Հին Կտակարան 2022
Մայիսի 16-22-ը Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34. «Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային»


Մայիսի 16-22-ը Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34. «Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մայիսի 16-22-ը Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18, 29–30, 34, Եկ, հետևիր ինձ.Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Մովսեսը կանգնած է լեռան վրա

Մովսեսը Նեբո լեռան վրա, նկար © Providence Collection/licensed from goodsalt.com

Մայիսի 16-22-ը

Երկրորդ Օրինաց 6–8, 15, 18. 29–30, 34

«Զգոյշ կաց, մի գուցէ մոռանաս Եհովային»

Մովսեսը ոգեշնչվեց ուսուցանել Իսրայելի զավակներին՝ ելնելով նրանց կարիքներից (տես Երկրորդ Օրինաց 6.1): Երկրորդ Օրինացը ուսումնասիրելիս ոգեշնչում փնտրեք, որ իմանաք, թե ինչ սկզբունքներ ուսուցանել՝ հիմնվելով դասարանի անդամների կարիքների վրա:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Քանի որ Երկրորդ Օրինաց գիրքը պարունակում է Իսրայելի զավակներին ուղղված Մովսեսի վերջին խոսքերը, գուցե հրավիրեք դասարանի անդամներին կիսվել Երկրորդ Օրինաց գրքում իրենց գտած որևէ բանով, որն իրենք կկամենային ներառել իրենց զավակներին կամ թոռներին ուղղված իրենց վերջին խոսքերում: Երբ նրանք կիսվեն, խնդրեք բացատրել, թե ինչու իրենք ընտրեցին այդ խոսքերը։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Երկրորդ Օրինաց 6. 4 -7, 20–25, 8.2–5, 11–17, 29.18–20, 30.6–10, 15–20

Տերը խնդրում է մեզ ծառայել Իրեն մեր ողջ սրտով

  • Երկրորդ Օրինաց գրքում կան հատվածներ, որոնք կարող են հուշել մեզ մտածել մեր սրտի հոգևոր վիճակի մասին: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել իրենց մտքերով այդ հատվածների վերաբերյալ, կարող եք մի սիրտ նկարել գրատախտակին: Ապա բաժանեք հետևյալ սուրբ գրությունների հատվածները դասարանի անդամների միջև. Երկրորդ Օրինաց 6.4–7, 20–25, 8.2–5, 11–17, 29.18–20, 30.6–10, 15–20: Հրավիրեք դասարանի անդամներին գրել հղումը սրտի ներսում, եթե այն ուսուցանում է մի բանի մասին, որը մենք պետք է ունենանք մեր սրտերում կամ գրել հղումը սրտից դուրս, եթե այն ուսուցանում է այնպիսի բան, որից մենք պետք է խուսափենք: Ի՞նչ է նշանակում՝ մեր ամբողջ սիրտը նվիրել Երկնային Հորը:

  • Ինչպե՞ս ենք բացատրում մեր ընտանիքին և ուրիշներին, թե ինչու ենք հնազանդվում Աստծո պատվիրաններին: Այս հարցի շուրջ խորհելուց հետո դասարանի անդամները կարող են կարդալ Երկրորդ Օրինաց 6.4–7, 20–25-ը կամ «Լրացուցիչ նյութերում» գտնվող հայտարարությունը և կիսվել մտքերով: Այս գաղափարներն ինչպե՞ս են ազդում այն ձևի վրա, որով մենք վերաբերվում ենք պատվիրաններին և ուխտերին:

Երկրորդ Օրինաց 6. 4-9, 20-25

«Կրկնիր [Եհովայի խոսքերը] քո որդկանց համար»

  • Երբեմն այն օգնում է լսել գաղափարներ այն եղանակների մասին, որով ուրիշներն են ուսուցանում և սովորում ավետարանը իրենց տներում: Քննարկելով, թե ինչպես են դասարանի անդամները հետևում Երկրորդ Օրինաց 6.4–9, 20–25-ում գտնվող խորհրդին, նրանք կարող են միմյանցից սովորելու հնարավորություն ստանալ: Մենք ի՞նչ ենք անում, որ ուսուցանենք և «խոսենք» (հատված 7-ի) Աստծո խոսքի մասին, ինչպես այս հատվածներն են նկարագրում: Ի՞նչ փորձառություններով կարող ենք կիսվել, որոնց դեպքում Տերն առաջնորդել է մեզ մեր ջանքերում:

Երկրորդ Օրինաց 15․1-15

Կարիքավորներին օգնելը ներառում է՝ առատաձեռնություն և պատրաստակամ սրտեր

  • Մենք դեռ չենք հասել այն օրվան, «երբոր քեզ մոտ աղքատ չգտնվի» (Երկրորդ Օրինաց 15.4), այսպիսով աղքատներին օգնելու վերաբերյալ Երկրորդ Օրինաց 15-ում գտնվող սկզբունքները դեռևս արժեքավոր են, եթե նույնիսկ որոշակի գործառույթներ պարտքերի և տերերի վերաբերյալ փոխվել են: Կարող եք հրավիրել դասարանի անդամներին ուսումնասիրել 1-15 հատվածները և գտնել սկզբունքներ աղքատներին և կարիքավորներին օգնելու մասին, որոնք նրանք կկամենան քննարկել: Այսպիսի հարցերը կօգնեն քննարկմանը. Ի՞նչ է նշանակում «ձեռքդ բաց անես» նրանց համար, ովքեր կարիքի մեջ են (հատվածներ 8, 11): Ի՞նչ դեր է խաղում մեր սիրտը ուրիշներին օգնելու գործում (տես հատվածներ 7, 9–10): Ի՞նչ կարող ենք սովորել ուրիշներին օրհնելու մասին Տիրոջ օրինակից (տես հատված 15

Երկրորդ Օրինաց 29. 9, 30.15-20

Տերը հրավիրում է մեզ ընտրել «կեանքը եւ բարին ու մահը եւ չարը»

  • Հետաքրքիր կլինի համեմատել Երկրորդ Օրինաց գրքում տրված Մովսեսի խոսքերը Լեքիի՝ իր ընտանիքին ուղղված վերջին որոշ ուսմունքների հետ 2 Նեփի 1–4-ում: Գուցե դասարանի անդամները կարողանան նմանություններ և տարբերություններ գտնել այս հատվածների միջև. Երկրորդ Օրինաց 29.9 և 2 Նեփի 4.4, Երկրորդ Օրինաց 30.15–20 և 2 Նեփի 2.26–29: Լեքին ինչպե՞ս զարգացրեց այն, ինչ Մովսեսն էր ուսուցանում: Ինչո՞ւ են նմանատիպ խոսքերը՝ կյանք և մահ լավ եղանակ հանդիսանում՝ նկարագրելու Աստծո պատվիրանները «պահելու» կամ «ետ դառնալու» մեր ընտրությունները (Երկրորդ Օրինաց 30․16-17)։ Դասարանի անդամները կարող են կիսվել այդ հատվածներում իրենց գտածով, որոնք ոգեշնչում են նրանց «ընտրել կյանքը» (Երկրորդ Օրինաց 30.19

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Մենք պահում ենք մեր ուխտերը, որովհետև մենք սիրում ենք Աստծուն

Նախագահ Լինդա Ք. Բըրթնը ուսուցանել է.

«Բոլոր պատճառներից, որ մենք պարտավոր ենք ավելի ջանասեր լինել մեր ուխտերը պահելիս, առավել համոզիչը սերն է: …

Եթե մենք լիովին գնահատենք այն բազմաթիվ օրհնությունները, որոնք մերն են այն փրկագնման միջոցով, որ կատարվել է մեզ համար, չկա մի բան, որ Տերը խնդրի մեզանից, որը մենք անհամբեր և հոժարակամ չանենք» [Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթ, «Հաղորդության ժողովի կարևորությունը», Relief Society Magazine, Oct. 1943, 592]: Համաձայն Նախագահ Ջոզեֆ Ֆիլդինգ Սմիթի այս հայտարարության՝ ուխտ պահելը մեր Փրկիչի և Քավիչի աներևակայելի, անսահման Քավության և մեր Երկնային Հոր կատարյալ սիրո հանդեպ մեր սերն արտահայտելու ձևերից մեկն է» («Ուխտ պահելու զորությունը, ուրախությունը և սերը», Լիահոնա, նոյեմբեր 2013, 114):

Բարելավել մեր ուսուցումը

Լսեք։ «Լսելը սիրո դրսևորում է: … Խնդրեք Երկնային Հորը, որ օգնի ձեզ հասկանալ, թե ինչ են ասում ձեր դասարանի անդամները: Երբ հոգատարությամբ ուշադրություն դարձնեք նրանց կողմից ասված ու չասված խոսքերին, դուք ավելի լավ կհասկանաք նրանց կարիքները, մտահոգություններն ու ցանկությունները» (Ուսուցանել Փրկիչի ձևով,34

Տպել