Հին Կտակարան 2022
Մայիսի 23-29-ը Հեսու 1–8, 23–24. «Զորացիր և քաջ եղիր»


Մայիսի 23-29-ը Հեսու 1-8, 23-24. «Զորացիր և քաջ եղիր», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մայիսի 23-29-ը Հեսու 1-8, 23-24, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Մովսեսը կարգում է Ահարոնին

Մովսեսը կարգում է Հեսուին, նկարը ըստ՝ Դարրել Թոմասի

Մայիսի 23-29-ը

Հեսու 1–8, 23–24

«Զորացիր և քաջ եղիր»

Երբ կարդաք Հեսու 1–8 և 23–24 հատվածները, ուշադրություն դարձրեք «գիշեր եւ ցերեկ նորա վերայ մտածես» խորհրդին (Հեսու 1.8): Ուշադրություն դարձրեք եկող հուշումներին: Դրանք կարող են հանգեցնել ուսուցման գաղափարների ձեր դասի համար:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Հրավիրեք դասարանի անդամներին կիսվել այս շաբաթ իրենց կարդացածից մի հատվածով, որը մեծացրել է Հիսուս Քրիստոսի հանդեպ իրենց հավատքը: Օրինակ՝ նրանք կարող են մտածել, թե ինչպես է Հեսուի առաքելությունը հիշեցնում նրանց Հիսուս Քրիստոսի առաքելության մասին: Ինչո՞ւ ենք երախտապարտ Հեսուի գրքի պատմությունների համար:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հեսու 1․1–9

«Զորացիր և քաջ եղիր»

  • Հեսուին մի քանի անգամ ասվեց. «Զորացիր եւ քաջ եղիր» (տես Երկրորդ Օրինաց 31.7, 23, Հեսու 1.6–7, 9): Հավանաբար դասարանի անդամների համար օգտակար կլինի քննարկել, թե ինչ նկատի ունի Տերը այս արտահայտությամբ: Նրանք կարող են Հեսու 1.1–9-ում փնտրել այն խորհուրդը, որը Տերը տվեց Հեսուին, որ օգնի նրան զորեղ և քաջ լինել: Նրանք կարող են նաև կիսվել այն մարդկանց օրինակներով, ովքեր ունեն այդ հատկանիշները: Զորություն ու քաջություն ինչպիսի՞ օրինակներ ցույց տվեց Հեսուն այն պատմություններում, որոնք գտնվում են Հեսուի գրքում (օրինակ՝ տես գլուխներ 3-ը, 6-ը, և 8-ը): Դասարանի անդամները կարող են կիսվել, թե ինչպես են իրենք փորձում զորեղ ու քաջ լինել Քրիստոսի համար:

Հեսու 1.8

Աստծո խոսքը կարող է «հաջողակ» դարձնել մեր ճանապարհը

  • Որպեսզի խրախուսեք դասարանի անդամներին սուրբ գրությունների իրենց անձնական և ընտանեկան ուսումնասիրության մեջ, կարող եք դասարանով կարդալ Հեսու 1.8 հատվածը: Ի՞նչ ենք սովորում այս հատվածից այն մասին, թե ինչպես ուսումնասիրենք սուրբ գրությունները: Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել, թե իրենք ինչ են անում, որ «մտածեն» սուրբ գրությունների շուրջ «գիշեր ու ցերեկ»: Ինչպե՞ս է Տերը մեր «ճանապարհները հաջողակ» դարձրել և օգնել մեզ «խելամուտ լինել», երբ ուսումնասիրում ենք Նրա խոսքը:

    Նկար
    կինը կարդում է սուրբ գրություններ

    Աստծո խոսքը կարող է «[մեր] ճանապարհը հաջողակ դարձնել» (Հեսու 1.8):

Հեսու 3-4

Մենք կարող ենք զգալ Աստծո «հրաշքները»

  • Դասարանի անդամները գուցե օգուտ քաղեն իսրայելացիների կողմից Հորդանան գետն անցնելու պատմության համառոտ վերանայումից: Դուք կարող եք դասարանը բաժանել զույգերի և հրավիրել յուրաքանչյուր զույգի միմյանց պատմել պատմությունը՝ ամեն անգամ հերթով ասելով մեկ նախադասություն (խրախուսեք նրանց նայել Հեսու 3-ը, եթե օգնության կարիք ունեն պատմությունը հիշելու համար): Ապա դասարանով կարող են քննարկել բոլոր մանրամասները, որոնք ընդգծել էին իրենց համար: Ի՞նչ ենք սովորում այս պատմությունից, որը կարող է օգնել մեզ զգալ Տիրոջ «հրաշքները» մեր կյանքում (հատված 5): Ի՞նչ «հրաշքներ» է Նա գործել մեզ համար: Ինչո՞ւ է կարևոր, որ յուրաքանչյուր սերունդ ունենա հոգևոր փորձառություններ, որոնք ուսուցանում են նրանց, որ «Տերը … հզոր է»: (Հեսու 4.24):

  • Չնայած մենք բոլորս կարիք ունենք մեր սեփական հավատքը կառուցելու փորձառությունների, սակայն կարևոր է նաև հիշել այն, ինչ Տերն արել է մեր նախնիների համար: Համաձայն Հեսու 4-ի, ի՞նչ արեցին իսրայելացիները՝ օգնելու ապագա սերունդներին հիշել Հորդանան գետի անցումը (տես Հեսու 4.1–7): Ի՞նչ ենք մենք անում, որպեսզի մեր փորձը չմոռացվի ապագա սերունդների կողմից:

Հեսու 6-8

Հնազանդությունը մեր կյանք է բերում Աստծո զորությունը

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ․ Անհատների ու ընտանիքների համար ձեռնարկում առաջարկում է Հեսու 6–8-ում տրված իսրայելացիների ճակատամարտերը քանանացիների դեմ համեմատել գայթակղության դեմ տարվող մեր ճակատամարտերի հետ: Գուցե հարցնեք դասարանի անդամներին, թե ինչ մտքեր կամ տպավորություններ են ունեցել, երբ կարդացել են այս գլուխները՝ մտքում ունենալով այդ համեմատությունը: Կամ դուք կարող եք մատնանշել հատուկ հատվածներ, որոնք տեղին են թվում մեղքից խուսափելու մեր ճակատամարտերի համար, իսկ նրանք կարող են խոսել այն մասին, թե այդ հատվածները ինչ են ուսուցանում մեզ` մեր կյանքում Աստծո զորության հասանելիությունը ձեռք բերելու վերաբերյալ: Այդ հատվածներից մի քանիսը կարող են ներառել Հեսու 6.1–5, 18, 20, 7.11–13-ը:

Հեսու 23-24

«Ընտրեք այսօր, թե ում եք դուք ծառայելու»

  • Գուցե դասարանի անդամներին կօգնի իրենց համար կիրառել Հեսու 23–24-ը, եթե նրանք պատկերացնեն, որ իրենք իսրայելացիներ են և լսում են, թե ինչպես է Հեսուն իր կյանքի վերջում տալիս այդ խորհուրդը: Կարող եք նրանց մի քանի հատված տալ մտքում կարդալու համար, ապա խնդրել նրանց կիսվել այդ հատվածներից մի բանով, որը նրանց կոգեշնչեր հավատարիմ մնալ Տիրոջը: Նրանք կարող են նաև կիսվել, թե ինչպես անձնապես ընդունեցին այդ որոշումը, թե «ում են [իրենք] ծառայելու» (Հեսու 24.15): Ինչո՞ւ նրանք ընդունեցին այդ որոշումը:

  • Դուք կարող եք դասարանի անդամներին հրավիրել ընտրել Հեսու 23–24-ից մի արտահայտություն, որը նրանց ոգեշնչում է ընտրել Աստծուն ծառայելը, ապա այդ արտահայտությամբ ստեղծել պաստառ կամ նկար, որը կցուցադրվի տանը կամ սոցիալական լրատվամիջոցներում:

Բարելավել մեր ուսուցումը

Հոգևոր աճը տեղի է ունենում տանը։ Ձեր դասարանի անդամները պետք է դասից դուրս ունենան իրենց սեփական հոգևոր փորձառությունները, որպեսզի մնան հոգևորապես ուժեղ: Գտեք ուղիներ, որպեսզի օգտագործեք նրանց հետ ունեցած ձեր կարճ ժամանակահատվածը՝ ոգեշնչելով նրանց սուրբ գրություններում գտնել հոգևոր սնուցում տանը՝ ինչպես անհատապես, այնպես էլ իրենց ընտանիքների հետ: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,18:)

Տպել