Հին Կտակարան 2022
Օգոստոսի 8-14-ը Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46, «Տերն է իմ Հովիվը»


Օգոստոսի 8-14-ը Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 40, 46. «Տերն է իմ Հովիվը», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Օգոստոսի 8-14-ը Սաղմոսներ 1-2, 19–33, 40, 46, Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա Դպրոցի համար. 2022

Նկար
Հիսուսը քայլում է ոչխարների հետ

Տերն է իմ հովիվը ըստ՝ Յոնսուն Կիմի, havenlight.com

Օգոստոսի 8-14-ը

Սաղմոսներ 1–2, 8, 19–33, 4046

«Տերն է իմ Հովիվը»

Ծրագրեք եղանակներ՝ թույլ տալով դասարանի անդամներին կիսվել իրենց ունեցած հոգևոր փորձառություններով, երբ նրանք կարդան Սաղմոսները:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին հրավիրեք կիսվել Սաղմոսներում իրենց հայտնաբերած նյութով, ապա ուղղեք հետևյալ պարզ հարցը. Ի՞նչ սովորեցրեց Հոգին ձեզ այս շաբաթ Սաղմոսները կարդալիս: Ո՞ր սաղմոսներն օգնեցին ձեզ հատկապես մոտ զգալ Տիրոջը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Սաղմոսներ 1, 23, 26–2846

Սաղմոսներն ուսուցանում են մեզ վստահել Տիրոջը

  • Այս շաբաթվա համառոտ շարադրանքը Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում առաջարկում է կարդալ Սաղմոսներ 1, 23, 26–2846-ը և փնտրել հետևյալը.

    • Տիրոջը վստահելու հրավերներ

    • Խոսքեր, որոնք նկարագրում են Տիրոջը

    • Խոսքեր, որոնք նկարագրում են խաղաղությունը, ուժը և մյուս օրհնությունները, որոնք Նա է տալիս:

    • Խոսքեր, որոնք նկարագրում են նրանց, ովքեր վստահում են Նրան:

    Կարող եք գրել այդ արտահայտությունները գրատախտակին և հրավիրել դասարանի անդամներին յուրաքանչյուր արտահայտության կողքին գրել մի բան, որ իրենք գտել են Սաղմոսներ 1, 23, 26–28 կամ 46-ում: Եթե օգնության կարիք ունեն, կարող եք մատնանշել այս հատվածները. Սաղմոսներ 1.1–4, 23.1–6, 26.1, 6–8, 12, 27.1, 3, 8, 14, 28.1, 7, 46.1–3, 10: Դասարանի անդամները կարող են կիսվել այն զգացումներով, որոնք ունեցել են Փրկիչի հանդեպ, երբ կարդում էին այս սաղմոսները:

  • Քանի որ իսրայելացիների համար Սաղմոսները նման էին օրհներգերի, գուցե հրավիրեք դասարանի անդամներին առաջարկել հիմներ, որոնք նրանց հիշեցնում են այս շաբաթ կարդացած սաղմոսների մասին: Գաղափարների համար կարող են դիմել հիմների գրքի վերջում տեղադրված «Սուրբ գրությունների» ցուցիչին (տե՛ս նաև ցուցակը «Լրացուցիչ նյութերում»): Դասարանի անդամները կարող են երգել այդ հիմներից մի քանիսը, ապա ընհանուր թեմաներ գտնել հիմներում և սաղմոսներում: Խաղաղության և հավատքի ի՞նչ ուղերձներ ենք գտնում Հիսուս Քրիստոսում:

Սաղմոսներ 2, 22, 31.5

Սաղմոսները ուղղորդում են մեր մտքերը դեպի Հիսուս Քրիստոսի կյանքն ու ծառայությունը

  • Հատկապես Փրկիչի կյանքին վերաբերող Սաղմոսների ընթերցումը կարող է լինել Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի ամրապնդման հիանալի միջոց: Կարող եք դասարանը բաժանել երկու կամ ավելի խմբերի և յուրաքանչյուր խմբին տալ հղումների հետևյալ զույգերից մեկը. Սաղմոս 2.1–3 և Գործք 4.24–28, Սաղմոս 2.7 և Գործք 13.30–33, Սաղմոս 22.1 և Մատթեոս 27.45–46, Սաղմոս 22.7–8 և Մատթեոս 27.39–43, Սաղմոս 22.16 և Ղուկաս 23.32–33, Սաղմոս 22.18 և Մատթեոս 27.35, Սաղմոս 31.5 և Ղուկաս 23.46: Խնդրեք յուրաքանչյուր խմբին գտնել, թե ինչպես է Սաղմոսներում գտնվող մարգարեությունը իրականացել Փրկիչի կյանքում և քննարկեք, թե ինչպես են այս սուրբ գրություններն ամրապնդում Փրկիչի մասին իրենց վկայությունը:

    Կամ կարող եք գրատախտակին գրել սուրբ գրությունների հղումները և դասարանի անդամներին հրավիրել սաղմոսներից մի հատված համապատասխանեցնել Նոր Կտակարանի համապատասխան իրադարձությանը:

    Գուցե նաև հրավիրեք դասարանի անդամներին կիսվել Փրկիչի վերաբերյալ այլ հղումներով, որոնք գտել են Սաղմոսների իրենց ուսումնասիրության ժամանակ, (օրինակ՝ Սաղմոսներ 34.20, 41.9, տես նաև Ղուկաս 24.44):

    Այդ սուրբ գրությունները քննարկելուց հետո դասարանի անդամները կարող են ասել, թե այդ սաղմոսներն ինչու օգտակար կլինեին հրեաների համար, ովքեր ճանաչում էին Փրկիչին: Ինչո՞ւ են դրանք իմաստալի մեզ համար։

Սաղմոս 23

«Տերն է իմ Հովիվը»

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին քննարկել Սաղմոս 23-ի պատկերներն ու խորհրդանշականությունը, ցույց տվեք նկարներ, որոնք կապված են սաղմոսի գաղափարների հետ, ինչպիսիք տրված են Եկ, հետևիր ինձ. Անհատների և ընտանիքների համար ձեռնարկում: Դրանից հետո կարող եք խնդրել դասարանի անդամներին այդ սաղմոսում գտնել իմաստալի բառեր կամ արտահայտություններ և քննարկել, թե դրանք ինչ կարող են ներկայացնել: Օրինակ՝ ի՞նչ եք մտաբերում «կանաչ տեղերում հանգստացնում է ինձ» կամ «հանդարտ ջրեր» արտահայտությունները կարդալիս: Ի՞նչ կարող են խորհրդանշել մխիթարող «գաւազանն» ու «ցուպը»: Ի՞նչ կարող է նշանակել՝ մեր «բաժակը» խիստ լիքն է: Այս խորհրդանիշներն ի՞նչ են ուսուցանում մեզ Հիսուս Քրիստոսի մասին: Կարող եք առաջարկել, որ դասարանի անդամները կրկնեն սաղմոսը՝ որոշ խորհրդանիշներ փոխարինելով քննարկվող դասի հնարավոր իմաստներով:

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Սաղմոսների հետ կապված հիմներ

Բարելավել մեր ուսուցումը

Օգտագործեք երաժշտություն: «Օրհներգերը հրավիրում են Տիրոջ Հոգին, ստեղծում են ակնածանքի զգացում, միավորում են մեզ` որպես անդամներ, և տրամադրում Տիրոջը գովաբանելու միջոց։ Օրհներգերը առաջնորդում են մեզ դեպի ապաշխարություն և բարի գործեր, ամրացնում են վկայությունը և հավատքը, մխիթարում են հոգնածին, սփոփում են վիշտը և ոգեշնչում են մեզ համբերել մինչև վերջ» (Hymns, ix):

Տպել