Հին Կտակարան 2022
Օգոստոսի 1-7-ը Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42. «Ես Նորան եմ յուսալու»


Օգոստոսի 1-7-ը Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42. «Ես Նորան եմ յուսալու» Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Օգոստոսի 1-7-ը Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–40, 42. Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Երեք մարդ խոսում են գետնին նստած մարդու հետ

Հոբի դատաստանները, Ջոզեֆ Բրիքի

Օգոստոսի 1-7-ը

Հոբ 1–3, 12–14, 19, 21–24, 38–4042

«Ես Նորան եմ յուսալու»

Սուրբ Հոգին ի՞նչ ճշմարտություններ օգնեց ձեզ սովորել, երբ ուսումնասիրեցիք Հոբի գիրքը: Ինչո՞վ եք կամենում կիսվել ձեր դասարանի հետ

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամները, ովքեր ուսումնասիրեցին Հոբի գիրքը այս շաբաթ, գուցե բացահայտեն ճշմարտություններ, որոնք իմաստալի են իրենց համար: Նրանց հուշելու համար կարող եք գրատախտակին գրել՝ ես սովորել եմ Հոբից…, և հարցնել դասարանի անդամներին, թե ինչպես կլրացնեին այս նախադասությունը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Հոբ 1–2, 12–13, 19.23–27

Մեր վստահությունը Երկնային Հոր և Հիսուս Քրիստոսի հանդեպ կարող է օգնել մեզ հավատարիմ մնալ բոլոր հանգամանքներում

  • Հոբի գրքի առաջին երկու գլուխները, որոնք նկարագրում են, որ սատանան կասկածի տակ է դնում Հոբի հավատարմության պատճառները, կարող են օգնել դասարանի անդամներին գնահատել Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին հավատարիմ լինելու իրենց սեփական պատճառները: Դասարանի անդամները գուցե սկսեն` թվարկելով մի քանի պատճառներ, որոնք մարդը կարող է ընտրել` Աստծո պատվիրաններին հնազանդվելու համար: Ապա նրանք կարող են ուսումնասիրել Հոբ 1.6–12, 2.1–6-ը՝ պարզելով, թե սատանան ինչ է ասում Հոբի հավատարմության մասին: Ինչո՞ւ վտանգավոր կլինի հնազանդվել Տիրոջը միայն այն պատճառով, որը սատանան է նշում: Հոբի պատասխանը Հոբ 1.20–22-ում, 2.9–10-ում ի՞նչ է բացահայտում Հոբի մասին: Դասարանի անդամները կարող են խոսել այն մասին, թե ինչու են իրենք ընտրում հավատարիմ մնալ Աստծուն:

    Նկար
    մարդը վերև է նայում

    Հոբը, ըստ՝ Գարի Լ․ Քափի

  • Թեև կային ժամանակներ, երբ Հոբը պայքարում էր կասկածի և հուսահատության դեմ, բայց ի վերջո, Տիրոջ հանդեպ վստահությունը նրան աջակցեց իր տառապանքների մեջ: Որպեսզի սովորենք Հոբի օրինակից, դասարանի անդամները կարող են հետազոտել հետևյալ հատվածներից մի քանիսը՝ գտնելով Հոբի որոշ դրական արձագանքները իր փորձություններին. Հոբ 1.21, 2.10, 12.9–10, 16, 13.15–16, 19.23–27. Ի՞նչ կարող ենք սովորել այս արձագանքներից, որոնք կարող են օգնել մեզ հոգեպես ուժեղ լինել, երբ դիմակայում ենք փորձությունների: Ինչո՞ւ է վտանգավոր ենթադրել, որ փորձությունները պատիժներ են մեղքի համար:

  • Հոբի հայտարարությունը Հոբ 19.23–27-ում կարող է ոգեշնչել դասարանի անդամներին խորհել և կիսվել իրենց սեփական համոզմունքով, որ Քավիչը` Հիսուս Քրիստոսը, ապրում է: Դուք կարող եք սկսել` հրավիրելով դասարանի անդամներին լուռ մտածել այս հատվածներում Հոբի խոսքերի մասին: Դրանից հետո նրանք կարող են քննարկել հետևյալ հարցերը. Մեր Քավիչի մասին վկայությունը ինչո՞ւ է այդքան արժեքավոր այնպիսի փորձության պահերին, որոնցից տառապեց Հոբը: Մեր վկայությունը ինչպե՞ս է աջակցել մեզ մեր փորձություններում: Հիսուս Քրիստոսի մասին «Գիտեմ, ապրում է Փրկիչն իմ» (Հիմներ, էջ 38) երգի բառերը կարող են պատկերացում և հոգևոր ուժ հաղորդել ձեր քննարկմանը:

Հոբ 38

Աստծո տեսլականը ավելի մեծ է, քան մերը

  • Հոբի գրքի մեծ մասը (գլուխներ 3–37) ընդգրկում է Հոբի և նրա ընկերների գոտեմարտը հետևյալ հարցի հետ՝ «Ինչո՞ւ են վատ բաներ պատահում արդար մարդկանց»: Չնայած Տերը այս հարցին ամբողջությամբ չի պատասխանում Հոբի գրքում, սակայն Նա իրականում մի կարևոր ուղերձ է հաղորդում: Դուք կարող եք օգնել դասարանի անդամներին գտնել այս ուղերձը՝ հրավիրելով նրանց կարդալ այն հարցերը, որոնք Տերը տվեց Հոբին Հոբ 38.1–7, 18–24: Ի՞նչ ենք սովորում այդ հարցերից։

  • Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանը լրացուցիչ լույս է տալիս, որը կարող է օգնել մեզ հասկանալ տառապանքի որոշ պատճառներ այս աշխարհում: Դասարանի անդամները կարող են կիսվել ճշմարտություններով, որոնք նրանք գիտեն ավետարանի Վերականգնման շնորհիվ, որոնք նրանց ավելի մեծ հեռանկար և հասկացողություն են հաղորդել տառապանքի մասին: Նրանք այս ճշմարտություններից մի քանիսը կարող են գտնել սուրբ գրություններում և «Լրացուցիչ նյութերում» պարունակվող հայտարարությունում:

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Վերջին օրերի պատկերացումը տառապանքի նպատակների մասին

Հետևյալ սուրբ գրությունները պատկերացում են տալիս տառապանքի նպատակների մասին.

Սպենսեր Վ․ Քիմբալն ուսուցանել է.

«Եթե մենք դիտարկեինք մահկանացությունը որպես գոյության ամբողջություն, ապա ցավը, վիշտը, ձախողումը և կարճ կյանքը կլինեին աղետ: Սակայն, եթե նայենք կյանքին որպես հավերժական երևույթի, որը գալիս է հեռվից` նախաերկրային անցյալից, և շարունակվում է դեպի հավիտենական հետմահու ապագան, ապա բոլոր իրադարձությունները կարող են դրվել պատշաճ հեռանկարում:

Արդյո՞ք իմաստուն չէ, որ [Աստված] տալիս է մեզ փորձություններ, որպեսզի մենք կարողանանք վեր կանգնել դրանցից, պարտականություններ, որոնք մենք կկարողանանք կատարել, աշխատանք` մեր մկաններն ամրացնելու համար, վշտեր` մեր հոգիները փորձելու համար: Մի՞թե մենք չենք ենթարկվում գայթակղությունների, որպեսզի ստուգենք մեր ուժը, հիվանդանում ենք, որպեսզի սովորենք համբերել, մահանում ենք, որպեսզի կարողանանք անմահանալ և փառավորվել:

Եթե ուրախությունը, խաղաղությունն ու պարգևները միանգամից տրվեին բարություն անողին, ապա չարիք լինել չէր կարող. բոլորը բարիք կանեին, բայց ոչ թե բարին գործելու ճշտության պատճառով: Չէր լինի ո՛չ ուժի փորձություն, ո՛չ բնավորության զարգացում, ո՛չ ուժերի աճ, ո՛չ կամքի ազատություն» (Եկեղեցու Նախագահների ուսմունքները. Սփենսեր Վ. Քիմբալ [2006],15):

Բարելավել մեր ուսուցումը

Հետևեք Հոգուն: Դուք չեք կարող կանխատեսել, թե ինչպես կընթանա յուրաքանչյուր դաս, բայց Հոգու հուշումները ձեզ կուղեկցեն: Երբ դուք հոգևորապես պատրաստված լինեք, Տերը ձեզ կտա «հենց այդ պահին, ինչ դուք պիտի ասեք»: (Վարդապետություն և Ուխտեր 100.6), և դա կլինի հենց այն, ինչ անդամները կարիք ունեն լսել: (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով»,10:)

Տպել