Հին Կտակարան 2022
Հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Գ Թագավորաց 17–19. «Եթե Եհովան է Աստուածը, նորան հետեւիր»


Հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Գ Թագավորաց 17–19. «Եթե Եհովան է Աստուածը, նորան հետեւիր», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը. Գ Թագավորաց 17–19, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար․ 2022

Նկար
Եղիան` բոցավառ զոհասեղանի կողքին կանգնած

Եղիան վիճում է Բահաղի քահանաների հետ, Ջերի Հարսթոն,

Հունիսի 27-ից հուլիսի 3-ը

Գ Թագավորաց 17-19

«Եթե Եհովան է Աստուածը, նորան հետեւիր»

Սուրբ գրությունների և ձեր դասարանի նպատակն է` հավատք կառուցել Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ: Թող այդ նպատակը առաջնորդի ձեզ՝ ընդունելու որոշումներ այն մասին, թե ինչ ուսուցանել և ինչ հարցեր տալ:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Որպեսզի օգնեք դասարանի անդամներին կիսվել Գ Թագավորաց 17–19-ի մասին գաղափարներով, հրավիրեք նրանց մտածել վերնագիր այդ գլուխներից յուրաքանչյուրի համար: Ո՞ր հատվածները ստիպեցին նրանց մտածել այդ վերնագրերի մասին:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Գ Թագավորաց 17.8–16, 19.19–21

Զոհաբերելու հրավերը մեր հավատքը գործադրելու հնարավորություն է

  • Սարեփթայի այրու օրինակը կարող է ոգեշնչել ձեր դասարանի անդամներին այն ժամանակ, երբ նրանց հավատքը ստուգվում է: Կարող եք սկսել` խնդրելով նրանց թվել այն ընտրությունները, որոնք հավատք են պահանջում Հիսուս Քրիստոսի հանդեպ: Ապա կարող են կարդալ Գ Թագավորաց 17.8–16-ը և խոսել, թե ինչ է իրենց ուսուցանում այդ պատմությունը հավատք գործադրելու մասին: Խրախուսեք դասարանի անդամներին կիսվել այրու հանդեպ իրենց զգացումներով և այն մասին, թե ինչպես է նրա օրինակը իրենց ոգեշնչում գործադրել իրենց հավատքը: Ինչո՞վ է նրա հավատքը նման Եղիայի դրսևորած հավատքին Գ Թագավորաց 19.19–21-ում: Գուցե դասարանի անդամները ցանկանան կիսվել զոհաբերություններով, որ իրենք են կատարել Տիրոջ համար, և ինչպես է Նա օրհնել իրենց:

  • Սարեփթայի այրու պատմությունը կարող է մեզ ուսուցանել նաև այն օրհնությունների մասին, որոնք գալիս են զոհաբերությունից: Դուք կարող եք խնդրել դասարանի անդամներին խորհել, թե ինչպես կպատասխանեին այսպիսի հայտարարություններին. «Ես չեմ կարող տասանորդ վճարել» կամ «Ես խիստ զբաղված եմ սպասավորման հանձնարարությունը ընդունելու համար»: Ի՞նչ է Գ Թագավորաց 17.8–16-ը ուսուցանում մեզ, որը կարող է վերաբերել այդ հայտարարություններին: Ինչպե՞ս է մեզ օգնում Փրկիչի մասին մեր գիտելիքը, երբ մեզ խնդրում են զոհաբերություններ կատարել: Երեց Լին Գ. Ռոբինսի խոսքերը «Լրացուցիչ աղբյուրներում» նույնպես կարող են օգնել:

Գ Թագավորաց 18.17-39

«Եթե Եհովան է Աստուածը, նորան հետեւիր»

  • Գ Թագավորաց 18:17–39-ի վերաբերյալ քննարկումը կարող է օգնել դասարանի անդամներին, երբ հետևում և վստահում են Հիսուս Քրիստոսին: Այդ պատմությունը դասարանի հետ վերանայելուց հետո գրատախտակին գրեք Իսրայելին ուղղված Եղիայի հարցը. «Մինչեւ ե՞րբ պիտի դուք կաղաք երկու կողմի վերայ» (հատված 21): Թող դասարանի անդամներն ասեն, թե ըստ իրենց, ինչ է նշանակում այդ հարցը: Որո՞նք են այն պատճառները, որ մարդիկ գուցե «կաղան», (որը նշանակում է տատանվել, երերալ կամ կաղալ) Տիրոջը հետևելու և Բահաղին հետևելու միջև: Ինչո՞ւ ենք մենք երբեմն անվճռական Հիսուս Քրիստոսին հետևելիս: Դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, որոնք օգնել են նրանց ընտրել` հետևել Փրկիչին:

Նկար
Եղիան ժայռի վրա կանգնած

Գ Թագավորաց 19.11–12-ի խորհրդանշական պատկերումը։ Մարգարեն, © Robert Booth Charles/Bridgeman Images

Գ Թագավորաց 19․1-12

Տերը հաճախ խոսում է մեղմ, պարզ ձևով

  • Շատ մարդիկ դժվարանում են ճանաչել, երբ Տերը հաղորդակցվում է նրանց հետ: Որպեսզի օգնեք դասարանի անդամներին ավելի լավ ճանաչել Տիրոջ ձայնը, կարող եք հրավիրել նրանց կարդալ Գ Թագավորաց 19.1–12-ը և կիսվել Եղիայի սովորածով: Հավանաբար դասարանի անդամները կարող են կիսվել փորձառություններով, որոնք ուսուցանել են նրանց այն զանազան ձևերի մասին, որոնցով Տերը խոսում է նրանց հետ: Գուցե կամենաք կիսվել տեսաֆիլմով «Ինչպե՞ս կարող եմ ավելի հաճախ զգալ Սուրբ Հոգին» («Նախագահ Այրինգի և Երեց Հոլլանդի հետ Դեմառդեմ հանդիպումից [երիտասարդների համաշխարհային հեռարձակում, մարտի 4, 2017], ChurchofJesusChrist.org):

  • Որպեսզի օգնեք քննարկում ծավալել «մեղմ ու բարակ ձայն» արտահայտության շուրջ, կարող եք ցուցադրել առարկաներ (կամ առարկաների նկարներ), որոնք կարող են օգնել դասարանի անդամներին խորհել այդ արտահայտության շուրջ: Դասարանի անդամները կարող են առաջարկել այլ օրինակներ: Ինչո՞ւ են «մեղմ» և «բարակ» բառերը լավ միջոցներ՝ նկարագրելու Հոգու ձայնը: Այլ նկարագրությունների համար դասարանի անդամները կարող են կարդալ հետևյալ սուրբ գրությունները. Հելաման 5.30, 3 Նեփի 11.3–7, Վարդապետություն և Ուխտեր 6.22–23, 8.2–3, 9.8–9, 11.12–14, 36.2: Նրանք կարող են կիսվել Հոգին ճանաչելու վերաբերյալ սուրբ գրությունների այլ հատվածներով: Ի՞նչ կարող ենք սովորել այս հատվածից այն մասին, թե ինչ պետք է անենք Տիրոջ ձայնը լսելու համար։ Կարող են օգտակար լինել «Զգալ Սուրբ Հոգին» կամ «Հոգու ձայնը» տեսաֆիլմերը (ChurchofJesusChrist.org):

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Սարեփթայի այրին

Երեց Լին Գ. Ռոբինսն ասել է. «Եղիան հասկանում էր վարդապետությունը, որ օրհնությունները գալիս են մեր հավատքի փորձությունից հետո [տես Եթեր 12.6, Վարդապետություն և Ուխտեր 132.5]: Նա եսասեր չէր: Որպես Տիրոջ ծառա, Եղիան այնտեղ էր՝ տալու համար, ոչ թե՝ վերցնելու [տես Գ Թագավորաց 17.13–16]: … Պատճառներից մեկը, որ Տերը պարզաբանում է վարդապետությունները ամենածայրահեղ հանգամանքներով, արդարացումները վերացնելն է: Եթե Տերն ակնկալում է, որ նույնիսկ ամենաաղքատ այրին վճարի իր լուման, ուր են մնում բոլոր մյուսները, ովքեր գտնում են, որ հարմար չէ կամ հեշտ չէ զոհաբերել» («Տասանորդ. պատվիրան նույնիսկ չքավորների համար», Լիահոնա, մայիս 2005, 35):

Բարելավել մեր ուսուցումը

Եղեք Հոգու խոնարհ գործիքը։ «Որպես ուսուցիչ, ձեր նպատակը պետք է լինի ոչ թե տպավորիչ ներկայացնել դասը, այլ օգնել մյուսներին զգալ Սուրբ Հոգու ազդեցությունը, որը ճշմարիտ ուսուցիչն է» (Ուսուցանել Փրկիչի ձևով, 10):

Տպել