայի դեմ մի ապստամբիք, եւ մի վախենաք», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մայիսի 9-15-ը Թվոց 11-14-ը, 20-24, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
ամայի հովիտ

Մայիսի 9-15-ը

Թվոց 11–14, 20–24

Թվոց. «Եհովայի դեմ մի ապստամբիք, եւ մի վախենաք»

Որպեսզի իմանաք, թե ինչի վրա կենտրոնանալ դասի ժամանակ, հարցրեք դասարանի անդամներին, թե ինչն իմաստալի համարեցին, երբ ուսումնասիրում էին սուրբ գրությունները: Սա կբացահայտի, թե ինչն է կարևոր նրանց համար, և ինչ են նրանք պատրաստ սովորել:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Երբեմն, որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին իրենց ուսումնասիրած նյութից կիսվել գաղափարներով, հարկավոր է ուղղել հետևյալ հարցը. «Ի՞նչ ուսուցանեց ձեզ Սուրբ Հոգին, երբ կարդում էիք սուրբ գրություններն այս շաբաթ»: Ապա նրանց ժամանակ տվեք՝ խորհելու և պատասխանելու համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Թվոց 12

Տիրոջ մարգարեի դեմ խոսելը վիրավորում է Տիրոջը

  • Թվոց 12 գլուխն ընթերցելով, կարող եք օգնել դասարանի անդամներին հասկանալ Տիրոջ մարգարեի դեմ խոսելու լրջությունը: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին կարդալ այդ գլուխը և խոսել այն մասին, թե Տերն ինչպե՞ս է վերաբերվում Իր ծառաներին: Հիմնվելով հատվածներ 1–2-ի վրա, ձեր կարծիքով, ինչ է նշանակում խոսել Տիրոջ մարգարեի դեմ: Այդպես վարվելը ի՞նչ վտանգներ է պարունակում։ Ի՞նչ կարող ենք սովորել Մովսեսի և իսրայելացիների գործողություններից հատվածներ 13, 15-ից:

Թվոց 12․3

«Մովսեսը շատ հեզ էր»

  • Որոշ մարդիկ գուցե զարմանան՝ կարդալով, որ այնպիսի հզոր առաջնորդ, ինչպիսին Մովսեսն էր, ով կանգնում էր Փարավոնի առջև և Տիրոջ զորությամբ գործում էր ապշեցուցիչ հրաշքներ, նաև «շատ հեզ էր»: Կարող եք օգտագործել Թվոց 12.3-ը՝ սկսելով մի քննարկում այն մասին, թե ինչ է իսկական հեզությունը: Դուք կարող եք հղում անել «Հեզ, Հեզություն» հոդվածին՝ Սուրբ Գրքերի ուղեցույցում (scriptures.ChurchofJesusChrist.org): Դասարանով կարող եք նաև փնտրել Մովսեսի հեզության դրսևորումներ Թվոց 12-ում:

  • Մովսեսի հեզության ի՞նչ այլ ապացույցներ կարող ենք սովորել (տես, օրինակ՝ Ելից 18.13–25, Թվոց 11.26–29, Եբրայեցիս 11.24–27, Մովսես 1.10–11): Դուք գուցե կարդաք և քննարկեք նաև, թե Փրկիչն ինչպես հեզություն դրսևորեց (տես Մատթեոս 11.29, 27.11–14, Ղուկաս 22.41–42, Հովհաննես 13.4–5): Ի՞նչ են սովորեցնում մեզ Մովսեսի և Փրկիչի կամ մեզ ծանոթ մարդկանց օրինակները հեզության մասին: Ինչո՞ւ է Աստված կամենում, որ մենք հեզ լինենք:

Թվոց 13-14

Տիրոջ հանդեպ հավատքով, մենք կարող ենք հույս ունենալ ապագայի հանդեպ

  • Երբ քննարկեք խոստումի երկիրը հետախուզության գնացած 12 իսրայելացիների պատմությունը և նրանց զեկույցը, դասարանի անդամներին հարցրեք, թե ըստ իրենց, այս պատմությունը որքանով է կիրառելի իրենց հետ կապված իրավիճակներում: Օգնելու համար կարող եք հրավիրել դասարանի անդամներին ցուցակ կազմել Թվոց 13.23–33 հատվածներից, որը կարելի է համեմատել որևէ բանի հետ մեր կյանքում: Օրինակ՝ խոստումի երկիրը կարող է ներկայացնել մի բան, որը Տերը կամենում է, որ մենք իրականացնենք, խաղողի ողկույզները կարող են լինել օրհնություններ, հսկաները կարող են լինել մարտահրավերներ, որոնց կդիմակայենք և այլն: Խրախուսեք դասարանի անդամներին կիսվել, թե ըստ իրենց, Տերը ինչ կկամենար, որ իրենք սովորեին այս պատմությունից:

    Նկար
    տղամարդիկ Մովսեսին մրգեր են ցույց տալիս

    Տասը իսրայելացի լրտեսները վախեցած էին, Հեսուն և Քալեբը հավատք ունեին: © Lifeway Collection/licensed from goodsalt.com

Թվոց 21.4-9

Եթե մենք հավատքով նայենք Հիսուս Քրիստոսին, Նա կարող է բժշկել մեզ հոգևորապես:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին քննարկել Թվոց 21.4–9-ը և կառուցեն իրենց հավատքը Փրկիչի հանդեպ, կարող եք գրատախտակին գրել նմանատիպ հարցեր. Ի՞նչ է ներկայացնում արույրե օձը: Ի՞նչ կարող է ներկայացնել օձի խայթոցը: Ինչո՞ւ որոշ մարդիկ հրաժարվում էին նայել արույրե օձին: Ինչպե՞ս կարող ենք «նայել» դրան այսօր: Դասարանի անդամները կարող են կիսվել պատասխաններով, որոնք նրանք գտել են՝ կարդալով Թվոց 21.4–9, 1 Նեփի 17.40–41, Ալմա 33.18–22, և Հելաման 8.13–15-ը: Որոնք են այն մի քանի հասարակ բաները, որոնք Փրկիչը հրավիրում է մեզ անել՝ Իր բժշկությունը ստանալու համար: Ինչո՞ւ է երբեմն դժվար կատարել այդպիսի հասարակ բաներ (տես «Լրացուցիչ նյութեր» սրա վերաբերյալ որոշ մտքերի համար): Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես է այդ ամենը Փրկիչի զորությունը բերել իրենց կյանք։

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

«Փոքր և հասարակ բաներ»

Երեց Լ. Ուիթնի Քլեյթոնը պատմել է մի եպիսկոպոսի մասին, ով խորհուրդ էր տալիս ծխի անդամներին, ովքեր իրենց կյանքում բախվում էին զանազան դժվարին մարտահրավերների:

«Նրա խորհուրդը ծխի անդամներին շատ հաճախ հետևյալն էր՝ հետ գնալ դեպի հավատքի հասարակ գործերը, օրինակ՝ ուսումնասիրել Մորմոնի Գիրքը[,] … վճարել տասանորդ և նվիրված ծառայել Եկեղեցուն: Այնուամենայնիվ, հաճախ անդամների պատասխանները թերահավատ էին. «… Ի՞նչ կապ ունի այդ ամենի կատարումը այն խնդիրների հետ, որոնց ես եմ դիմակայում»:

«… Նրանք, ովքեր միտումնավոր են անում «փոքր և հասարակ բաները» [Ալմա 37.6]՝ հնազանդվելով փոքր թվացող ձևերով, օրհնվում են հավատքով և ուժով, որոնք դուրս են գալիս հնազանդության փաստացի գործողությունների սահմաններից և, ըստ էության, կարող են թվալ բոլորովին իրենց հետ կապ չունեցող» («Ինչ որ ասե ձեզ, արեք», Լիահոնա մայիս 2017, 98):

Բարելավել մեր ուսուցումը

Կենտրոնացեք նրա վրա, ինչն ամենակարևորն է: Հնարավոր չէ ներառել յուրաքանչյուր պատմություն կամ յուրաքանչյուր սկզբունք: Հետևեք Հոգուն և հաշվի առեք դասարանի անդամների կարիքները, երբ որոշեք, թե ինչպես անցկացնեք դասաժամը: Հիշեք, որ տունը, ոչ թե դասարանն է ավետարանի ուսումնասիրման կենտրոնը:

Տպել