Հին Կտակարան 2022
Օգոստոսի 22-28-ը Սաղմոսներ 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150. «Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը»


Օգոստոսի 22-28-ը Սաղմոսներ 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150. «Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը» Եկ, հետևիր Ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

Օգոստոսի 22-28-ը Սաղմոսներ 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150, Եկ հետևիր Ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
Քրիստոսը կարմիր պատմուճանով` շրջապատված ծնկաչոք մարդկանցով

Ամեն ծունկ պիտի խոնարհվի, ըստ՝ Ջ. Կիրկ Ռիչարդսի

Օգոստոսի 22-28-ը

Սաղմոսներ 102–103, 110, 116–119, 127–128, 135–139, 146–150

«Ամեն շունչ ունեցողը թող օրհնէ Տիրոջը»

Ձեր կարծիքով, Սաղմոսների ո՞ր ուսմունքները առավել օգտակար կլինեն ձեր դասարանի անդամների համար: Երբ ուսումնասիրեք այս շաբաթ, խորհեք, թե ինչպես կարող եք օգնել դասարանի անդամներին իմաստ գտնել սաղմոսների խոսքերում:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Դասարանի անդամներին մի քանի րոպե տվեք՝ վերանայելու սաղմոսները, որոնք կարդացել են այս շաբաթ, և հրավիրեք մի քանիսին կիսվել իրենց սիրելի հատվածով: Քաջալերեք նրանց կիսվել Հոգու կողմից իրենց ուսուցանածով: Ինչպե՞ս են Սաղմոսները զորացրել Տիրոջ հանդեպ մեր անձնական պաշտամունքը:

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Սաղմոսներ 102–3116

Տերը կարող է սփոփել մեզ մեր տառապանքի ժամին

  • Արդյո՞ք ձեր դասարանի անդամները հասկացել են, թե ինչ է զգացել Սաղմոս 102-ը գրողը: Ինչպե՞ս կարող ենք դիմել Տիրոջը, երբ մենք հուսահատված ենք կամ մտահոգ: Երբ այս շաբաթ դասարանի անդամները տանը ուսումնասիրեցին Սաղմոսներ 102-ը, 103-ը, և 116-ը, գուցե գտան արտահայտություններ, որոնք ոգեշնչում են նրանց դիմել Տիրոջը իրենց փորձություններում: Խրախուսեք նրանց կիսվել իրենց գտածով կամ դասարանով միասին փնտրել որոշ ոգեշնչող արտահայտություններ: Դասարանի անդամները կարող են նաև խոսել այն մասին, թե Տերն ինչպես է աջակցել իրենց ձախորդության ժամանակ:

  • Դասարանի անդամները գուցե բավականություն ստանան՝ գրելով իրենց անձնական սաղմոսներն այն մասին, թե ինչպես է Տերն օգնել իրենց փորձությունների ընթացքում: Պարտադիր չէ, որ դրանք լինեն երկար կամ բարդ սաղմոսներ, ուղղակի՝ հավատքի, երախտագիտության և փառաբանության հասարակ արտահայտություններ: Դասարանի անդամները մենակ կամ զույգերով կարող են աշխատել և վերանայել Սաղմոսներ 102, 103, և 116-ը գաղափարների համար: Հրավիրեք մի քանի մարդկանց կիսվել իրենց սաղմոսներով, եթե կամենան: Դուք կարող եք նաև միասին հիմներ երգել այն մասին, թե Տերն ինչպես է մխիթարում մեզ, օրինակ՝ «Where Can I Turn for Peace?» (Hymns, no. 129):

    Նկար
    Հիսուսը բժշկում է

    Բժշկում, ըստ՝ Ջ. Կիրկ Ռիչարդսի

Սաղմոս 119

Աստծո խոսքը կպահի մեզ Նրա ուղու վրա

  • Սաղմոս 119-ի վերաբերյալ քննարկում սկսելու համար կարող եք հրավիրել դասարանի անդամներին խոսել այն ժամանակի մասին, երբ նրանք հետևել են մի ուղու` ինչ-որ նպատակակետի հասնելու համար (նախապես կապվեք որևէ մեկի հետ և խնդրեք, որ նա պատրաստ լինի խոսել այդ մասին): Ո՞ր փորձությունները դժվար դարձրին մնալ արահետի վրա: Ի՞նչն օգնեց նրանց մնալ արահետի վրա։ Այդ դեպքում մի արահետ գծեք գրատախտակին և հրավիրեք դասարանի անդամներին գրել արտահայտություններ Սաղմոս 119-ից, որոնք պատմում են, թե ինչ է Տերն արել` օգնելու մեզ մնալ Իր ուխտի արահետի վրա: Քննարկման ընթացքում կարող եք կիսվել Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի մեջբերումով, որը տրված է «Լրացուցիչ նյութերում»։

  • Ձեր դասարանի անդամները կարող են օգուտ քաղել Տիրոջ արահետի վրա մնալու մասին Սաղմոս 119-ում ուսուցանածը համեմատելով այլ սուրբ գրությունների հետ, որոնք ուսուցանում են նմանատիպ ճշմարտություններ: Դասարանը բաժանեք խմբերի և խնդրեք յուրաքանչյուր խմբին վերանայել սուրբ գրությունների հատվածները այս ձևով. Սաղմոս 119.33–40, 105, Առակաց 4.11–19, 1 Նեփի 8.20–28, 11.25, 2 Նեփի 31.17–21, Ալմա 7.9, 19–20: Խնդրեք յուրաքանչյուր խմբի կիսվել իրենց սովորածով։ Դասարանի անդամներին ժամանակ տվեք խորհելու, թե ինչ են նրանք ոգեշնչված անել՝ հիմնվելով իրենց սովորածի վրա:

Սաղմոս 139

Տերը գիտի մեր սրտերը

  • Հասկանալով, որ Տերը տեղյակ է մեր մասին՝ ծանոթ է մեր մտքերին և գործողություններին, ուժեղ և թույլ կողմերին, և որ Նա սիրում է մեզ, կարող է մեծ ազդեցություն ունենալ այն ընտրությունների վրա, որ մենք կատարում ենք: Դուք կարող եք հրավիրել դասարանին փնտրել արտահայտություններ Սաղմոս 139-ում, որոնք ուսուցանում են այս կարևոր ճշմարտությունը: Մեր կյանքն ինչպիսի՞ ազդեցություն է կրում այս ճշմարտությունն իմանալուց: Դասարանի անդամները կարող են նաև քննարկել ուղիներ, որոնցով մենք կարող ենք հրավիրել Տիրոջը՝ ասելով. «Փորձիր ինձ, ով Աստված, եւ ճանաչիր իմ սիրտը» (հատված 23):

Նկար
լրացուցիչ նյութերի պատկերակ

Լրացուցիչ նյութեր

Նեղ և անձուկ արահետ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնն ասել է.

«Եթե մեր ճամփորդությունը կյանքի միջով պիտի լինի հաջողակ, մենք պետք է հետևենք աստվածային ուղղորդմանը: Տերն ասել է. «Նայեք ինձ ձեր բոլոր մտորումներում. մի կասկածեք, մի վախեցեք» [Վարդապետություն և Ուխտեր 6․36]: Իսկ Սաղմոսողը գրել է. «Քո խոսքը ճրագ է իմ ոտների համար, եւ լոյս իմ ճանապարհի համար» [Սաղմոս 119.105]: …

«Կյանքի ճանապարհորդության ընթացքում դուք շատ խոչընդոտների եք հանդիպում և որոշ սխալներ թույլ տալիս: Սուրբգրային առաջնորդությունն օգնում է ձեզ ճանաչել սխալը և կատարել անհրաժեշտ ուղղումներ: Դուք դադարում եք սխալ ուղղությամբ գնալ: Դուք ուշադիր ուսումնասիրում եք սուրբ գրությունների ճանապարհային քարտեզը: Ապա դուք շարունակում եք ապաշխարությամբ և վնասի փոխհատուցումով, որը պահանջվում է՝ կանգնելու «նեղ և անձուկ արահետի վրա, որը տանում է դեպի հավերժական կյանք» [2 Նեփի 31.18]» («Ապրել սուրբգրային առաջնորդությամբ», Ensign, Nov. 2000, 17):

Բարելավել մեր ուսուցումը

Ներառեք նրանց, ովքեր մաքառումների մեջ են։ Երբեմն դժվարությունների միջով անցնող դասարանի անդամները պարզապես կարիք ունեն ընդգրկված լինելու, որպեսզի սիրված զգան։ Խնդրեք նրանց որևէ դեր կատարել եկող դասերից մեկում կամ հավաստիացեք՝ արդյո՞ք նրանք հնարավորություն ունեն մեքենայով գալ եկեղեցի: Մի հուսահատվեք, եթե նրանք սկզբում չարձագանքեն ձեր ջանքերին։ (Տես «Ուսուցանել Փրկիչի ձևով», 8-9:)

Տպել