Հին Կտակարան 2022
Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը։ Առակաց 1-4, 15-16, 22, 31, Ժողովող 1-3, 11-12․ «Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է»


«Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը։ Առակաց 1-4, 15-16, 22, 31, Ժողովող 1-3, 11-12․ «Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. Հին Կտակարան 2022 (2021)

«Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը։ Առակաց 1-4, 15-16, 22, 31, Ժողովող 1-3, 11-12», Եկ, հետևիր ինձ. Կիրակնօրյա դպրոցի համար. 2022

Նկար
սուրբ գրություններ ուսումնասիրող տղամարդը

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը

Առակաց 1-4, 15-16, 22, 31, Ժողովող 1-3, 11-12

«Իմաստութեան սկիզբը Տիրոջ վախն է»

Առակաց և Ժողովող գրքերի ուղերձներն ինչպե՞ս կարող են օրհնել նրանց կյանքը, ում դուք ուսուցանում եք։ Հետևեք այն հուշումներին և տպավորություններին, որոնք դուք ստանում եք ուսումնասիրության ընթացքում և ուսուցանելու պատրաստվելիս:

Գրի առեք ձեր տպավորությունները

Նկար
կիսվելու պատկերակ

Հրավիրեք կիսվել

Առակաց և Ժողովող գրքերում կան շատ գեղեցիկ և ազդեցիկ ուղերձներ։ Նախքան դուք կքննարկեք հատուկ հատվածներ, ինչպիսիք են ստորև առաջարկվածները, դասարանի անդամներին հրավիրեք կիսվել այն հատվածներով, որոնք նրանց դուր են եկել այս շաբաթվա իրենց անհատական կամ ընտանեկան սուրբ գրությունների ուսումնասիրությունից։

Նկար
ուսուցման պատկերակ

Ուսուցանեք վարդապետությունը

Առակաց 1-4, 15-16, Ժողովող 1-3, 11-12

«Որ ականջ դնես իմաստութեանը»։

  • Իմաստություն և հասկացողություն որոնելու հրավերը շարունակ կրկնվում է Առակաց գրքում։ Ինչպե՞ս կարող եք օգնել դասարանի անդամներին կիսվել իմաստության մասին այն ամենով, ինչ սովորել են իրենց ուսումնասիրության ընթացքում: Դա կարող եք անել գրատախտակին գրելով իմաստություն բառը և հրավիրելով դասարանի անդամներին Առակաց կամ Ժողովող գրքերից ավելացնել հատվածների հղումներ կամ արտահայտություններ, որոնք, նրանց կարծիքով, պատկերացում են տալիս իմաստության մասին: (Եթե դա օգտակար կլիներ, դուք կարող եք առաջարկել, որ դասարանի անդամներն ուսումնասիրեն Առակաց 1-4, 15-16, Ժողովող 1-3, 11-12)։ Ի՞նչ ենք մենք սովորում այս հատվածներից իմաստության մասին: Մենք ինչպե՞ս ենք օրհնվում, երբ իմաստություն ենք փնտրում Աստծուց։

Առակաց 1․7, 2․5, 3․7, 8․13, 15․33, 16․6, 31․30, Ժողովող 12․13

«Դու քո աչքի առաջին իմաստուն մի լինիր, վախիր Տէրիցը»։

  • Մեկ այլ տարածված թեմա, որը կարելի է գտնել Առակաց և Ժողովող գրքերում «Տիրոջ վախն» է (Առակաց 1․7, տես նաև Առակաց 2․5, 3․7, 8․13, 15․33, 16․6, 31․30, Ժողովող 12․13)։ Դասարանի անդամները կարող են կարդալ այդ հատվածներից մի քանիսը և կիսվել, թե իրենց կարծիքով, ինչ է նշանակում վախենալ Տիրոջից։ Տիրոջ վախն ինչպե՞ս է տարբերվում մյուս վախերից։ Կարող եք կիսվել երեց Դեյվիդ Ա․ Բեդնարի մեկնաբանությամբ, որը գտնվում է «Օժանդակ նյութեր» բաժնում։

Նկար
կինը ծաղիկը ձեռքին

Learning to Trust the Lord [Ինչպես ապավինել Տիրոջը], Քեթլին Պիտերսոն

Առակաց 3.5-7

«Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը»:

  • Դասարանի անդամներին կարող է դուր գալ առարկայական դասը, որն օգնում է նրանց հասկանալ, թե ինչ է նշանակում «Տիրոջն ապավինել» և «եւ [իրենց] հասկացողութեանը» չվստահել (Առակաց 3․5)։ Օրինակ, կարող եք հրավիրել դասարանի անդամին հենվել ամուր և կայուն ինչ-որ բանի, օրինակ՝ պատի վրա: Ապա այդ մարդը կարող է փորձել հենվել ինչ-որ անկայուն բանի, օրինակ՝ ցախավելի վրա: Այս ցուցադրությունն ինչպե՞ս է մեզ օգնում հասկանալ Առակաց 3․5-ը։ Առակաց 3․5-7 հատվածներն ի՞նչ են ուսուցանում Տիրոջն ապավինելու մասին։ Ինչո՞ւ խելամիտ չէ հենվել մեր սեփական հասկացողության վրա: Ինչպե՞ս ենք մենք զգացել, որ Տերն առաջնորդում է մեր ուղիները, երբ ապավինել ենք Նրան:

Առակաց 15․1-2, 4, 18, 28, 16․24-32

«Մեղմ պատասխանը կհանգստացնէ բարկութիւնը»:

  • Որպեսզի օգնեք դասարանի անդամներին քննարկել, թե ինչպես կարող են ավելի շատ խաղաղություն և ավելի քիչ վեճեր ունենալ իրենց կյանքում, կարող եք հրավիրել, որ նրանք կարդան Առակաց 15․1-2,18, 16․32 հատվածները։ Այնուհետև նրանք կարող են կիսվել իրենց փորձով՝ այս հատվածներում պարունակվող ճշմարտությունների վերաբերյալ։ Օրինակ, ե՞րբ է «մեղմ պատասխանը» «[հանգստացրել] բարկությունը» (Առակաց 15․1)։ Նրանք նաև կարող են մտաբերել այն պահերը, երբ Փրկիչն օրինակ ծառայեց նրա, ինչ ուսուցանվում է այս հատվածներում (տես Հովհաննես 8․1-11, 18․1-11)։ Ինչպե՞ս կարող ենք հետևել Նրա օրինակին, երբ շփվում ենք ուրիշների հետ:

  • Թեպետ Առակաց գրքի հեղինակները չգիտեին մեր օրերում գոյություն ունեցող բազմաթիվ հաղորդակցման եղանակների մասին, Առակաց 15 և 16 գլուխներում տրված խորհուրդը կիրառելի է ցանկացած տեսակի հաղորդակցման դեպքում։ Որպեսզի օգնեք դասարանի անդամներին հասկանալ դա, դուք կարող եք հրավիրել, որ յուրաքանչյուր անդամ ընտրի սուրբ գրությունների հետևյալ հատվածներից մեկը․ Առակաց 15․1-2, 4, 18, 28, 16․24, 27-30։ Դասարանի անդամները այնուհետև կարող են վերաշարադրել իրենց ընտրած առակը՝ սոցիալական մեդիայի, տեքստային հաղորդագրության կամ համացանցի միջոցով ուրիշների հետ շփվելու վերաբերյալ խորհուրդների տեսքով։ Նրանք կարող են լրացուցիչ օգտակար խորհուրդներ գտնել «Խոսելաձև» բաժնում՝ Երիտասարդներին զորացնելու համար գրքույկից (2011), 20-21։

Նկար
օժանդակ նյութերի պատկերակ

Օժանդակ նյութեր

«Աստծուց վախը Նրան սիրելն ու վստահելն է»:

Երեց Դեյվիդ Ա․ Բեդնարը բացատրել է․

«Վախը աստծուց առաջանում է Տեր Հիսուս Քրիստոսի աստվածային էության և առաքելության ճիշտ ըմբռնումից, մեր կամքը Նրա կամքին հնազանդեցնելու պատրաստակամությունից և իմացությունից, որ ամեն տղամարդ ու կին Դատաստանի Օրը պատասխանատու կլինեն իրենց սեփական մեղքերի համար։ …

Աստծուց վախը Նրան սիրելն ու վստահելն է: Երբ մենք վախենում ենք Աստծուց ավելի իրական, մենք սիրում ենք Նրան ավելի կատարելապես: Իսկ «կատարյալ սերը հեռացնում է ամեն վախ» (Մորոնի 8.16): Ես խոստանում եմ, որ աստծուց վախի պայծառ լույսը կցրի մահկանացու վախի մութ ստվերները (տես Վարդապետություն և Ուխտեր 50.25), երբ մենք նայում ենք Փրկիչին, Նրա վեմի վրա ենք կառուցում մեր հիմքը և առաջ ենք գնում նրա ուխտի ճանապարհով` նվիրված պարտականությամբ» («Հետևաբար նրանք զսպեցին իրենց վախը», Ensign կամ Լիահոնա, մայիս 2015, 48-49)։

Բարելավել մեր ուսուցումը

Կենտրոնացեք Հիսուս Քրիստոսի վրա։ Ձեր ուսանողների հավատը մեծացնելու ավելի լավ տարբերակ չկա, քան ձեր դասը կենտրոնացնել Փրկիչի վրա: Ուսուցանելիս, հրավիրեք դասարանի անդամներին կառուցել «մեր Քավիչի վեմի վրա, որը Քրիստոսն է` Աստծո Որդին» (Հելաման 5․12

Տպել