Հին Կտակարան 2022
Հունիսի 20–26-ը. Բ Թագավորաց 5–7, 11–12, Գ Թագավորաց 3, 8, 11. «Կհաստատեմ քո թագավորությունը յավիտեան»


Հունիսի 20–26-ը. Բ Թագավորաց 5–7, 11–12, Գ Թագավորաց 3, 8, 11. «Կհաստատեմ քո թագավորությունը յավիտեան» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունիսի 20–26-ը. Բ Թագավորաց 5–7, 11–12, Գ Թագավորաց 3, 8, 11 Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Դավիթ թագավորը գահին նստած

Դավիթ թագավորը գահին նստած ըստ՝ Ջերի Մայլս Հարսթոնի

Հունիսի 20-26-ը

Բ Թագավորաց 5–7, 11–12, Գ Թագավորաց 3, 8, 11

Հունիսի 20–26-ը. Բ Թագավորաց 5–7, 11–12, Գ Թագավորաց 3, 8, 11. «Կհաստատեմ քո թագավորությունը յավիտեան»

Երբ ուսումնասիրեք սուրբ գրությունները, աղոթքով փորձեք իմանալ, թե որ սկզբունքներն են առավել օգտակար ձեր դասարանի անդամների համար, որպեսզի կարողանաք կենտրոնանալ նրանց կարիքների վրա:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի իմանաք, թե դասարանի անդամներն ինչ իմաստալի բաներ են գտել իրենց սուրբ գրությունների ուսումնասիրության ժամանակ, կարող եք նրանց խնդրել թերթիկների վրա գրել այն հատվածի հղումը, որը նրանց ոգեշնչել է, իսկ այնուհետև դրանք դնել տարայի մեջ: Ապա դասարանի անդամները կարող են հավաքել թղթերը տարայի միջից և դասարանը կարող է կարդալ և քննարկել հատվածները:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Ա Թագավորաց 6․1-8

Աստծո աշխատանքը մենք պետք է կատարենք Իր եղանակով

  • Կարող եք խնդրել դասարանի անդամներին կարդալ Բ Թագավորաց 6.1–8-ը և ուշադրություն դարձնել, թե ինչ նախազգուշացումներ կարող է ունենալ այս պատմությունը մեզ համար այսօր: Բրիգամ Յանգի հայտարարությունը «Լրացուցիչ նյութերում» կարող է օգտակար լինել: Ինչպե՞ս կարող ենք փորձել կատարել Աստծո աշխատանքը այնպիսի ձևով, որը տարբերվում է Նրա ուղղորդած եղանակից: Ինչո՞ւ է դա վտանգավոր։ Դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, որոնց միջոցով նրանք սովորել են վստահել Տիրոջ ուղղորդմանը Նրա աշխատանքը կատարելիս:

Բ Թագավորաց 11

Մենք միշտ պետք է զգուշանանք մեղքից

  • Բ Թագավորաց 11-ում սովորելով Դավիթի ողբերգական ընտրություններից՝ կարող ենք խուսափել նման սխալներից: Գուցե դասարանը միասին կարդա Բ Թագավորաց 11.1–17-ը և բացահայտի Դավիթի կատարած այն ընտրությունները, որոնք հանգեցրին մեղքի: Ի՞նչը կարող էր Դավիթն այլ կերպ անել: Կարող եք նաև խնդրել դասարանի անդամներին գրել մի նախադասություն, որը կարող է ոգեշնչել ինչ-որ մեկին խուսափել մեղքից՝ հիմնվելով Բ Թագավորաց 11-ից նրանց սովորածից: Դասարանի մի քանի անդամների հրավիրեք կիսվել իրենց մտքերով:

  • Կարող եք օգտագործել Բ Թագավորաց 11-ը՝ քննարկելու պոռնոգրաֆիայի և այլ սեռական մեղքերի վտանգները: Դրա համար դասարանը կարող է միասին վերանայել Երեց Լ. Ուիթնի Քլեյթոնի «Օրհնյալ են բոլոր սրտով մաքուրները» ուղերձի հատվածները (Լիահոնա, նոյեմբեր 2007, 51–53): Ի՞նչ խորհուրդ է տալիս Երեց Քլեյթոնը պոռնոգրաֆիայի վտանգներից խուսափելու համար: Կարող եք նաև դիտել «Հավատքի պաշտպանները» (ChurchofJesusChrist.org) տեսանյութը։ Փրկիչն ինչպե՞ս կարող է օգնել մեզ հաղթահարել այդ գայթակղությունները կամ վարքագծի դրսևորումները:

    Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել իրենց գաղափարներով, որոնք օգտակար են համարել իրենց ընտանիքները պոռնոգրաֆիայից պաշտպանելու կամ դրա ազդեցությունները հաղթահարու իրենց ջանքերում: Քույր Լինդա Ս. Ռիվզի «Պաշտպանություն պոռնոգրաֆիայից`Քրիստոսակենտրոն տուն» ուղերձը կարող է օգտակար լինել (Լիահոնա, մայիս 2014, 15–17, տես նաև «Լրացուցիչ նյութեր):

Նկար
Բարանկիլա Կոլումբիա տաճար

Տաճարը Տիրոջ տունն է:

Գ Թագավորաց 8.22–61

Տաճարները օրհնություններ են բերում

  • Գ Թագավորաց 8-ը նկարագրում է օրհնությունները, որոնց Սողոմոնը ձգտում էր իր ժողովրդի համար, երբ ավարտվեց տաճարի կառուցումը: Կարող եք բաժանել հատվածներ 22–61-ը դասարանի անդամների միջև և խնդրել նրանց կիսվել այդ հատվածներից ինչ-որ բանով, որն օգնում է նրանց իրենց տաճարային երկրպագության ժամանակ: Դասարանի անդամները կարող են կիսվել, թե Տիրոջ տանը երկրպագելով, ինչպես է օրհնվել իրենց կյանքը:

Ա Թագավորաց 8.61, 11.1–11

«Նրա սիրտը ուղիղ չէր Տիրոջ հետ»

  • Ի՞նչ է նշանակում «եւ [մեր] սիրտը … Տէր Աստուծոյ հետ ուղիղ լինի»: (Գ Թագավորաց 8.61): Արդյո՞ք սա տարբերվում է մեր գործողությունների կատարյալ լինելուց: Ինչո՞ւ է այդպես: Երբ դասարանի անդամները խորհեն այս հարցերի շուրջ, նրանք կարող են կարդալ Գ Թագավորաց 11.1-11-ը և ուշադրություն դարձնել, թե ինչ է Տերն ասում Սողոմոնի սրտի մասին: Ինչպե՞ս կարող ենք խուսափել նրա կատարած սխալներից:

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Բռնել տապանակը

Նախագահ Բրիգամ Յանգն ուսուցանել է. «Հանգիստ թողեք Թագավորությունը, Տերը կայուն է պահում է տապանակը․ և եթե այն մի փոքր ծռված է երևում և թվում է, թե բռնելու կարիք կա, եթե երբեմն մի փոքր երերում է, կամ բոլորին թվում է, որ այն ընկնում է, զգույշ եղեք, թե ինչպես եք մեկնում ձեր ձեռքը` այն բռնելու համար․ եկեք չափից ավելի փութաջան չլինենք՝ խառնվելով այն ամենին, ինչը մեզ չի վերաբերում․ հանգիստ թողեք դա, դա Տիրոջ աշխատանքն է» (Discourses of Brigham Young, sel. John A. Widtsoe [1954],66)։

Ինչպես պաշտպանել երեխաներին պոռնոգրաֆիայից

Քույր Լինդա Ս. Ռիվզն ուսուցանել է. «Ինչպե՞ս ենք պաշտպանում մեր երեխաներին և պատանիներին: Զտիչներն օգտակար գործիքներ են, սակայն աշխարհի ամենամեծ զտիչը, միակը, որն ի վերջո կգործի, ներքին անձնական զտիչն է, որը գալիս է մեր Երկնային Հոր սիրո և մեր Փրկիչի քավիչ զոհաբերության մասին յուրաքանչյուրիս խորը և հաստատուն վկայությունից» («Պաշտպանություն պոռնոգրաֆիայից` Քրիստոսակենտրոն տուն», Լիահոնա, մայիս 2014, 16, տես նաև Ջոյ Դ. Ջոնս, «Addressing Pornography: Protect, Respond, and Heal,” Ensign, Oct. 2019, 22–27):

Բարելավել մեր ուսուցումը

Հավաստիացեք, որ դուք ուսուցանում եք ճշմարիտ վարդապետություն: «Անընդհատ հարցրեք ինքներդ ձեզ. «Այն, ինչ ես ուսուցանում եմ, ինչպե՞ս է օգնում իմ դասարանի անդամներին կառուցել հավատք առ Քրիստոս, ապաշխարել, Աստծո հետ ուխտեր կապել և պահել ու ստանալ Սուրբ Հոգին»:(Ուսուցանել Փրկիչի ձևով,20):

Տպել