Հին Կտակարան 2022
Մայիսի 30-ից հունիսի 5-ը Դատավորաց 2–4, 6-8, 13–16. «Տէրը մի փրկիչ կանգնեցրեց»


Մայիսի 30-ից հունիսի 5-ը Դատավորաց 2-4, 6-8, 13-16, «Տէրը մի փրկիչ կանգնեցրեց», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Մայիսի 30-ից հունիսի 5-ը Դատավորաց 2–4, 6–8, 13–16, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2022

Նկար
Դեբորան զորքերի հետ

Դեբորան առաջնորդում է Իսրայելի զորքերը, նկար © Providence Collection/licensed from goodsalt.com

Մայիսի 30-ից հունիսի 5-ը

Դատավորաց 2–4, 6–8, 13–16

«Տէրը մի փրկիչ կանգնեցրեց»

Հիշեք, որ ամենակարևոր ուսուցիչը Սուրբ Հոգին է: Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին ուսուցանվել Սուրբ Հոգու կողմից, երբ քննարկում եք ճշմարտություններ Դատավորաց գրքից:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Գրատախտակին գրեք մի քանի դատավորների անունները, որոնք գտնվում են Դատավորաց 2–4-ում, 6–8, 13–16 (օրինակ՝ Դեբորա, Բարակ, Գեդեոն և Սամսոն): Դասարանի անդամներին տվեք մի քանի րոպե` վերանայելու այդ գլուխները, ապա գրատախտակի անուններից մեկի տակ գրեն մի ճշմարտություն, որը նրանք սովորել են այդ մարդու փորձառությունից:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Դատավորաց 2.11–19, 3. 5-12, 4.1-16

Տերը փրկություն է առաջարկում, երբ մենք մոլորվում ենք

  • Քննելով Իսրայելի ապստամբության, վշտի, ապաշխարության և փրկության փուլը՝ դասարանի անդամները կճանաչեն Աստծո փրկիչ զորությունը իրենց սեփական կյանքում: Դասարանի անդամները կարող են աշխատել փոքր խմբերով՝ գտնելով այն շրջանը, որը նկարագրվում է Դատավորաց 2.11–19, 3.5–12-ում: Իսրայելի որդիներն ինչպե՞ս ազատվեցին մեղքի և տառապանքի այդ շրջանից: Ի՞նչ ենք սովորում Դատավորաց գրքից այն մասին, թե ինչպես կարող ենք խուսափել մեղքից և տառապանքից: Որոնք են այն ուղիները, որոնցով Աստված ազատում է մեզ: Կարող եք նաև հրավիրել դասարանի անդամներին` գտնել և կիսվել սուրբ գրություններով, որոնք վկայում են Տիրոջ մասին՝ որպես մեր Փրկարարի և Քավիչի (օրինակ Բ Թագավորաց 22.1–3, Սաղմոս 40.16–17, 1 Նեփի 1.19–20, Մոսիա 23.21–23, Վարդապետություն և Ուխտեր 138.23).

  • Դատավորաց 2.19-ում գրված է, որ իսրայելացիները բազմիցս շրջվել էին Աստծուց դեպի կռապաշտություն: Հավանաբար դասարանի անդամները կարող են ամփոփել այս հատվածը՝ որպես նախազգուշացում իրենց համար: Ի՞նչ ուղիներով ենք մենք երբեմն «երկրպագութիւն ան[ում]» «այլ աստվածների»: Ինչպե՞ս կարող է Տերն օգնել մեզ փոխվել մեր «խստապարանոց գնացքիցը»:

  • Որպեսզի քննարկում սկսեք այն մասին, թե ինչպես Դեբորան և Բարակը փրկեցին Իսրայելը քանանացիներից, կարող եք դասարանի անդամներից մեկին խնդրել ամփոփել այդ պատմությունը դասարանի համար (մի քանի օր առաջ հանձնարարեք դասարանի որևէ անդամի հետ պատրաստվել): Դասարանը կարող է խոսել Դեբորայի այն հատկանիշների մասին, որոնք տպավորեցին իրենց: Դեբորան ինչպե՞ս ոգեշնչեց Իսրայելի որդիներին հետևել Տիրոջը: Գուցե միասին կարդաք Դատավորաց 4.14-ը և քննարկեք «Միթե՞ Տերը չէ քո առաջ դուրս գալիս» Դեբորայի հավատարիմ հայտարարության իմաստը: Ինչպե՞ս է Տերը մեզանից առաջ դուրս գալիս: (տես նաև Վարդապետություն և Ուխտեր 84.87-88)

Դատավորաց 6-8

Տերը կարող է հրաշքներ գործել, երբ մենք վստահում ենք նրա ուղիներին

  • Գեդեոնի ծառայելու կոչն ուսումնասիրելով՝ դասարանի անդամները կարող են ոգեշնչվել իրենց ծառայությունում: Գուցե խնդրեք նրանց կարդալ և քննարկել Դատավորաց 6.11–16-ը: Ի՞նչ կարող ենք սովորել այս փորձառությունից: Որպեսզի օգնեք նրանց սովորել Դատավորաց 7-ից, կարող եք հրավիրել դասարանի մեկ կամ մի քանի անդամների ձևանալ, որ Գեդեոնի զինվորներն են և պատմեն պատմությունը զինվորների տեսանկյունից: Դասարանի մյուս անդամները կարող են հարցեր տալ զինվորների փորձառության մասին: Ի՞նչ զուգահեռներ եք տեսնում այս պատմության և նրա միջև, ինչ պատահում է մեր կյանքում: Այս հատվածներից ի՞նչ ենք սովորում Տիրոջ մասին:

Դատավորաց 13-16

Զորությունը գալիս է Աստծո հետ կապած մեր ուխտերին հավատարիմ մնալուց

  • Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին Սամփսոնի պատմությունից բացահայտել ոգեշնչող ճշմարտություններն ու կարևոր նախազգուշացումները: Դասարանի կեսին հրավիրեք վերանայել Դատավորաց 14–16-ը՝ փնտրելով հատվածներ, որոնք ցույց են տալիս, որ Տերը Սամփսոնի հետ էր: Մյուս կեսը կարող է փնտրել հատվածներ, որոնք ցույց են տալիս, որ Սամփսոնը լիովին նվիրված չէր Տիրոջը: Դասարանի անդամներին հրավիրեք կիսվել իրենց գտածով։ Ի՞նչ է ուսուցանում Սամփսոնի կյանքը Աստծո հետ կապած մեր ուխտերը պահելու մասին: Քույր Անն Մ. Դիբի խոսքը «Լրացուցիչ նյութերում» կարող է օգտակար լինել:

    Նկար
    Սամփսոնը հրում է սյուները

    Սամփսոնը փլուզում է սյուները, Ջեյմս Թիսոթ և ուրիշներ

Նկար
լրացուցիչ նյութեր պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Դաս Սամփսոնի կյանքից

Քույր Անն Մ. Դիբն ուսուցանել է. «Սամփսոնը ծնվել էր մեծ ներուժով: Նրա մորը խոստում էր տրվել. «Նա սկսելու է Իսրայելին ազատել փղշտացիների ձեռքիցը» [Դատավորաց 13.5]: Սակայն մեծանալով՝ Սամփսոնը ավելի շատ նայում էր աշխարհի գայթակղություններին, քան՝ Աստծո ուղղորդմանը: Նա այնպիսի ընտրություններ էր կատարում, որոնք ոչ թե ճիշտ էին, այլ որովհետև դրանք «[նրան հաճելի էին]» [Դատավորաց 14.3]: Սուրբ գրություններում բազմիցս օգտագործվում է «Եվ նա իջավ» արտահայտությունը, [Դատավորաց 14.7], երբ դրանք պատմում են Սամփսոնի ճամփորդութունների, արարքների և ընտրությունների մասին: Իր մեծ ներուժը իրագործելու համար վեր կենալու և շողալու փոխարեն, Սամփսոնը հաղթվեց աշխարհից, կորցրեց իր աստվածատուր զորությունը և մահացավ վաղաժամ, ողբերգական մահով» («Վեր կաց և շողա», Լիահոնա, մայիս 2012, 118):

Բարելավել մեր ուսուցումը

Ուսանողներին ժամանակ հատկացրեք կիսվելու համար: «Երբ սովորողները կիսվում են իրենց սովորածով, նրանք ոչ միայն զգում են Հոգին և զորացնում են իրենց սեփական վկայությունները, այլև քաջալերում են դասարանի մյուս անդամներին ինքնուրույն բացահայտել ճշմարտությունները: Ամեն դասին ժամանակ հատկացրեք ուսանողներին կիսվելու համար:» (Ուսուցանել Փրկիչի ձևով,30):

Տպել