Հին Կտակարան 2022
Հուլիսի 25-31-ը Եսթեր. «… Գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհութեան հասել»


Հուլիսի 25-31-ը Եսթեր. «… Գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհութեան հասել» Եկ հետևիր Ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Հուլիսի 25-31-ը Եսթեր, Եկ, հետևիր ինձ․ Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Եսթերն աղոթում է

Եսթեր, ըստ՝ Ջեյմս Ջոնսոնի

Հուլիսի 25-31-ը

Եսթեր

«… Գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհութեան հասել»

Որքանո՞վ եք ճանաչում ձեր դասարանի անդամներին: Փորձեք ամեն շաբաթ դասարանի անդամներից մեկին ավելի լավ ճանաչել: Սա կօգնի ձեզ հաշվի առնել նրանց կարիքները, երբ պատրաստվեք ուսուցանել (տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 7):

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամները իրենց կողքի նստողի հետ կարող են կիսվել որևէ բանով, որը Հոգին է ուսուցանել իրենց, որևէ բանով, որը նրանք ավելի լավ են հասկացել, կամ որևէ բանով, որը նրանք համեմատել են իրենց կյանքի հետ, երբ կարդում էին Եսթերի գիրքը: Ապա թույլ տվեք նրանցից մի քանիսին կիսվել ամբողջ պատմությամբ:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Եսթեր

Տերը մեզ դնում է այնպիսի իրավիճակների մեջ, որտեղ մենք կարող ենք օրհնել ուրիշներին

  • Ձեր դասարանի անդամները գուցե որոնեն ուղիներ, որոնք Տերը հնարավոր էր դարձրել Եսթերի համար, որ փրկի հրեաներին, ինչպես առաջարկվում է այս շաբաթվա համառոտ շարադրանքում Եկ, հետևիր Ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում: Հրավիրեք նրանց կիսվել իրենց գտածով: Կամ միասին կարող եք փնտրել մի քանի օրինակներ (տես Եսթեր 2.21–23, 3.10–14, 4.14–16): Ի՞նչ կարող ենք անել, որ ճանաչենք Աստծո ձեռքը մեր կյանքում: Երեց Նիլ Լ. Անդերսենի հայտարարությունը «Լրացուցիչ նյութերում» պարունակում է այս հարցի պատասխանը:

  • Որպեսզի օգնեք ձեր դասարանին մտածել այն մասին, թե ինչպես է Տերը նախապատրաստել նրանց «այսպիսի մի ժամանակի համար» (Եսթեր 4.14), հրավիրեք նրանց կարդալ Եսթեր 4.10–17-ը: Ինչպե՞ս կարող էին Մուրթքեի խոսքերը օգնել Եսթերին իր ժողովրդին պաշտպանելու որոշում կայացնել: Եթե Աստված Եսթերին դրեց մի դիրքում, որտեղ նա կարող էր փրկել հրեաներին, ուրեմն ինչպիսի՞ իրավիճակներում է նա մեզ դնում, որպեսզի մենք կարողանանք օրհնել ուրիշներին: Ինչպե՞ս կարող ենք ավելի լավ գործիքներ դառնալ Նրա ձեռքերում: Կարդալով քույր Վիրջինիա Ու. Ջենսենի ելույթը «Լրացուցիչ նյութերում», դասարանի անդամները կոգեշնչվեն մտածել այն ժամանակների մասին, երբ նրանք զգացել են, որ իրենք գործիքներ են եղել Տիրոջ համար: Խնդրեք նրանց կիսվել իրենց փորձառություններով, երբ առաջնորդվում էին Հոգու կողմից

Եսթեր 4

Ծոմը ցույց է տալիս մեր կախվածությունը Տիրոջից

  • Դուք կարող եք օգտագործել Եսթեր 4-ը՝ քննարկելով այն օրհնությունները, որոնք գալիս են ծոմապահության շնորհիվ: Կարող եք հանձնարարել դասարանի մի անդամի վերանայել իրադարձությունները, որոնք ուղղորդեցին Եսթերին և մյուս հրեաներին ծոմ պահել: Ինչո՞ւ նրանք ընտրեցին ծոմ պահել: Ինչո՞ւ ենք մենք ընտրում ծոմ պահել: Գուցե կամենաք միասին վերանայել որոշ լրացուցիչ սուրբ գրություններ ծոմապահության վերաբերյալ, օրինակ՝ Եսայիա 58.6–12 և Մատթեոս 4.1–4, 17.14–21 (տես նաև Սուրբ Գրքերի ուղեցույցը, «Ծոմ, Ծոմապահություն», scriptures.ChurchofJesusChrist.org): Գուցե դուք կամ դասարանի մի քանի անդամներ կարողանաք կիսվել փորձառություններով, որոնք ցույց են տալիս, թե ծոմ պահելն ինչպես է Տիրոջ զորությունը բերում մեր կյանք:

Եսթեր 3.1–11, 4.10–17, 5.1–4

Ճիշտ գործերը հաճախ մեծ քաջություն են պահանջում

  • Մուրթքեի և Եսթերի պատմությունները, ովքեր քաջաբար կանգնեցին արդարության համար, կարող են ոգեշնչել դասարանի անդամներին քաջություն ունենալ ճիշտ գործեր կատարելու համար: Կարող եք հրավիրել դասարանի կեսին կարդալ Մուրթքեի մասին (տես Եսթեր 3.1–11), իսկ մյուս կեսին՝ Եսթերի մասին (տես Եսթեր 4.10–17, 5.1–4): Եթե Մուրթքեն և Եսթերը այսօր այստեղ լինեին, ի՞նչ կասեին, որպեսզի խրախուսեին մեզ, երբ դժվար է անել այն, ինչը ճիշտ է: Դասարանի անդամները կարող են նաև կիսվել իրավիճակներով, երբ նրանք ստիպված են եղել քաջաբար գործել: Կարող եք ցույց տալ «Քաջություն» տեսանյութը (ChurchofJesusChrist.org-ում) կամ դասարանին հրավիրել երգել կամ կարդալ երգի բառերը հանուն ճշմարտության կանգնելու մասին, ինչպիսին է՝ «Ճիշտը գործիր» (Հիմներ և մանկական երգեր, էջ 64): Ապա քննարկեք, թե ինչ է տեսաֆիլմը կամ երգն ուսուցանում քաջություն ունենալու մասին:

    Նկար
    Եսթերը և թագավորը

    Եսթերը թագավորի առջև, Միներվա Կ․ Թեյչերթ

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Աստծո ձեռքը

Երեց Նիլ Լ. Անդերսենն ուսուցանել է.

«Երբեմն մենք կարողանում ենք տեսնել Տիրոջ ձեռքը ուրիշների կյանքում, սակայն խորհում ենք․ «Ինչպե՞ս կարող եմ ավելի պարզ տեսնել Նրա ձեռքը իմ իսկ կյանքում»։ …

Երբ պահեք պատվիրանները և հավատքով աղոթեք` ձեր կյանքում Տիրոջ ձեռքը տեսնելու համար, ես խոստանում եմ ձեզ, որ Նա ավելի լայն կբացի ձեր հոգու աչքերը, և դուք ավելի պարզ կտեսնեք, որ մենակ չեք» («Քո արքայությունը գա», Լիահոնա, մայիս 2015, 121–22):

«… Գուցէ մի այսպիսի ժամանակի համար»

Քույր Վիրջինիա Ու. Ջենսենն ուսուցանել է. «Ես չեմ հավատում, որ ես և դուք պատահական ենք այստեղ այս առանձնահատուկ ժամանակում: Ես հավատում եմ, որ, ինչպես Եսթերը հին ժամանակներում, մենք գուցե «մի այսպիսի ժամանակի համար» ենք թագավորության հասել [Եսթեր 4.14], երբ մեր ազդեցությունը, մեր օրինակը, մեր ուժը և հավատը կարող են կանգնել որպես պատվար ընդդեմ չարիքի ալիքի, որը սպառնում է կուլ տալ մեր տները, մեր ընտանիքները և մեր սիրելիներին» (“Creating Places of Security,” Ensign, Nov. 1997, 89):

Բարելավել մեր ուսուցումը

Սկսեք սուրբ գրություններից։ Սուրբ գրությունները պետք է լինեն ձեր ուսումնասիրության և նախապատրաստության հիմնական աղբյուրները: Մի մոռացեք, որ ժամանակակից մարգարեների խոսքերը լրացնում են կանոնիկ գործերը և նույնպես սուրբ գրություններ են: (Տես Ուսուցանել Փրկիչի ձևով, 17-18:)

Տպել